Երկուշաբթի, 13 Փետրվարի 2012 19:54
2011 թվականին Հայաստանում անշարժ գույքով գործարքների թիվն աճել է 10.2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2011 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին իրականացվել է 191767 գործարք, գրանցելով 10.2% տարեկան աճ: Այս մասին են վկայում Անշարժ ույքի Կադաստրի Պետական Կոմիտեի լրատվական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալության տրամադրված տվյալները:
Աղբյուրի համաձայն, գործարքների առավելագույն թջվը գրանցվել է Երևանում, գործարքների ընդհանուր թվի 32.4%-ը ¥62110 գործարք¤: Ընդ որում, մարզերում գործարքների ընդհանուր թջվն աճել է 9.5%, կազմելով 129657 գործարք:
Մարզերում ամենից շատ գործարքներ իրականացվել են Կոտայքի մարզում`13.2%, Լոռիում`8.5% և եղարքունիքում`7.7%: Իսկ ամենաքիչ թվթվ գործարքներն իրականացվել են Վայոց Ձորում`3.3% :
Աղբյուրի համաձայն, 2011թ. անշարժ գույքի նկատմամբ իրականացված 48107 օտարման գործարքների 76.9%-ը կազմել են առուվաճառքները, 22.5%-ը` նվիրատվությունները և 0.6%-ը` փոխանակությունները: Անշարժ գույքի օտարման գործարքների 37.8%-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38.0%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:
2011թ. անշարժ գույքի օտարման գործարքների քանակը, 2010թ. համեմատ, աճել է 6.1%-ով: 2011թ. Երևան քաղաքում անշարժ գույքի 13727 առուվաճառքի գործարքների 66.5%-ն արձանագրվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում, 2010թ. համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 5.7%-ով:
2011թ. հանրապետությունում արձանագրվել են անհատական բնակելի տների 5121 առուվաճառքների գործարքներ, այդ թվում Երևան քաղաքումª 1322, մարզերում միասին վերցրածª 3799: 2010թ. համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքների գործարքների քանակն նվազել է 1.0%-ով, ընդ որում, Երևան քաղաքում աճել` 3.9%-ով, իսկ մարզերում միասին վերցրած նվազելª 2.6%-ով:
2011թ. հանրապետությունում արձանագրվել են անշարժ գույքի սեփականության իրավունքի 34508 առաջնային գրանցումներ` առանց գործարքների, որոնց քանակը 2010թ. համեմատ աճել է 25.3%-ով: Առաջնային գրանցումների տեսակարար կշիռն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումներում կազմել է 18.0%, իսկ քանակի բարձր տոկոսաչափն արձանագրվել է Երևանում /30.1%/:
Ըստ Անշարժ ույքի Կադաստրի Պետական Կոմիտեի տվյալների, 2000 թվականջց մինչև 2008 թվականը անշարժ գույքով գործարքների թջվը Հայաստանում աճել է ավելի քան 5 անգամ, մինչև 159367 գործարք: Իսկ 2009 թվականին ասյ ցուցանջշը կրճատվել է 3%, որից հետո, 2010 թվականին նկատվել է աճ, որը 2011 թվականի ավարտին կազմել է 24%, մինչև 191767 գործարք:
Կադաստրի մասնագետները նշում են, որ մեկ տարում բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն իջել են 5.5%, իսկ անհատական տներում այս ցուցանիշը կազմել է 4.2%: