Երեթշաբթի, 28 Փետրվարի 2012 16:44
2011 թվականին Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվներն աճել են 23.4%, մինչև 82.1 մլն.դոլար
ԱրմԻնֆո. 2011 թվականին Հայաստանի 8 ապահովագրական ընկերությունների միագումար ակտիվներն աճել են 23.4%, մինչև 31.7 մլրդ.դրամ կամ 82.1 մլն.դոլար: ՄԻայն 4-րդ եռամսյակում այս ցուցանիշը կազմել է մոտ 10%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմված` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2011 թվականին ակտիվների աճ են ապահովել 7 ընկերություններ: Առաջատարների եռյակում են` ԻՆԳՈ-Արմենիան` 71.2%, Նաիրի ԻՆշուրանսը`32.8% և Ռոսգոսստրախ Արմենիան` 26.2%: Իսկ ակտիվների անկում է գրանցել ՌԵՍՈ-ն` մոտ 13.5%:
Ակտիվների կազմում ընթացիկ ակտիվները կազմել են 90.6% կամ 28.7 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 26%, իսկ 4-րդ եռամսյակում` 9.1%: Ընթացիկ ակտիվների տարեկան աճ են ապահովել 7 ընկերություններ, իսկ եռամսյակային աճ` 6 ապահովագրողներ: Ֆինանսական ընթացիկ ներդրումների բաժինը կազմել է 72.2% կամ 22.8 մլրդ.դրամ: Տարեսկզբից այս ցուցանիշի աճ են գրանցել` ԻՆՈ-Արմենիան` 6.1 մլրդ.դրամ, Ռոսգոսստրախ Արմենիան` 4.3 մլրդ.դրամ և Կասկադ Ինշուրանսը` 2.6 մլրդ.դրամ: Իսկ նվազագույն աճ է գրանցել Սիլ Ինշուրանսը` 1.2 մլրդ.դրամ:
ործող 8 ընկերությունների կարճաժամկետ դեբիտորական պարտավորությունները կազմել են 3.7 մլրդ.դրամ: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 29.3%, իսկ 4-րդ եռամսյակում` նվազել է 7.6%: Այս ցուցանիշի առավելագույ աճ են գրանցել Ռոսգոսստրախ Արմենիան` 920.2 մլն.դրամ, իսկ նվազագույն աճը` Սիլ ԻՆշուրանսը` 100.1 մլն.դրամ:
Ընդհանուր ակտիվների կազմում դրամական և դրանց համարժեք միջոցների բաժինը 2012 թվականի հունվարի 1-ին կազմել է 5.1% կամ 1.6 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը տարեկան կտրվածքով կրճատվել է 55.2%, իսկ 4-րդ եռամսյակում աճել է ավելի քան 2 անգամ: Այս ցուցանիով առաջատարներն է Ռոսգոսստրախ Արմենիան` 576.6 մլն.դրամ, իսկ նվազագայուն ցուցանիշը գրանցել է ՌԵՍԿՈ-ն` 44.3 մլն.դրամ: