Երեթշաբթի, 3 Ապրիլի 2012 18:02

Ցանկացած քարտ պետք է աշխատի ու բերի եկամուտ


ԱրմԻնֆո. Armenian Card (ArCa) Ազգային վճարային համակարգի տնօրեն Իշխան Մխիթարյանի հարցազրույցը ԱրմԻնֆո գործակալությունը

Պլաստիկ քարտերը լայն կիրառում են ստացել բազմաթիվ, հատկապես զարգացած երկրներում: Այնտեղ դրանց սովորել են վաղուց, դրանք հեշտ հասկանալի են օգտագործողին, անվտանգ են ու անգամ օգնում են տնտեսել միջոցները: Քարտերը շատերի համար դարձել են անփոխարինելի և անգամ առօրյա մի <գործիք>: Սակայն, մեր քաղաքացիների զգալի մասը շփոթության մեջ է ընկնում <սև եզրագծով> այդ փոքր պլաստիկի կտորից: Իսկ այդ պլաստիկը նրանց համար հաճախ ծառայում է որպես գործիք, որի օգնությամբ ընդամենը կանխիկացնում են աշխատավարձը, և ոչ ավելին: Դա լա՞վ է թե վա՞տ: Քարտային բիզնեսի փորձագետները դա ավելի շուտ համարում են դրական, քան բացասական միտում: ArCa Ազգային վճարային համակարգի տնօրենի համոզմամբ <աշխատավարձային նախագծերը> հասարակ մարդուն գոնե բանկ են <տանում>: Իսկ բանկերը, գտնում է նա, պետք է լավ հաճախորդին ջանասիրաբար պահեն, նրա <աշխատավարձային> քարտը վերածելով բանկային ծառայությունների լայն տեսականու <մուտքի անցաթուղթ>: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում Ի.Մխիթարյանը պատմում է քարտային բիզնեսի պրոբլեմների, ինչպես նաև ազգային վճարային համակարգի կողմից նոր ծրագրային ապահովման համակարգի ներդրման մասին:

Պրն. Մխիթարյան, այս տարվա ամռանը ArCa պատրաստվում է գործարկել ծրագրային նոր ապահովումը: Ինչո՞վ այն կտարբերվի գործող ծրագրից: Մասնավորապես, ինչպիսի՞ առավելություններ կունենա էլեկտրոնային քարտային վճարների նոր համակարգը, և ինչպիսի՞ հնարավորութոյւններ այն կբացի ազգային համակարգի անդամների համար:

Ձեր հարցին պատասխանեմ հետևյալ կերպ` կետից մինչև կետը կարելի է հասնել ինչպես խորհրդային ավտոմեքենայով, այնպես էլ <600> մակնիշի մերսեդեսով: Երկու դեպքում էլ տվյալ տարածությունը հաղթահարելու խնդիրը բավականաչափ հաջողությամբ կիրականացվի, սակայն, կոմֆորտի, անվտանգության մակարդակը, ինչպես նաև արագությունները զգալիորեն կտարբերվեն միմյանցից: Նույնը կարելի է ասել քարտային վճարների նոր համակագի մասին:

Կցանկանայի նշել, որ ArCa պրոցեսինգային կենտրոնի ներկային համակարգը գործարկվել է 11 տարի առաջ: Այդ ընթացքում տեղի ունեցած տեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում այն, իհարկե, թե տեխնիկապես, և թե բարոյապես հնացել է ու չի համապատասխանում ժամանակակից բիզնեսի պահանջներին: Հետևաբար, դեռ 2 տարի առաջ Armenian Card-ն սկսեց քարտային վճարների նոր համակարգին անցնելու ուղղությամբ գործընթացները:

Ներդրման ո՞ր փուլում է գտնվում նոր ծրագրային ապահովման համակարգը, և ե՞րբ այն կգործարկվի:

Շինարարության մեջ գոյություն ունի <թաքնված աշխատանքներ> հասկացութոյւնը: Դրանք բոլոր այն աշխատանքներն են, որոնք իրենց յուրահատկության պատճառով տեսանելի չեն, սակայն դրանց որակից է հաճախ կախված նորակառույցի հետագա ճակատագիրը: Դրանց թվում կարելի է դասել, օրինակ, հողային աշխատանքները, հիմքի նախապատրաստման և ամրապնդման աշխատանքները և այլն: Հատկապես նման <թաքնված աշխատանքներն> են, որ ներկայումս կատարվում են մեր մասնագետների կողմից: Իրականում, նոր համակարգի ներդրման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել` ընտրվել են ծրագրային ապահովման մատակարարները, համաձայնեցվել են համակարգի նկատմամբ ֆունկցիոնալ պահանջերը, որոնց հիման վրա կատարվում է ծրագրի <քաստոմիզացիան>: Նոր համակարգի համար տեղադրվել են նոր սերվերներ, խորությամբ արդիականացվել է անխափան էլեկտրամատակարարման համակարգը և սերվերային սենյակների մթնոլորտը: Մեր պրոցեսինգի կողմից սպասարկվող միջազգային վճարային համակարգերի կողմից իրականացվում են ծրագրային ապահովման նոր համակարգի սերթիֆիկացման հետ կապված աշխատանքներ: Դրանք են, մասնավորապես, MasterCard-ը, VISA-ն, American Expressը, ինչպ ես նաև Diners Club-ը: Կատարվում են բանկոմատների և POS-թերմինալների թեստային միացումները պրոցեսինգային նոր կենտրոնի ծրագրային ապահովման համակարգին: Ներկայումս ընթանում են բանկային ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովման մշակողների հետ աշխատանքները, քանի որ մեր պրոցեսինգային կենտրոնում տեղադրված համակարգը կհամագործակցի նաև ներբանկային համակարգերի հետ:

Կուզենային նշել, որ գործնականում մենք աշխատում ենք Հայաստանի բոլոր բանկերի հետ, որոնք ունեն քարտային ծրագրեր (բացի ProCredit Bank-ից): Դրանցից 17-ն ամբողջովին պրոցեսինգավորվում է մեր կենտրոնում: Գործնականում Հայաստանի բոլոր բանկերը այս կամ այն առումով հանդիսանում են ArCa ազգային վճարային համակարգի անդամ: Միայն երկու բանկ` ՎՏԲ-Հայաստան Բանկը և Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, աշխատում են իրենց սեփական պրոցեսինգային պլատֆորմի վրա:

Ինչ վերաբերվում է նոր համակարգին, ապա նոր պլատֆորմին նախատեսում ենք անցնել այս տարվա ամռան ավարտին:

Այնուամենայնիվ, արդեն երկու բանկ` Յունիբանկը և Հայբիզնեսբանկը, հայտարարել են սեփական պրոցեսինգային կենտրոնների գործարկման մասին: Դա, հավանաբար, արդեն դառնում է տենդենց: Ինչո՞վ է այն վնասակար ArCa-ի համար:

Յունիբանկը տեղադրել է պրոցեսինգային կենտրոն, բայց ներկա պահին նրա գործարքները շարունակում են իրականացվել մեր պրոցեսինգային կենտրոնով: Իսկ Հայբիզնեսբանկը միայն հայտարարեց սեփական պրոցեսինգային կենտրոնի ներդրման աշխատանքների մեկնարկի մասին: Այն երևույթը, որ որոշ բանկեր որոշել են զարգացնել իրենց սեփական պրոցեսինգային կենտրոնները, ես հակված չեմ դիտարկել որպես տենդենց: Չեմ ցանկանում մեկնաբանել այդ որոշումների արդյունավետությունն ու տնտեսական նպատակահարմարությունը, քանի որ համապատասխան հաշվարկները և կանխատեսումները բանկերն իրենք, հավանաբար, արդեն արել են: Միայն կասեմ, որ պրոցեսինգային բիզնեսը մասշտաբի վառ արտահայտված գործունեության տեսակ է: Ընդ որում, այստեղ կարևոր դեր են խաղում ոչ այնքան քարտերի, բանկոմատների կամ թերմինալների քանակը, որքան գործառնությունների քանակը: Կարևոր նշանակություն ունի կառուցվածքը, արդեն սեփական պրոցեսինգին միացված համակարգի ընդլայնումը, ինչպես նաև այլ ասպեկտներ, որոնց վրա այժմ կարիք չկա կանգ առնել:

Ինչ վերաբերվում է հետևանքներին, ապա կուզենայի նշել, որ պրոցեսինգային կենտրոն հանդիսանալուց բացի ArCa-ն նաև ազգային վճարային համակարգ է, որի հիման վրա ներդրվել է բազմաթիվ քարտային պրոդուկտներ: Սա լուրջ ձեռքբերում է, ինչը գոյություն ունի ոչ բոլոր երկրներում: Մենք կաշխատենք բանկերի և սպառողների համար նոր պրոդուկտների ստեղծման ուղղությամբ, հատկապես ազգային ArCa վճարային համակարգի բազայի վրա:

Կուզենայի վերադառնալ ծրագրային նոր ապահովման առավելության վերաբերյալ հարցին: Հատկապես ի՞նչ կարող եք առաջարկել բանկերին նոր ծրագրային ապահովման ներդրումից հետո:

Շատ բան: Առաջին հերթին բանկերի հետ համագործակցության նոր մակարդակ, տվյալների բազայի ավելի արդյունավետ կառավարում, համակարգի կիրառման նոր, ավելի լայն հնարավորություններ, այդ թվում նաև վիրտուալ միջավայրում, ընդլայնված ֆունկցիոնալ: Նոր ծրագրային ապահովման գործարկումից հետո քարտատերերը կնկատեն ծառայության տարբերությունը: Նոր համակարգի հիմնական առավելությունը կայանումէ նրանում, յուրաքանչյուր բանկ, համակարգի շրջանակներում կլինի ազատ, մասնավորապես, իր <քարտային> գաղափարների հարցում:

Այսինքն, չի՞ լինելու միասնական սահմանափակող ինտերֆեյսը, և նոր բազան բանկերին հնարավորություն կտա քարտապանների համար մշակել իրենց նոր, յուրահատուկ առաջարկնե՞րը:

Իհարկե: Բայց, նախագծերի յուրահատկությունն այնքան էլ կախված չէ ծրագրային ապահովումից: Իսկ եթե ավելի ճիշտ, ապա յուրահատուկը պետք է լինեն գաղափարները, իսկ ծրագրային ապահովումը պետք է լինի բավականաչափ ճկուն, որպեսզի կյանքի կոչի այդ յուրահատուկ գաղափարները: Նոր պլատֆորմն այդ առումով կլինի բավականաչափ ճկուն:

Եվ Ձեր կարծիքով, որքանո՞վ են յուրահատուկ մեր բանկերը, ինչպե՞ս եք գնահատում նրանց ինովացիոն լուծումները քարտային բիզնեսում:

Այն բանկերը, որոնք ակտիվորեն ներգրաված են քարտային բիզնեսում, բավականաչափ կրեատիվ են, իսկ ինովացիոն առումով` օպերատիվ: Իսկ այս հատվածում ավելի քիչ ակտիվ բանկերը, բնական է, որ այնքան էլ յուրահատուկ չեն:

Պատմեք ինտերնետ-վճարների նոր տեխնոլոգիայի մասին: Ինչպե՞ս են գործերն այդ հատվածում:

Կա ինտերնետ-վճարների 3-D Secure տեխնոլոգիա, որը վիրտուալ վճարների անվտանգության նպատակով մշակվել է միջազգային վճարային համակարգերի կողմից: Այդ տեխնոլոգիայի էությունը կայանում է նրանում, որ այն նախատեսում է թողարկող բանկի մասնակցությունը գնումների գործընթացին: 3-D Secure համակարգով գնումների դիմաց վճարելիս պարտադիր կերպով տեղի է ունենում քարտատիրոջ նույնականացում: Այսինքն, վաճառողը հաճախորդից հարցնում է քարտի ռեկվիզիտները, որից հետո այդ տեղեկությունը և վճարման գումարը փոխանցում է համապատասխան վճարային համակարգին: Վերջինս էլ իր հերթին տեղեկությունը փոխանցում է քարտը թողարկող-բանկին, որն էլ, ի պատասխան, լրացուիչ տեղեկություն է տրամադրում լրացուցիչ ստուգման եղանակի վերաբերյալ, ընդ որում` թողարկող-բանկի պաշտպանված կայքի հասցեի տեսքով: Ինտերնետ-խանութի ծրագրային ապահովումը web-браузер-ի առանձին պատուհանում հաճախորդի համար բացում է այդ կայքը: Գնորդի նույնականացման համար պահանջվում է մուտքի ծածկագիր, որը գիտե միայն քարտատերը: Ընդ որում, թողարկող բանկի և հաճախոդի միջև հաստատվում է անվտանգ կապուղի, որը հասանելի չէ ոչ վաճառողին, և ոչ էլ Ինտերնետում գտնվող ինչ-որ մեկի: Թողարկող բանկն ստուգում է քարտատիրոջը և ստանում տրանսակցիայի համաձայնությունը: Եվ միայն դրանի հետո տրանսակցիան դառնում է լիազորված, իսկ այդ մասին տեղեկութոյւնն ուղարկվում է վաճառողի կայքին: Այսպիսով, քարտի մեկ համարը դեռ բավարար չէ վճարումներ իրականացնելու համար:

Ներկայիդ պլատֆորմի վրա գործող ֆունկցիոնալը նոր համակարգ տեղափոխելուց հետո կսկսենք ֆունկցիոնալի և մոդուլի ներդրման աշխատանքները, որոնք կապահովեն վերոնշյալ տեխնոլոգիաների աջակցությունը:

Ինչ վերաբերվում է Հայստանի ինտերնետ շուկայում տիրող իրավիճակին, ապա այդ հատվածն ամիս առ ամսի աճում է: Միայն 2011 թվականի դեկտեմբերին ինտերնետով իրականացվել է 1.192 մլրդ.դրամ ծավալով մոտ 61 հազ.տրանսակցիա, որից 550 մլն.դրամի 7 հազ.տրանսակցիաները կազմել են քարտից քարտ փոխանցումները: Բանկոմատների միջոցով վճարումների համակարգը մենք ներդրեցինք անցյալ տարվա օգոստոսին, և արդեն տրանսակցաների ամսական միջին ծավալը չի իջնում 400 մլն.դրամից: Հաշվի առնելով ընթացիկ դինամիկան, 2012 թվականի ավարտին ինտերնետ-վճարումների ծավալները Հայստանում կարող է կրկնապատկվել:

Դուք ասացիք, որ քարտային բիզնեսի որակը բնութագրվում է այնպիսի ցուցանիշով, ինչպիսին քարտերով իրականացված գործարքների քանակն է, կամ տրանսակցիայի միջին ծավալը: Եթե հենվենք այդ ցուցանիշների վերլուծության վրա, ապա ինչպիսի՞ եզրակացությունների կարելի է հանգել:

Կրկին անգամ ասեմ, որ բանկից բանկ` այդ ցուցանիշները զգալիորեն տարբերվում են: Կան բանկեր, որոնց մոտ քարտերի քանակն ավելի մեծ է, իսկ տրանսակցիաների ծավալները շատ փոքր, կամ` հակառակը: Կան բանկեր, որոնց մոտ այս ցուցանիշները համամասնական են: Օրինակ, կան բանկեր, որոնք ունեն քարատերի համեմատաբար համեստ քանակ (մոտ 28 հազար), իսկ այն բանկերի համեմատ, որոնց քարտերի քանակը մտենում է 100 հազարին, ապահովում են ավելի քան կրկնակի ծավալներ: Հետևաբար կարևոր չէ, թե որքան քարտ ունես, կարևոր չէ նաև, թե քանի բանկոմատ կամ POS-թերմինալ ես տեղադրել, կարևորն այն է, որ այդ ամենն աշխատի: Իսկ որոշ բանկերի անհրաժեշտ է իրենց ներկայությունն ունենալ նաև այս հատվածում, նրանց համար շատ կարևոր է, որպեսզի իրենց հաճախորդներն ունենան իրենց լոգոտիպով քարտեր:

Որքա՞ն է ոչ ակտիվ քարտերի քանակը թողարկված քարտերի ընդհանուր ծավալներում:

Նախ սահմանենք, թե ինչ է ակտիվ և ինչ է ոչ ակտիվ քարտը: Մեր համակարգի կողմից սահմանված հասկացությունների շրջանակներում ակտիվ է համարվում այն քարտը, որով կարելի է կատարել գործարքներ: 2011 թվականին դրանց քանակը հասավ 764568-ի, 2010 թվականի համեմատ աճելով 33.9%: Մարտի 1-ի դրությամբ համակարգում արդեն կար 798348 ակտիվ քարտ: 2011 թվականին թողարակված քարտերի քանակը կազմել է 315163: Մենք ունենք նաև քարտի մեկ այլ սահմանում` որով իրականացվել են տրանսակցիաներ: Նախորդ տարի նման քարտերի բաժինը ակտիվ քարտերի ընդհանուր ծավալներում կազմել է մոտ 66%, մեկ տարոմ աճելով 24.7%:

Ի դեպ, կիսվեմ նաև վիճակագրոթյամբ, այն մասին, թե որքանով են ակտիվ ArCa քարտերը: Նրանք ամենաակտիվ քարտերն են շուկայում գործող քարտերի շրջանում: Թողարկված ArCa քարտերի մեջ ավելի քան 72% են կազմում իրական աշխատող քարտերը: Այս ցուցանիշը միջազգային քարտերի մոտ տատանվում է 60-62%-ի սահմաններում:

Ըստ մեր տեղեկութոյւնների, թողարկված տեղական քարտերի կազմում 80% են կազմում <աշխատավարձային> և <կենսաթոշակային> քարտերը: Նրանց միջոցով մենք դեռևս կանխիկացնում ենք մեր աշխատավարձերը, և ոչ ավելին: POS-թերմինալները շատ քաղաքացիների համար դեռ խորթ հասկացություն են: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, արդյո՞ք դա բացթողում է բանկերի կողմից:

Մի փոքր պատմական ակնարկ: <Աշխատավարձային քարտ> հասկացությունը հայտնվել է 90-ականների, Ռուսաստանում: Ինչու հայտնվեցին այդ քարտերը: Այդ ժամանակ քչերն էին շփվում բանկերի հետ, և քչերն ունեին բանկային հաշիվներ, իսկ քարտերը դարձան այն գործիքը, որի օգնությամբ հասարակ քաղաքացիներն ունեցան բանկային հաշիվներ: Վատ է, որ բազմաթիվ քաղաքացիներ, այնուամենայնիվ, աշխատավարձի կանխիկացումից հեռու չեն գնում: Իսկ սովորական աշխատավարձային քարտն այդպես էլ շատերի կողմից մնաց որպես բանկոմատից աշխատավարձ ստանալու գործիք: Ես չեմ կարող դրանում մեղադրել բանկերին, քանի որ աշխատավարձային նախագծերի ներդրման միջոցով նրանք ներգրավում են նոր հաճախորդների: Այլ բան է, որ հարկավոր է մշտապես <մշակել> այդ հաճախորդներին, նրանց հետ անցկացնելով տեղեկատվական աշխատանքներ:

Դուք դա նորմալ ե՞ք համարում, որ թողարկված քարտերի ընդհանուր կազմում աշխատավարձային քարտերի քանակը դեռևս շատ մեծ է:

Քարտային բիզբեսի տեսանկյունից գլխավորն այն է, որպեսզի քարտն աշխատի, և որքան շատ է այն աշխատում, այնքան շատ եկամուտ է բերում բանկին, ու կարևոր չէ, թե այն աշխատավարձային է, թե վարկային: Ես տանում եմ այն մտքին, որ աշխատավարձային նախագծերն ավելի շուտ լավ են, քան վատ: Վատն այն է, որ հաճախորդների հետ չի իրականացվում տեղեկատվական ակտիվ աշխատանք, այն մասին, թե էլ ինչ նպատակներով կարելի է օգտագործել աշխատավարձային քարտը:

Պրն.Մխիթարյան, ըստ մեր գործակալության` <Հայստանի բանկերը քարտային բիզնեսում> Տեղեկագրի, միջազգային քարտերի աճի տեմպերը գերակշռում են տեղական քարտերի աճի տեմպերին: Սա առաջնային աղբյուրներից ստացված տեղեկություն է:

Մեր վերլուծությունն ավելի շուտ հակառակ միտումն է պնդում: Օրինակ, փետրվարին ազգային վճարային համակարգի միջոցով թողարկվել է 14747 քարտ: Նույն ամսում թողարկվել է 6961 Visa և 9928 MasterCard: Հունվարին քանակական ցուցանիշները փոփոխվել են հետևյալ կերպ, համապատասխանաբար կազմելով` 9243 քարտ, 5312 քարտ և 7513 քարտ: Ինչպես տեսնում եք, տեղական քարտերի աճի տեմպերը չեն զիջում միջազգային քարտերի աճի տեմպերին, իսկ տեղական քարտերի քանակը շրջանառության մեջ ավելի շատ է, քան միջազգային բոլոր քարտերը միասին վերցրած: Համաձայն եմ, որ որոշ բանկեր այժմ դառնում են որոշ միջազգային համակարգերի անդամ, և որոշակի ցուցանիշներ ապահովելու համար թողարկում են մեծ քանակությամբ միջազգային քարտեր: Բայց անգամ նման պարագայում այդ քարտերի աճի տեմպերը, ըստ մեր տվյալների, չեն գերակշռում տեղական քարտերի աճի տեմպերին:

Աստված նրանց հետ, եկեք չվիճենք: Լավ է, որ տվյալ պրոբլեմի շուրջ գոյություն ունի երկու տեսակետ: Եվ վերջին հարցը, ՀՀ Ազգային Ժողովը չընդունեց կանխիկ շրջանառության սահմանափակման մասին օրինագիծը: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց զրկվեց շուկան ԱԺ կողմից կառավարության նախաձեռնությունը մերժելու հետևանքով:

Կարծում եմ, որ իրականում դա ընդամենը ժամանակավոր կորուստ է: Կանխիկ շրջանառության սահմանափակումն իր մեջ ոչ մի վատ բան չի թաքցնում: Օրինագիծը, իրոք, շատ կարևոր է և ուղղված է, որպեսզի ստվերից դուրս բերվի այն, ինչը գտնվում է ստվերում: Օրինագծում չկան փոքր և միջին բիզնեսի նկատմամբ <դրակոնային> միջոցներ կամ խիստ մոտեցումներ, կա միայն մեկ նպատակ` կրճատել ստվերային շրջանառությունը:

Էլիտա Բաբայան

Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ակբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանըԱկբա բանկը 50 միլիոն եվրո կուղղի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը
Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքներըԿոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBankRocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից Ծառայությունների թանկացում, անցում ստվեր ու բիզնեսի փակում. շրջանառության հարկի դրույքաչափի վերանայումից "ակնկալիքների" ոչ ամբողջական ցանկը՝ Հայաստանի ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարից
Հարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծՀարկային մարմին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար կկիրառվի վարչական պատասխանատվություն. օրենքի նախագիծ
ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել "Թրեյդ-ին" ծրագրի շրջանակում ավտոմեքենաների առևտրի համակարգում
Արմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակովԱրմսվիսբանկը ներգրավել է 10 միլիոն ամն դոլարի վարկային փաթեթ ՎԶԵԲ-ից՝ փմձ-ների մրցունակությանն ու «կանաչ անցման» աջակցելու նպատակով
Հայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներովՀայաստանի փաստաբանները չեն ցանկանում տեղափոխվել հարկման ընդհանուր դաշտ և սպառնում են բողոքի ակցիաներով
Հայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծՀայաստանում կներդրվի Կորպորատիվ կառավարման կանոնագիրք. օրինագիծ
Հայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետՀայաստանը մեծ օգուտ է ստանում կապիտալի և ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքից. ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ
Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել
Արդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներումԱրդշինբանկն անց է կացրել  տնտեսական և առևտրային պատժամիջոցների հիմնախնդրին վերաբերվող պանելային քննարկում ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովի շրջանակներում
Առողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնիԱռողջապահության պետպատվերի ֆինանսավորման համար կառավարությունը լրացուցիչ 3 մլրդ դրամ կհատկացնի
ՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցմանՎԶԵԲ-ն Արմսվիսբանկին տրամադրում է 10 մլն դոլար վարկ ի աջակցություն ՄՓՄՁ-ի մրցունակության և կանաչ անցման
Մոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունիցՄոսկվա. Հայաստանի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը շահավետ է տնտեսական տեսանկյունից
Գնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրըԳնել Սանոսյանը Միջազգային ֆինանասական կորպորացիայի պատվիրակության հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացման ծրագիրը
Կառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամԿառավարությունը հաստատել է արցախցի ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը. ծախսերը գնահատվում են 10-12 մլրդ դրամ
Օդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետովՕդիլ Ռենո-Բասսոն վերընտրվել է ՎԶԵԲ-ի նախագահ երկրորդ ժամկետով
ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ ՀՀ իշխանություններն ուսումնասիրում են նոր աղբավայրեր կառուցելու հնարավորությունը ՝ "մեկ աղբավայր երկու մարզերի համար" սկզբունքով
ՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և ՎրաստանումՎԶԵԲ-ը և ԱՄՆ ՄԶԳ-ը կզարգացնեն տրանսպորտային և թվային ենթակառուցվածքները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում
Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըՆելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը
Հայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէՀայաստանի ԱԳՆ. Վրաստան այցելող զբոսաշրջիկների կյանքի պարտադիր ապահովագրության մասին օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ
Օդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոններիՕդիլ Ռենո-Բասո. Հայաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս բազմաթիվ բացասական գործոնների
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը ձեռնպահ է մնացել "Հյուսիս-Հարավ" տրանսպորտային ներդրումային նախագծի իրականացման արժեքը և ժամկետները նշելուց
ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%ՎԶԵԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,5%-ից մինչեւ 6,2%
ՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունումՎԶԵԲ - ում խոստանում են աննախադեպ ներդրումներ Հայաստանի տնտեսությունում
Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել    Արդշինբանկին FMO-ն 20 մլն․ ԱՄՆ դոլարի վարկային պորտֆելի երաշխիք է տրամադրել   
Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահՍիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի շինարարության վարկավորումը կդառնա ՎԶԵԲ-ի կողմից երբևէ Հայաստանում իրականացվող խոշորագույն ծրագիրը . բանկի նախագահ
Զարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալներըԶարգացման ֆրանսիական գործակալությունը նախատեսում է ընդլայնել ՀՀ կառավարության հետ համագործակցության ուղղություններն ու ծրագրերի ծավալները
Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՄի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրը
ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորությունները
Նուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանըՆուբար Աֆեյանը պատրաստակամություն հայտնել իր կարողություններն ու կապերը ներդնել՝ անշահախնդրորեն աջակցելու հայրենիքի հզորացմանը
Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համարԳ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար
Ռուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունըՌուսաստանի դեսպան. ԵԱՏՄ-ն, նույնիսկ առկա մարտահրավերների և Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականության պայմաններում, ցույց տվեց իր կայունությունը
Ղազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներումՂազախստանի դեսպան. Եվրասիական ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք առաջարկել է Հայաստանը, թույլ կտան ակտիվացնել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում
Փոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունիցՓոխվարչապետ. ԱԶԲ հետ համագործակցությունը կարևոր է Հայաստանում բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից
Փորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբՓորձագետ. Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացների հաջող զարգացումը դժվարանում է հակասությունների առկայությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծըՀայաստանն ու Իրանը քննարկում են սահմանային Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման նախագիծը
Ողջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարներըՈղջ դոնոր հանրությունն այսօր հավաքվել է Երևանում. ակնկալիքները ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումից և հեռանկարները
Ֆինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովըՖինանսական տեխնոլոգիաներից և կիբերանվտանգությունից մինչև էներգաանվտանգություն և առևտրային պատժամիջոցներ. մայիսի 14-ին Երևանում մեկնարկել է ՎԶԵԲ-ի 33-րդ տարեկան ժողովը
Հրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանըՀրանտ Հակոբյան. ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցությունը համահունչ է Բանկի որդեգրած ռազմավարությանը
Արդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովըԱրդշինբանկի ռազմավարական գործընկերությամբ Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ 33-րդ գործարար համաժողովը
Մարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքներըՄարտին Գալստյան. Բարենպաստ ֆոնի դեպքում առանցքային տոկոսադրույքի իջեցումը իր հետևից կքաշի վարկային տոկոսադրույքները
Կրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարությունԿրիպտոոլորտը կարգավորող օրինագիծը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն
Հարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներՀարկային եկամուտների պլանը կատարվել է 92 տոկոսով. փորձագետն առաջարկում է բացահայտել մուտքերի աճի նոր աղբյուրներ
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով  2-րդ տրանշը
Հայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրըՀայաստանը կդառնա «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիրը
Հայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանըՀայաստանը համաձայն է ՎԶԵԲ-ի աշխարհագրական մանդատի ընդլայնմանը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համարConverse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
ԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոսԿԲ ղեկավար. Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների գերտաքացումը, հնարավոր է, կազմել է 20-30 տոկոս
Հայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայություններըՀայաստանում 0,8 տոկոս չորսամսյա գնաճը հրահրել են սննդամթերքն ու ծառայությունները
Փոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանըՓոխվարչապետն ընդունել է ԱՄՀ պատվիրակությանը
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆՀայաստանի էկոնոմիկայի նախարարը մեկշաբաթյա աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Հայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարարՀայաստանը կմիանա ԱԶԲ Ասիական զարգացման հիմնադրամին՝ որպես դոնոր. ֆինանսների նախարար
Հայաստանը գտնվում է Հայաստանը գտնվում է "հոլանդական հիվանդության" ծուղակում. տնտեսագետ
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն էԿոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՀայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկըYouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Հայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասինՀայաստանը վանել է իր թանկությամբ. տնտեսագետն ահազանգում է ծառայությունների արտահանման կրճատման մասին
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
20.05.2024
RUB4.290.03
USD387.970.37
EUR421.761.64
GBP492.842.53
CAD284.920.76
JPY24.910.04
CNY53.640.01
CHF426.900.68