Հինգշաբթի, 12 Ապրիլի 2012 16:46
Հայաստանում անշարժ գույքով գործարքների թիվի կրճատվել է 56.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2012 թվականի հունվարին, 2011 թվականի դեկտեմբերի համեմատ գործարքների թիվի կրճատվել է 56.5%, մինչև 9742 գործարք, տարեկան կտրվածքով աճելով 1.2%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, ըստ աշխարհագրական բաշխման, գործարքների առավելագույն թիվը, ինչպես և 2011 թվականին, ընկել են մայրաքաղաքին, որտեղ այս ցուցանիշը կազմել է 35.9%: Իսկ մարզերում ամենամեծ թվով գործարքներն իրականացվել են Կոտայքի մարզում` 11.6% և լոռու մարզում` 9.2%: Ամենապասիվ մարզը դեռևս մնում է Վայոց Ձորը, որտեղ իրականացվել է գործարքների ընդհանուր թվի 2.3%-ը:
Աղբյուրի համաձայն, անշարժ գույքի օտարման գործարքներից 3772-ը կազմել են առք և վաճառքի գործարքները ¥տարեկան 46%, իսկ հունվարին` 19.9% անկումով¤` գործարքների ընդհանուր թվի 77.8%, նվիրատվության գործարքները կազմել են 21%, իսկ փոխանակության գործարքները` 1.2%: Օտարման գործարքների 38.5%-ն իրականացվել է Երևանում, որի 38.6%-ը կատարվել են բազմաբնակարան շենքերում:
Երևանում առք և վաճառքի գործարքների 34.3%-ը տեղի է ունեցել բազմաբնակարան շենքերում, հունվարին գրանցելով 14.4%, իսկ տարեկան կտրվածքով` 72.7% անկում: Անհատական տների առք և վաճառքի գործարքները 2012 թվականի փետրվարին կազմել են 420, որից 102-ը տեղի է ունեցել Երևանում, իսկ 318-ը` մարզերում: Այս ցուցանիշը հունվարին կրճատվել է 15%, ընդ որում, Երևանում` 19%, իսկ մարզերում` 14.3%:
Իրականացված գործարքների 15%-ը եղել են ժառանգության փոխանցման գործարքներ, 14.8%-ը` առաջնային գրանցման, 7.2%-ը` վարձակալության, իսկ 5.3%-ը` գրավադրումով գործարքներ: Սակայն, հունվարին գերակշռել են անշարժ գույքի օտարման գործարքները` 38.7%, իսկ պետական գրանցման այլ գործարքները կազմել են 19%: