Չորեքշաբթի, 23 Մայիսի 2012 20:55
Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի պատվիրակությանը
ԱրմԻնֆո. Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է գերմանական Commerzbank-ի գործադիր խորհրդի անդամ, ֆինանսական կառույցների ղեկավար Քրիստոֆ աբրիել Մետցեի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են գերմանական բանկի գործունեությանը, հայաստանյան գործընկերների հետ համագործակցությանը և Եվրոպայում առկա տնտեսական վիճակին առնչվող հարցեր:
երմանական պատվիրակության խնդրանքով վարչապետ Սարգսյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ու զարգացման ուղղություններին, մասնավորապես, հանգամանալից կերպով ներկայացրել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը և նրանում ընդգրկված ճյուղերում նախատեսված ծրագրերը:
Քրիստոֆ աբրիել Մետցեն նշել է, որ Commerzbank-ն ունի այնպիսի հաճախորդ ընկերություններ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում ռազմավարության մեջ ներառված բնագավառներում և հետաքրքրված կլինեն հնարավոր ներդրումներով: Այս համատեքստում, զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել երմանիայում կազմակերպել բիզնես ֆորում, որը գերմանական ընկերություններին տեղեկատվություն կփոխանցի Հայաստանի տնտեսական ծրագրերի մասին:
Նշենք, որ Commerzbank-ը հիմնադրվել է 1870 թվականին, գլխամասային գրասենյակը Մայնի-Ֆրանկֆուրտում: Բանկի ակտիվները կազմում են 400 մլրդ.եվրո: Բանկը սպասարկում է ավելի քան 8.5 մլրդ.հաճախորդի, ավլի քան 40 երկրներում: Բանկի կազմում են հետևյալ կազմակերպությունները` Collegium Glashutten, Zentrum fur Kommunikation; Comdirect bank Ag; Commerz Real Ag; Dresdner bank; Eurohypo Ag; pdv.com Beratungs-GmbH; BRE bank SA (Վարշավա); Erste Europaische Pfandbrief- und Kommunalkreditbank Ag (Լյուքսեմբուրգ): Բանկն իր դուստր կառույցներն ունի Ռուսաստանում և Ուկրաինայում: