Երկուշաբթի, 18 Հունիսի 2012 15:08
Երևանի բազմաբնակարան շենքերում բնակարանների առք և վաճառքի գործարքների թիվն ապրիլին աճել է 2 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի անմշարժ գույքի շուկայում 2012 թվականի ապրիլին տեղի է ունեցել 13555 գհործարք, գրանցելով տարեկան 16.9% անկում, իսկ միայն հաշվետու ամսում անկումը կազմել է 1.8%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը տրամադրված տվյալները: Տարեկան կտրվածքով գործարքների թիվն աճել է 20.4%:
Աղբյուրի համաձայն, գործարքների մեծ մասն ապրիլին տեղի է ունեցել Երևանում` հանրապետությունում գործարքների ընդհանուր թվի 37.4%-ը, իսկ մարզերից առաջատարներն են` Կոտայքը` 12.1% և Արարատը` 8.7%: Իսկ ամենապասիվ մարզն է Վայոց Ձորը, որտեղ գրանցվել է գործարքների ընդհանուր թվի 2.1%-ը:
Աղբյուրի համաձայն, օտարման 3411 գործարքների 77.6%-ը եղել են առք և վաճառքի գործարքներ, գրանցելով 14.9% տարեկան անկում, իսկ 21.7%-ը եղել են նվիրատվություն և փոխանակություն: Օտարման գործարքների 43.6%-ը տեղի է ունեցել Երաևնում, որոնցից 40%-ը` բազմաբնակարան շենքերի բնակարաններով:
Երևանում տեղի ունեցած բնակարանների առք և վաճառքի գործարքների 62.1%-ը տեղի են ունեցել բազմաբնակարան շենքերում, ապրիլին գրանցելով 2% աճ, իսկ տարեկան կտրվածքով` 17.6% անկում: Մասնավոր տներում գրանցվել է 351 գործարք, որից 106-ը` Երևանում, ապրիլին կրճատվելով 14%, իսկ տարեկան կտրվածքով` 21.5%-ով:
Անշարժ գույքով գործարքների կազմում օտարման գործարքները կազմել են 25.2%, գրավադրումով գործարքները` 15.4%, առաջնային գրանցումով գործարքները` 10.2%, ժառանգության փոխանցումով գործարքները` 10%, վարձակալությամբ գործարքները` 5.6%, սակայն, ամենամեծ բաժինն են կազմել այլ գործարքները` 33,6%: