Չորեքշաբթի, 11 Հուլիսի 2012 15:43
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը միացել է դրամական փոխանցումների ՙԱնելիք՚ համակարգին
ԱրմԻնֆո. Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 10-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ին ՙԱնելիք՚ և ՙՄոբի Դրամ՚ ՓԲԸ-ին ՙContact՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ է տրամադրել: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը դրամական փոխանցումներ է իրականացնում նաև Բիստրայա Պոչտա, Migom, Contact , MoneyGram, Unistream և Blizko համակարգերով:
Նշենք, որ ՙԱնեկիք՚ համակարգը գոծում է 1997 թվականից, աշխարհի 500 բանկերում: Դրամական փոխանցումներն իրականացվում են ռուսական ռուբլիով, հայկական դրամով, ամերիկյան դոլարով, ինչպես նաև եվրոյով: Համակարգն ունի սպասարկման ավելի քան 63 հազար կետ, 100 երկրներում: 2011 թվականին համակարգի ընդհանուր շրջանառությունն անցել է 1 մլրդ.դոլարից, գրանցելով տարեկան 13% աճ: 2012 թվականի առաջին եռամսյակում համակարգի շրջանառությունը կազմել է մոտ 0.2 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 21% աճ: Էական աճ է գրանցվել ռուսական ռուբլիով փոխանցումների գծով` 220%: Ընդ որում, փոխանցումների ընդհանուր քանակը հաշվետու ժամանակահատվածում հասել է 500 միլիոնի, գրանցելով տարեկան 92% աճ: