Չորեքշաբթի, 25 Հուլիսի 2012 13:34
2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով:
ԱրմԻնֆո: 2012թ. առաջին կիսամյակի արդյունքներով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ակտիվներն ավելացել են 20.6%-ով: Ինչպես տեղեկացնում է բանկի մամլո ծառայությունը, 2012թ. հունիսի 30-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ակտիվները կազմել են 115.6 մլրդ ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 35.1 մլրդ ՀՀ դրամով կամ 43.6%-ով:
Բանկի ակտիվներում ամենամեծ տեսակարար կշիռը կազմում են վարկերը, որոնց ծավալը 2012թ. հունիսի 30-ի դրությամբ կազմում է 90.3 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուր ակտիվների մոտ 78.2%-ը: Վարկերի կառուցվածքում գերակշռում են իրավաբանական անձանց տրամադրված վարկերը` 75.7 մլրդ ՀՀ դրամ (50.2% աճ), իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 14.7 մլրդ ՀՀ դրամ (20.1% աճ):
2012թ. հուլիսի 1-ի դրությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները կազմել են 99.3 մլրդ ՀՀ դրամ` տարեսկզբի դրությամբ ավելանալով 24.0%-ով, ընդհանուր կապիտալը` 16.2 մլրդ ՀՀ դրամ, կանոնադրական կապիտալը` 12.3 մլրդ ՀՀ դրամ:
Ընդ որում` 6 ամիսների արդյունքներով Բանկի եկամուտը մինչև հարկումը կազմել է 647.2 մլն ՀՀ դրամ` 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 22.5% աճ:
Այսօրվա դրությամբ Բանկի մասնաճյուղային ցանցը բաղկացած է 16 ստորաբաժանումներից, որոնցից 7-ը` Երևանում և 9-ը` հանրապետության մարզերում:
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ. օգոստոսին: Բանկի 100% բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «Գազպրոմբանկե ԲԲԸ-ն: