Երկուշաբթի, 30 Հուլիսի 2012 21:38
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում 2012 թ. I կիսամյակում տեղ են գտել ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցները, ԻՆՈ Արմենիա-ի գլխավորությամբ
ԱրմԻնֆո. Ըստ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքների, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում տեղ են գտել ապահովագրական շուկայի բոլոր մասնակիցները, ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերության գլխավորությամբ, որը զբաղեցրել է 197-րդ տեղը, պետբյուջեին վճարելով 225.9 մլն.դրամ, այդ թվում` 219.6 մլն.դրամ` որպես շահութահարկ և եկամտահարկ:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, երկրորդն է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ ընկերությունը` 200 տեղ, վճարելով 222.4 մլն դրամ, այդ թվում` 197.1 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ: Սրանց հաջորդում են` ՙՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚-ը` 234 տեղ (186 մլն դրամ, որից 182 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ՌԵՍՈ` 290 տեղ (144.9 մլն դրամ, որից 143.2 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), Կասկադ Ինշուրանս` 455 տեղ (94.2 մլն դրամ, որից 91.2 մլն դրամ, շահութահարկ և եկամտահարկ), ՌԱՍԿՈ` 541 տեղ (76.2 մլն դրամ` այդ թվում `72.7 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ), ՙարանտ-Լիմենս՚` 601 տեղ (66.5 մլն դրամ, որից 62.5 մլն դրամ` շահութահարկ և եկամտահարկ): Ցանկը եզրափակում է ՍԻԼ Ինշուրանսը` 993 տեղ, վճարելով 35.9 մլն դրամ, այդ թվում` 32.8 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ:
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում էին յոթ ապահովագրական ընկերություններ, այդ թվում` ՌՈՍՈՍՍՏՐԱԽ-Արմենիան` 206 տեղ, ԻՆՈ Արմենիան` 221 տեղ, Նաիրի Ինշուրանս-ը` 228 տեղ, ՌԵՍՈ-ն` 363 տեղ, Կասկադ Ինշուրանս-ը 386 տեղ, արանտ-Լիմենսը` 621 տեղ, ՌԱՍԿՈ-ն` 877 տեղ:
Նշենք, որ 2012 թվականի հունիսին ՙԿասկադ Ինշուրանս՚ ապահովագրական ընկերությունը հայտարարեց ՙԻՆՈ Արմենիա՚ ընկերության հետ միաձուլման մասին: