Ուրբաթ, 24 Օգոստոսի 2012 16:47
Երևանում բնակարանների առք և վաճառքի գործարքներն առաջին կիսամյակում կրճատվել են 13 տոկոսով, իսկ մարզերում` 15.9 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի անշարժ գույքի շուկայում 2012 թվականի առաջին կիսամյակում տեղի է ունեցել 79617 գործարք, տարեկան կտրվածքով գրանցելով 13%, իսկ հունվար-հունիս ամիսներին` 20.6% անկում: Այս մասին են վկայում ՀՀ Անշարժ գույքի պետական Կադաստրի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, ըստ աշխարհագրական տեղաբաշխման, անշարժ գույքով ամենաշատ գործարքները հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են Երևանում, որտեղ տեղի են ունեցել գործարքները 36.4%-ը: Իսկ մարզերում առաջատարներն են Կոտայքի`12.2%, եղարքունիքի` 7.9% և Լոռու` 8.7% մարզերը: Ամենապասիվն է եղել Վայոց Ձորի մարզը`2.3%:
Ըստ աղբյուրի տվյալների, անշարժ գույքի օտարման 21102 գործարքներից 77.5%-ը կամ ավելի քան 16 հազարը, եղլ է առք և վաճառքի, 21.8%-ը` նվիրատվության և 0.7%-ը` փոխանակության գործարքներ: 2012-ի հունվար-հունիսին գույքի օտարման գործարքները կրճատվել են 17.8%, իսկ տարեկան կտրվածքով` 5.9%: ործարքների 36.4%-ը կամ 8 հազ. գործարք, տեղի է ունեցել Երևանում, որից 29.1%-ը`բազմաբնակարան շենքերում:
Երևանում անշարժ գույքի առք և վաճառքի գործարքների թիվը կիսամյակում կազմել է 6500, որի 62.5%-ը` բազմաբնակարան շենքերում, գրանցելով կիսամյակային 13.7% և տարեկան 7.9% անկում: Մարզերում այս ցուցանիշը կազմել է 1890, գրանցելով կիսամյակային 15.9% և տարեկան 0.8% անկում:
Մասնավոր տներում առք և վաճառքի գործարքների թիվը կազմել է 2308, որի 639-ը` Երևանում, իսկ 1669-ը` մարզերում: Մասնավոր տների առք և վաճռքի գործարքների ընդհանուր թիվը կիսամյակում կրճատվել է 18.6%, ինչը պայմանավորված է եղել մարզերում արձանագրված 21.2%, իսկ Երևանում` 10.9% անկումով: Հանրապետությունում անշարժ գույքի առք և վաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 0.9%, այդ թվում, Երևանում աճել է 5.9%, իսկ մարզերում նվազել 0.8%:
Անշարժ գույքի գործարքների կազմում օտարման գործարքները կազմել են 26.5%, գրավադրումով գործարքները` 12.3%, ժառանգությնա ոխանցման գործարքները` 11.7%, առաջնային գրանցման գործարքները` 10.4%, վարձակալության գործարքները` 5.1%: Սակայն, գերակշռել են այլ գործարքները` 33.6%, այդ թվում, սահմանափակումներով պետական գրանցման գործարքները կազմել են 21.2%: