Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 15:32
Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012 թվականի առաջին կիսամյակում աճել են 40 տոկոսով, մինչեւ 92.8 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ընդհանուր ակտիվները 2012 թվականի առաջին կիսամյակում են մոտ 40%, մինչեւ 38.8 մլրդ.դրամ կամ 92.8 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, միայն 2012 թվականի երկրորդ եռամսյակում ապահովագրողների ակտիվներն աճել են 20%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 50%: Ակտիվների չափերով առաջատարների եռյակում են` ՙԻՆՈ Արմենիա՚` 10.1 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 73%¤, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 8.9 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 36.6%¤ և ՌԵՍՈ` 5.6 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 70%¤ ընկերությունները:
Ակտիվների կազմում ընթացիկ ակտիվները կազմել են 89% կամ 34.5 մլրդ.դրամ: Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 50%, իսկ միայն 2-րդ եռամսյակում` 20%: Ընթացիկ ֆինանսական ներդրումների բաժինը կազմել է 54% կամ 21 մլրդ.դրամ, մեկ տարում աճելով 11.4%: Միայն 2-րդ եռամսյակում ապահովագրական ընկերությունների ֆինանսական ներդրումները կրճատվել են 2.5%: Ընթացիկ ֆինանսական ներդրումների ծավալներով առաջատարների եռյակում են` ՙԻՆՈ Արմենիա՚` 5.6 մլրդ.դրամ, ՙՌոսգոսստրախ Արմենիա՚` 5.5 մլրդ.դրամ և ՌԵՍՈ` 2 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 70%¤ ընկերությունները: Իսկ նվազագույն ցուցանիշն արձանագրել է ՍԻԼ Ինշուրանսը`1.3 մլրդ.դրամ:
Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների դեբիտորական պարտավորությունները 2012-ի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել են 11.6 մլրդ. դրամ, մեկ տարում աճելով ավելի քան 4 անգամ, իսկ 2-րդ եռամսյակում`ավելի քան 2 անգամ: Այս ցուցանիշի առավելագույն ծավալները գրանցել է ՌԵՍՈ ընկերությունը` 2 մլրդ.դրամ, իսկ նվազագույն ծավալները` ՍԻԼ Ինշուրանսը`124.4 մլն.դրամ: Դրամական ու դրան համարժեք միջոցների բաժինն ընդհանուր ակտիվների կազմում 2012-ի հուլիսի 1-ին կազմել է 2.4% կմ 930.8 մլն.դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 10.7%, իսկ 2-րդ եռամսյակում`23.6%:
Հիշեցնենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում 2012 թվականի առաջին կիսամյակում տեղի ունեցավ ԻՆՈ Արմենիա և Կասկադ Ինշունարս ապահովագրական ընկերությունների միավորումը, ինչի արդյունքում վերջինս դադարեց գոյություն ունենալ: