Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 15:33
Հայերեն ապահովագրական եկամուտները մեծանում են, իսկ շահույթը` նվազում
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների 2012 թվականի առաջին կիսամյակի զուտ շահույթը կազմել է 487,6 մլն դրամ ($ 1.1 մլն.), տարեկան կտրվածքով կրճատվելով 75,1%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի առաջին կիսամյակը շահույթով են եզրափակել 7 ընկերություններից 6-ը, ընդ որում, առաջին տեղում է ՌԱՍԿՈ-ն` 203,7 մլն դրամ: Հարկ է նշել, որ այս ընկերությունը ֆինանսական հիմնական ցուցանիշներով շուկայում զբաղեցնում է 6-րդ տեղը: Երկրորդ տեղում է ՙՌոսգոսստրախ Արմենիան՚` 165,1 մլն դրամ, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է ՙԻՆՈ ԱրմենիանՀայաստան՚` 74.1 մլն դրամ: Նվազագույն շահույթն առաջին կիսամյակում արձանագրվել է ՙՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ՚ ընկերությունում` 28 մլն.դրամ: Իսկ ՙարանտ Ինշուրանսը՚ կիսամյակը եզրափակել է 112,3 մլն դրամ վնասով:
Միայն 2012 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերություններն ապահվել են 443 մլն.դրամի զուտ շահույթ: Ի դեպ, այս ցուցանիշը տարեկան կտրվածքով նվազել է 42.6%: Երկրորդ եռամսյակում զուտ շահույթի չափերով առաջատարն է ԻՆՈ Արմենիան` 251,5 մլն դրամ, աճելով գրեթե 2 անգամ: Երկրորդ տեղում է ՌԱՍԿՈ-ն` 197.2 մլն.դրամ, իսկ երրորդ տեղում է Նաիրի Ինշուրանսը` 148 մլն դրամ: Է իսկ չորրորդ տեղում է ՌԵՍՈ-ն` 127.3 մլն.դրամ:
Շահույթի չափերով առաջատարների հնգյակտ եզրափակում է ՍԻԼ Ինշուրանսը` 42.5 մլն դրամ: Երկրորդ եռամսյակը վնասներով է եզրափակել 2 ընկերություն` Ռոսգոսստրախ Արմենիան` 180 մլն դրամ և արանտ Ինշուրանսը` 143,7 մլն դրամ: