Երեթշաբթի, 9 Հոկտեմբերի 2012 22:01
Հայաստանի բանկային համակարգը հաղթահարել է հավելյալ իրացվելիության հետճգնաժամային վտանգավոր տենդենցը, գտնում են AmRating-ի վերլուծաբանները
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր եւ ընթացիկ իրացվելիության տարեկան կրճատումը պայմանավորված է նրանով, որ բանկերն ավելի ակտիվորեն սկսեցին ազատ միջոցներն ուղղել վարկավորմանը, դրանք բարձր իրացվելիության ակտիվներում կուտակելու փոխարեն: Նման կարծիքի են AmRating վարկանշային գործակալության վերլուծաբանները: Այլ խոսքերով, վերլուծաբանները գտնում են, որ համեմատաբար բարենպաստ հետճգնաժամային տնտեսական պայմանները բանկերին թույլ տվեցին իրենց ռեսուրսները կրկին ուղղել եկամտաբեր ակտիվներին, առանց այդ էլ հավելյալ իրացվելիությունը մեծացնելու փոխարեն, ինչը տանում է եկամտաբերության կորուստի ռիսկին:
Այսպես, ըստ փորձագետների, բանկային համակարգի ընդհանուր իրացվելիությունը ¥բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունն ընդհանուր ակտիվներին¤ առաջին կիսամյակում միջին հաշվով նվազել է 29.14%, մինչեւ 26.41%, նախորդ տարվա 29.88%-ի, 2010-ի 30.76%-ի եւ 2009-ի 32.84%-ի փոխարեն, պահանջվող 15% նվազագույն սանդղակի պայմաններում: Իսկ ընթացիկ իրացվելիության մակարդակը ¥բարձր իրացվելի ակտիվների հարաբերությունը ցպահանջ պարտավորոոություններին¤ առաջին կիսամյակում նվազել է միջին հաշվով 181.5%, մինչեւ 179.4%, 2011-ի 205%-ի, 2010-ի` 199.93%-ի եւ 2009-ի`193.56%-ի փոխարեն, պահանջվող 60% նվազագույն սանդղակի պայմաններում: Նման վերակողմնորոշման արդյունքում համակարգի միագումար զուտ շահույթն առաջին եռամսյակի 25.3% անկումից հետո 2-րդ եռամսնակում աճել է 9.4%: Չնայած այն բանին, որ զուտ շահույթն առաջին կիսամյակում ունեցել էր զգալի անկում, ինչը կիսամյակի ցուցանիշին թույլ չտվեց գերազանցել նախորդ տարվա մակարդակը, եկամտաբեր ակտիվների ուղղությամբ բանկերի ակտիվության հետագա ուժեղացման շնորհիվ համակարգի շահույթը կվերականգնի աճի տեմպերը` ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային կտրվածքով:
Բանկերի միագումար ակտիվների կազմում վարկային ներդրումները 2012-ի հուլիսի 1-ին տարեկան կտրվածքով աճել են 31.5%, ինչի արդյունքում բարձր իրացվելի ակտիվները գրանցել են ավելի մեղմ աճ` պարտատոմսերին կատարված ներդրումները` 27.8%, կանխիկ դրամական միջոցները` 15%, նոստրո-հաշիվների միջոցները` 26.3%: Միայն առաջին կիսամյակում վարկային ներդրումները նույնպես աչքի ընկան ավելի բարձր տեմպերով` 16%, որոնց ավելի մոտիկացան բարձ իրացվելի միջոցները նոստրո-հաշիվների վրա`14.2%, այն ժամանակ, երբ պարտատոմսերին կատարված ներդրումներն աճեցին միայն 8.1%, կանխիկ դրամական միջոցները` կրճատվեցին 7.4%: Ցպահանջ միագումար պարտավորոությունները տարեկան կտրվածքով աճել են 17.5%, առաջին կիսամյակում նվազելով 9.5%, մասնավորապես առաջին եռամսյակում նվազելով 16%, 2-րդ եռամսյակում աճելով 5%: Միջբանկային վարկերի բաժինը կազմել է ակտիվների 2-2.8%-ը, ընդ որում, այս հոդվածով ԿԲ-ում տեղաբաշխված ավանդները հազվադեպ երեւույթ են:
Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, բանկերի բարձր իրացվելիության հետ կապված հիվանդությունը դեռ ամբողջովին չի հաղթահարվել, քանի որ շուկայում դեռ չի սկսվել տկոսադրույքների նվազման միտումը, որը կնպաստեր պահանջարկի եւ առաջարկի միջեւ բալանսի հաստատմանը: Բալանսին հասնելը հնարավոր է բացառապես գործարար մթնոլորտի ակտիվացման միջոցով: Այլ խոսքերով, եթե բարձր իրացվելիության պրոբլեմը երկարաձգվի, ապա իրավիճակը կարող է դառնալ խրոնիկ: Չնայած այն բանին, որ ճգնաժամային նյարդային իրավիճակը շուկայում աստիճանաբար իր տեղն է զրջում հետճգնաժամային հանգստությանը, տոկոսադրույքների բարձր մակարդակը վկայում է շուկայական մեծանիզմների թերությունների մասին, որոնք պետք է ապահովեին առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռությունը ռեսուրսներևի նկատմամբ: Չի բացառվում, որ մեծ հավասարակշռության կարելի է հասնել դրամավարկային քաղաքականությունը մեղմելու շնորհիվ, սակայն ինֆլյացիայի նպատակային կետին հասնելը ռեգուլյատորի կողմից եւ արտաքին ինֆլյացիոն ռիսկերի հաշվառումը, ցածր դիվերսիֆիկացիայի եւ տնտեսության մյուս թերությունների պայմաններում զսպում են շուկայի ակտիվացման գործընթացը, պահելով շուկան այսպես կոչված ՙոսկե միջին՚ մակարդակի վրա: Վերլուծաբանները գտնում են, որ շուկայում տիրող այդ ստատու-կվոն, ավելի շուտ, կպահպանվի մինչեւ 2013 թվականի ՙքաղաքական՚ փետրվարը: