Ուրբաթ, 19 Հոկտեմբերի 2012 20:27
Հաաստանի ապահովագրական շուկան 2012 թվականի երրորդ եռամսյակում աճել է 22.5% - ով, մինչեւ 73,8 մլն.դոլար
Արմինֆո: Հաաստանի ապահովագրական շուկան 2012 թվականի երրորդ եռամսյակում աճել է 22.5%, կամ 5 մլն.դրամով, մինչեւ 30 մլրդ դրամ ($ 73.8 մլն): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի՚, մեկ տարում ապահովագրավճարներն աճել են 70%:
2012 թվականի 9 ամիսներին հավաքագրված ապահովագրական պրմիաների ծավալով առաջին տեղում է ՙՌոսգոսստրախ Արմենիա՚ -ն` 7.8 մլրդ դրամ (տարվա աճը`38%): Երկրորդ տեղում է ՙԻՆ ԳՈ Արմենիա՚ ն` 7,6 մլրդ դրամ, գրանցելով տարեկան 90% աճ: Առաջատրների եռյակն ավանդաբար զրափակում է ՌԵՍՈ-յ` 4.4 մլրդ.դրամ, 3-րդ եռամսյակոմ գրանցելով եռակի աճ:
Չորրորդ տեղում է Նաիրի Ինշունարսը` 3.5 մլրդ դրամ (տարվա աճը` 60%): Առաջատարների հնգյակը եզրափակում է արանտ Ինշունարսը` 3 մլրդ դրամ, գրանցելով տարեկան ավելի քան 2 անգամ: Վրջին տղերն ավանդաբար զբաղեցրել են ՌԱՍԿՈ-ն` 1.6 մլրդ.դրամով եւ ՍԻԼ Ինշուրանսը` 1.1 մլրդ.դրամ:
Ըստ ԱրմԻնֆո-ի Ռնկինգի, ապահովագրական ընկերությունների հատուցումները 3-րդ եռամսյակում աճել են 63%, գրանցելով տարեկան ավլի քան կրկնակի աճ, մինչեւ 9.8 մլրդ դրամ: Ապահովագրական հատուցումների ծավալով առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան` 3.2 մլրդ դրամ: Երկրորդ տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 2.4 մլրդ դրամով: Երրորդ տեղում է Նաիրի Ինշունարսը` 1,2 մլրդ դրամ: Չորրորդն է արանտ Ինշուրանսը` 1.1 մլրդ դրամ, հինգերորդը` ՌԵՍՈ-ն` 950 մլն դրամ: Այնուհետեւ հաջորդում են` ՌԱՍԿՈն` 467 մլն.դրամ եւ Սիլ Ինշուրանսը` 465 մլն.դրամ: