Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2012 18:45
Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններ տեղ են գրավել երկրի խոշորագույն հարկատուների ցուցակում
ԱրմԻնֆո. 2012 թվականի 9 ամիսների արդյունքում, Հայաստանի 6 ապահովագրական ընկերություններ տեղ են գրավել երկրի խոշորագույն հարկատուների ցուցակում: Այստեղ առաջատարներն են ԻՆՈ Արմենիան` 209 տեղ, վճարելով պետական բյուջեին 318 մլն դրամ, որից 307 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, ցուցակում են նաեւ` ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Արմենիան` 219 տեղ, վճարելով 304,6 մլն դրամ, այդ թվում 276,3 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ, որին հաջորդում է Նաիրի Ինշուրանսը` 290 տեղ, (224.2 մլն դրամ, որից 219,6 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ՌԵՍՈ-ն` 346 տեղ (184.7 մլն դրամ, որից 181,2 մլն դրամ շահութահարկ եկամտահարկ), ՌԱՍԿՈ-ն` 612 տեղ (98.9 մլն դրամ, այդ թվում` 94.4 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ), ԱՐԱՆՏ-Ինշուրանսը` 718 տեղ, վճարելով 83.7 մլն դրամ, որից 79,5 մլն դրամ շահութահարկ եւ եկամտահարկ: Իսկ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը առաջին 9 ամիսների արդյունքում 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ չի գրավել:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ շահույթի չափերով առաջին տեղում է ԻՆԳՈ Արմենիան` 5.2 մլրդ դրամ, երկրորդ տեղում է Ռոսգոսստրախ Արմենիան`4.6 մլրդ դրամ, որոնց հաջորդում են` ՌԵՍՈ-ն` 3.5 մլրդ դրամ, Նաիրի Ինշուրանսը` 2.2 մլրդ դրամ, արանտ Ինշուրանսը` 1.9 մլրդ դրամ եւ ՌԱՍԿՈ-ը` 1.1 մլրդ դրամ:
Նշենք, որ 2012 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրում գործող բոլոր ապահովագրական ընկերությունները, որտեղ առաջատարն էր ԻՆԳՈ Արմենիան` 197 տեղ: Այնուհետու հաջորդում են` ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Արմենիան` 200 տեղ, Նաիրի Ինշուրանսը` 234 տեղ, ՌԵՍՈ-ն`290 տեղ, Կասկադ Ինշուրանսը` 455 տեղ (որը միավորվեց ԻՆՈ Արմենային), ՌԱՍԿՈ-ն` 541 տեղ, արանտ Ինշուրանսը` 601 տեղ (նախկինում արանտ Լիմենս): Ցուցակը եզրափակում էր ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը` 993 տեղ: