Հինգշաբթի, 22 Նոյեմբերի 2012 16:03
ՀՀ ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային Կոնգրեսին
ԱրմԻնֆո. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նոյեմբերի 22-23-ը գտնվելու է Ֆրանկֆուրտում` Ֆրանկֆուրտի Եվրոպական Բանկային 22-րդ Կոնգրեսին մասնակցելու համար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ԿԲ նախագահի հետ Ֆրանկֆուրտ են մեկնում ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ րիգորյանը և Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
Այցի ընթացքում նախատեսված են ԿԲ նախագահի հանդիպումներ եվրոպական մի շարք կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Կոնգրեսին հիմնական զեկույցներով հանդես են գալու Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին, երմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շաուբլը, Բունդեսբանկի նախագահ Յենս Վեյդմաննը:
Կոնգրեսին կմասնակցեն ԱՄՀ, ՎԶԵԲ, միջազգային բանկային կորպորացիաների, ինչպես նաև հետազոտական կենտրոնների և կառույցների ներկայացուցիչներ:
Եվրոպական Բանկային Կոնգրեսը Ֆրանկֆուրտում մեկնարկել է 1991 թվականին, Համաշխարհային Բանկային Ֆորումի նախաձեռնությամբ: Կոնգրեսի նպատակն է հնարավորություն տալ եվրոպական պրոբլեմների շուրջ բաց և առաջադեմ երկխոսությունների, ինչպես նաև քաղաքականության մեջ և ֆինանսական շուկաներում դրանց դերի մասին: