Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2012 17:36
ՙԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ՚ ՓԲԸ երկարաձգել է ՙANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC՚ քարտի ՙԱռանց չնվազող մնացորդի՚ ակցիան
ԱրմԻնֆո. Հաշվի առնելով ՙANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC՚ քարտերի հանդեպ առաջացած բնակչության լայն արձագանքը` ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ որոշել է երկարաձգել ՙԱռանց չնվազող մնացորդի՚ ակցիան և 2013 թ. հունվարի 1-ից մինչև 2013 թ. հունիսի 30-ը BOOM ENERGY VISA քարտատեսակի համար չնվազող մնացորդ չգանձել: Այսպիսով, Բանկը հնարավորություն է տալիս տվյալ ժամանակահատվածում ևս ձեռք բերել ՙANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC՚ քարտն ընդամենը 5000 ՀՀ դրամով` որպես քարտի տարեկան սպասարկման վճար` առանց 4,000 ՀՀ դրամ չնվազող մնացորդի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՙ2012 թվականի սեպտեմբերի 3-ից ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ իր հաճախորդներին ներկայացրեց միանգամայն նոր քարտային պրոդուկտ` ՙANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC՚ քարտ, որն էապես տարբերվում է Բանկում և ընդհանուր առմամբ Հայաստանում գործող այլ քարտատեսակներից իր ընձեռած հնարավորություններով: Հիշեցնեմ, որ այս քարտը հնարավորություն է ընձեռում քարտապաններին անվճար մտնել Երևանյան շուրջ 10 դիսկո, կարաոկե և ժամանցի ակումբներ, 6 կարաոկե ակումբներում քարտապանները ստանում են 2 անվճար երգի հնարավորություն, իսկ մեկ ակումբում քարտապանները ստանում են անվճար հյուրասիրություն: Բացի այդ, Երևանյան ավելի քան 20 ակումբներում, ռեստորաններում և ժամանցի այլ վայրերում քարտապաները կարող են ստանալ մինչև 10% զեղչ: Լինելով VISA classic միջազգային քարտ` այն հնարավորություն է տալիս գնումներ կատարել ինտերնետում` ebay, amazon և այլ ինտերնետ խանութներում, ինչպես նաև` ամբողջ աշխարհում: ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC քարտը հնարավորություն է տալիս օգտվել Հայաստանի ամենամեծ զեղչային ցանցից` ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 400 խանութներում և սպասարկման կետերում անկանխիկ գնումներ կատարելիս: Ընձեռած նման առավելությունների շնորհիվ` քարտն առավել շատ հետաքրքրություն առաջացրեց երիտասարդության շրջանում, ինչպես մենք նախատեսել էինք: Առաջիկայում նախատեսում ենք համագործակցել նաև թատրոնների և այլ մշակութային կենտրոննների հետ, որոնք տվյալ քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ ևս, օրինակ` 1 տոմս գնելիս ստանալ 1-ն անվճար և այլ նմանատիպ հետաքրքիր հնարավորություններ՚,- ասաց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ Դավիթ Անանյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղակագրի, ակտիվ քարտերի քանակով Անելիք Բանկը գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունենալով 47 հազար ակտիվ քարտ, որոնց մեջ Visa քարտերը կազմում են մոտ 47%: Բանկի ակտիվ քարտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 20.3%, հիմնականում միջազգային քարտերի քանակի ավելացման հաշվին: Տեղին է նշել, որ Հայաստանի բանկային շուկայում Անելիք Բանկն առաջինն էր, որ տեղական քարտերի թողարկումից և սպասարկումից բացի թողարկում և սպասարկում է Visa և MasterCard քարտեր: Բանկի բանկոմատների թիվը կազմում է 44, որոնցից 37-ը տեղադրված է Երևանում, իսկ սեփական POS-թերմինալների թիվը կազմում է 486 ¥3 տեղ¤: