Հինգշաբթի, 29 Նոյեմբերի 2012 18:30
Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 2012 թվականի 10 ամիսներին ապահովել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների 42% աճ
ԱրմԻնֆո. Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը 2012 թվականի 10 ամիսների արդյունքով ապահովել է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների տարեկան 42% աճ, $ 11.7 մլն-ից մինչև $ 16.6 մլն: Ընդ որում փոխանցումների թիվը 18590-ից աճել է մինչև 27006: Այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում բանկի փոխտնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս փաստը կապել է բանկի հաճախորդների թվի աճի հետ:
Նա պարզաբանել է, տրանսֆերտների ծավալներով շարունակում են առաջատար տեղեր զբաղեցնել Ռուսաստանը և ԱՄՆ-ը: Ընդ որում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխանցումների ընդհանուր ծավլը կազմել է $ 13.9 մլն (փոխանցումների թիվը` 21 864), իսկ Հայաստանի և ԱՄՆ միջև` $ 625,6 հազար (1242): Երրորդ տեղում է Ուկրաինան` $463,2 հազար (փոխանցումների թիվը` 682):
ՙԻնչ վերաբերում է դրամական փոխանցումների ընդհանուր ծավալին (ներառյալ իրավաբանական և ֆիզիկական անձանց փոխանցումները S.W.I.F.T. համակարգով, ինչպես նաև այլ վճարային համակարգերով իրականացվող ֆիզանձանց դրամական փոխանցումները), նշեմ, որ 2012 թվականին դեռ շարունակվում էր դրանց ընդհանուր ծավալի նվազումը Հայաստանի բանկային համակարգում: 2011թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ 2012թ. 10 ամիսների ընթացքում բանկի միջոցով իրականացվող փոխանցումների ծավալը կրճատվեց մոտ 9%-ով՚,-նշել է նա:
Նշենք, որ այսօր Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում ՙԲիստրայա պոչտա՚, Contact, MoneyGram, Blizko, Anelik և UNIstream համակարգերի հետ: Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Վրաստանի և Ուկրաինայի մի քանի վճարյին համակրգերին միանալու ուղղությամբ: