Ուրբաթ, 11 Հունվարի 2013 20:40
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն Նորվեգիայի կառավարության 1.75 մլն դոլար դրամաշնորհի հաշվին երկրում GPS ռեֆերենց-կայանների ցանց կներդնի
ԱրմԻնֆո: ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 1.75 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Նորվեգիայի կառավարությունից Հայաստանում GPS (Global Positioning System) ռեֆերենց-կայանների ցանց ներդնելու համար, ինչը թույլ կտա արդեն 2014 թվականի վերջին կազմել ողջ հանրապետության և մայրաքաղաքի ճշգրտված նավիգացիոն քարտեզներ: Այդ մասին հունվարի 11-ին մամուլի ասուլիսում հաղորդել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը:
Նրա ասելով, GPS ռեֆերենց-կայանների ներդրման նախագծի իրագործման նպատակով Հայաստանի կառավարությունը կներդնի վերը նշված վարկի 10-15 տոկոսի չափ միջոցներ: Նախագծի շրջանակում Հայաստանը ձեռք կբերի և կտեղադրի 12 GPS ռեֆերենց-կայաններ, որոնք ձևավորում են երկրի աշխարհակողմնորոշման համակարգ (ARMPOS), որը կկցորդվի եվրոպական համանման համակարգի (EUPOS) հետ: Կայանների տեղադրումը կավարտվի 2013 թվականի վերջին: Կայանների աշխատանքը կվերահսկվի Երևանի կենտրոնի միջոցով: Կայանները հնարավորություն կտան մեծ ճշգրտությամբ որոշել օբյեկտների դիրքը Հայաստանի ողջ տարածքում:Նախագիծը կիրագործվի նորվեգական ՙՀողային ռեսուրսների կայուն կառավարման գործիքներ՚ դրամաշնորհային ծրագրի շրջանակում:
GPS ռեֆերենց-կայաններն օգտագործվում են գյուղատնետսության, ճանապարհաշինության, տրանսպորտի, նավիգացիայի, ճշգրիտ ճարտարագիտության, սեյսմիկ հետազոտությունների, տեղագրության, կադաստրային և թեմատիկ քարտեզագրման ոլորտներում: