Երկուշաբթի, 14 Հունվարի 2013 19:23
"Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ" ՓԲԸ-ն 2012 թվականին արձանագրել է ավանդների քանակի և ծավալների աճ:
Արմինֆո. 2012 թվականի վերջին ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ներգրավված ավանդների ծավալը գերազանցել է 29,464.6 մլն ՀՀ դրամը` 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 33.3%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ընդհանուր հաշվարկով ռեզիդենտների կողմից ներգրավված դրամային ավանդների ծավալը կազմում է 96.8%: 2012 թվականին ավանդների քանակը կազմել է 3932, ինչը 41,59%-ով ավել է նախորդ տարվա քանակից (2011թ.` 2777 ավանդ):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ընդհանուր պարտավորությունները 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 95.8 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 43.3% աճ (8-րդ դիրքը շուկայում): Դրանց կազմում ցպահանջ պարտավորությունների բաժինը կազմել է 16.6% կամ 16 մլրդ.դրամ (9 դիրք), տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, իսկ ժամկետային ավանդները կազմել են 26% կամ 25 մլրդ.դրամ (11 դիրք), գրանցելով տարեկան 38.7% աճ: Ժամկետային ավանդների կազմում ֆիզիկական անձանց բաժինը կազմել է 21 մլրդ.դրամ:
Հիշեցնենք, որ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ հիմնվել է 1998 թվականին: Բանկի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն է հանդիսանում ռուսական ՙԳազպրոմբանկը՚: