Երեթշաբթի, 22 Հունվարի 2013 20:25
ՀՀ Կենտրոնական բանկը հավանություն է տվել Կոնվերս Բանկի կողմից Յունիստրիմ համակարգին մասնակցելուն
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ-ին տրամադրվել է ՙՅունիստրիմ՚ արտասահմանյան վճարահաշվարկային համակարգին մասնակցության թույլտվություն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, համապատասխան որոշումն ընդունվել է Կենտրոնական բանկի Խորհրդի այսօր կայացած նիստում: Կոնվերս Բանկի տվյալներով, միջազգային դրամական փոխանցումներն իրականացվում են նաև MoneyGram, Intelexpress և ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգերի միջոցով:
Նշենք, որ այդ Յունիստրիմ համակարգն ակնթարթային դրամական փոխանցումներ է իրականացնում ԱՊՀ երկրների և որոշ արտասահմանյան երկրների միջև: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով և ռուսական ռուբլով: Բացի Կոնվերս Բանկից Հայաստանում Յունիստրիմ համակարգից օգտվում են նաև ACBACredit ԱՐԻԿՈԼ Բանկը, Հայկական Զարգացման Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը, Արցախբանկը, Պրոմեթեյ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը, Հայբիզնեսբանկը, Արարատբանկը և Հայէկոնոմբանկը: Համակրգի գործընկերների թիվը Հայաստանում կազմում է 13, Յունիբանկի հետ միասին:
Հիշեցնենք, որ այսօր, Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգը ամենապհանջվծն է Հայաստանում և շուկայի առաջատարն է փոխանցումների ծավալով և քանակով: Յունիբանկը հանդիսանում է Յունիստրիմ համակարգի ռազմավարական գործընկերը Հայաստանում: Այսօր Հայաստանի շուկայում համակարգի մասնաբաժինը կազմում է մոտ 50%: Նախատեսվում է այս ցուցանիշը հասցնել 80%-ի, հճախորդների լոյալության ծրագրերի իրականացման միջոցով: Յունիստրիմ համակարգի գործընիերային ցանցի ընդլայնմն գործընթացը Հայաստանում սկսվել է 2011 թվականի դեկտեմբերին: Համակարգի ծառայություններն իրականացվում են երեք արժույթներով` ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Հայաստանից փոխանցելու ժամանակ հաճախորդների համար կարող են բացվել նաև անհասցե հաշիվներ: Յունիստրիմ համակարգի հճախորդնրի թիվը հասնում է 1 մլն.-ի:
ՙԿոնվերս բանկ՚ ՓԲԸ գործում է 1993 թվականից: Բանկի բաժնետերերն են` Edvansd Global Investments LLc ընկերությունը (վերահսկվում է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից)` 95%, ինչպես նաև Մայր Աթոռ Սուբ Էջմիածնի Մայր տաճարը` 5%: