Հինգշաբթի, 31 Հունվարի 2013 21:51
Հայաստանի բանկերի հարկային ընդհանուր վճարները 2012 թվականի արդյունքներով կազմել են 25.8 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 19.4 տոկոսով
Արմինֆո. Հայաստանի բանկերի հարկային ընդհանուր վճարները 2012 թվականի արդյունքներով կազմել են 25.8 մլրդ.դրամ: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայստանի Բանկերի միությնա նախագահ Աաշոտ Օսիպյանը: Համաձայն նախօրենին հրապարակված տվյալների, Հայստանի բանկերի հարկային մուտքերը տարեկան կտրվածքով աճել են 19.4%:
ՙՊԵԿ տվյալները վկայում են այն մասին, որ 2012 թվաանին բանկերն աշխատել են շահույթով, ապահովելով այս ցուցանիշը 42.7 մլրդ դրամ մկարդակի վրա և տարեկան կտրվածքով գրանցելով 15% աճ՚,-ասել է Ա.Օսիպյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 2012 թվականի արդյունքներով Հայաստանի բոլոր 21 բանկերն էլ տեղ են գտել Հայստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում, ընդ որում, նրանցից 11-ը` առաջին հարյուրյակում, նախորդ տարվա 9-ի փոխարեն:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, լավագույն հնգյակում են` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Հայբիզնեսբանկը, ընդ որում, առաջատարի իր դիրքերը պահպանել է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, պետությանը վճրելով 3,642 մլրդ դրամ, որից 3.527 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնելով 21-րդ տեղը:
Այնուհետև հաջորդում են` HSBC Բանկ Հայաստանը - 33 - րդ տեղ, վճարել է 2,762 մլրդ դրամ, որից 2,411 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ, Ամերիաբանկը` 35-րդ տեղ, վճարելով 2,609 մլրդ դրամ, որից 2,448 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ, ՎՏԲ-Հայաստան Բանկը` 42 տեղ, վճարելով 2,286 մլրդ դրամ, որից 1,960 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ և Հայբիզնեսբանկը` 51 տեղ, վճարելով 1,757 մլրդ դրամ, որից 1,597 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ:
Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակում են` Արդշինինվեստբանկը (58 տեղ, 1,586 մլրդ դրամ, այդ թվում`1,513 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ), Յունիբանկը (62 տեղ` 1,406 մլրդ դրամ, որից 1,1291 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ), Արարատբանկը (66 տեղ, 1,337 մլրդ դրամ, որից 1,129 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ), Ինեկոբանկը` (77 տեղ, 1,235 մլրդ դրամ, որից 1,207 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ), Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը (89 տեղ, 1.073 մլրդ դրամ, որից 938 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ), Մելլաթ Բանկը (92 տեղ, 1,016 մլրդ դրամ, որից 1,011 մլրդ դրամ եկամտահարկ և շահութահարկ:
Երկրորդ հարյուրյակում են Կոնվերս Բանկը` 106 տեղ, 875,4 մլն դրամ, որից 769,5 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ, Հայէկոնոմբանկը (114 տեղ, 819,7 մլն դրամ, որից 742,9 մլն դոլար դրամ եկամտահարկ և շահութահարկ¤, Պրոմեթեյ Բանկը (129տեղ, 742,1 մլն դրամ, որից 685,4 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ), Անելիք Բանկը (161 տեղ, 585,2 մլն դրամ, որից 519,8 դրամ եկամտահարկ և շահութահարկ), ՊրոԿրեդիտ Բանկը (194 տեղ, 486,3 մլն դրամ, որից 388,1 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ), Արմսվիսբանկը (198 տեղ, 478,7 մլն դրամ, որից 460,9 մլն դրամը եկամտահարկ և շահութահարկ) և Հայկական Զարգացման Բանկը (199 տեղ, 477,5 մլն դրամ, որից 466 մլն դրամ շահութահարկ ու եկամտահարկ):
1000 խոշոր հարկատուների ցանկում Byblos Bank Armenia-ն զբաղեցրել է 228 տեղը, վճարելով 408,6 մլն դրամ, որից 371,6 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ, ԲՏԱ Բանկը` 774 տեղ (107.7 մլն դրամ, որից 95,3 մլն դրամ եկամտահարկ և շահութահարկ), Արցախբանկը` 886 տեղը (91 մլն դրամ, որից 86.9 միլիոն դրամ եկամտահարկի և շահութահարկ):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, 2012 թվականի արդյունքներով բանկային համակարգի առաջատարների հնգյակում են` HSBC Բանկ Հայաստանը` 9.458 մլրդ դրամ, Ամերիաբանկը` 7.734 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկ` 6,238 մլրդ դրամ, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը`5,757 մլրդ դրամ և ՎՏԲ-Հայաստան Բանկը` 5.689 մլրդ դրամ: