Ուրբաթ, 1 Փետրվարի 2013 19:51
Հայաստանի ապահովագրական շուկան 2012 թվականին պետությանը վճարել է ավելի քան մեկուկես միլիարդ դրամի հարկեր
Արմինֆո. 2012 թվականի արդյունքներով, Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել նաև Հայստանի ապահովագրական շուկայի 7 ներկայացուցիրները: Ընդ որում, առաջատարն է Ռոսգոսստրախ Արմենիան, պետությանը վճարելով 371.5 մլն.դրամ և զբաղեցնելով 246-րդ դիրքը:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկում են` ԻՆՈ Արմենիան` 250 տեղ, վճարելով պետական բյուջեին 372 մլն դրամ, Նաիրի Ինշուրանսը` 342 տեղ, 267 մլն դրամ, ՌԵՍՈ` 246 մլն դրամ, Արմենիա Ինշուրանսը` 125,8 մլն դրամ, Կասկադ Ինշուրանս` 107,7 մլն դրամ: Խոշոր հարկատուների ցանկը Հայաստանի փակում ԱՐԱՆՏ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը` 100.2 մլն դրամ: Իսկ ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը` տարին եզրափակել է վնասրով:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2012 թվականի հոկտեմբերի 1 – ի դրությամբ Հայստանի պահովագրական շուկայի զուտ շահույթը կազմել է 1,1 մլրդ դրամ, տարեկան կտրվաածքով նվազելով 50.1%: Զուտ շահույթի չափերով առաջին տեղում է ՌԵՍՈ-ն` 345,4 մլն դրամ, երկրորդ տեղում է Արմենիա Ինշուրանսը` 336,1 մլն դրամ, իսկ երրորդ տեղում է` ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը` 259,3 մլն դրամ: ԻՆՈ Արմենիան զուտ շահույթի գծով զբաղեցնում է 4 - րդ տեղը` 116,8 մլն, 5 եւ 6 - րդ տեղերում են արանտ Ինշուրանսը` 100.6 մլն դրամ եւ Ռոսգոսստրախ Արմենիան` 59,2 մլն դրամ: ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի վնասը կազմել է 103.4 մլն դրամ:
2012 թվականի հոկտեմբերի 1-ից, Հայաստանի ապահովագրական շուկայի ակտիվները հասել են 37.9 մլրդ դրամի, մեկ տարում աճելով 46.1%: Հավաքված ապահովագրկան պրեմիաների ծավալը կազմել է 28.9 մլրդ դրամ: