Չորեքշաբթի, 30 Հունվարի 2013 17:42
"Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ" ՓԲԸ-ն 2013 թվականին կավելացնի բանկոմատների ու POS-տերմինալների քանակը
Արմինֆո. ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն 2013թ. կավելացնի բանկոմատների քանակը մինչև 80, իսկ POS-տերմինալների քանակը կհասնցի 390-ի: Այդպիսով` 2012թ. համեմատ դրանց քանակը կավելանա համապատասխանաբար 75 և 344-ով: «Դա պայմանավորված է 2013թ. բանկի պլանների` երկրում քարտային բիզնեսի զարգացման ու նոր ծառայությունների ներմուծման հետ՚, - հայտարարել է ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ լխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:
Նա վստահեցրել է, որ առաջիկա տարիներին անկանխիկ վճարումների ծառայությունները արագորեն կզարգանան: ՙԱրդեն իսկ պլաստիկ քարտերի շուկան Հայաստանում բուռն զարգացում է ապրում բանկերի մեծ մրցակցության պատճառով: Դա բացատրվում է քարտերի թողարկման և գործարքների ծավալների կտրուկ աճով, ինչպես նաև վերջերս Հայաստանի բանկերում քարտային նոր ծառայությունների ներդրմամբ՚, - ասել է նա:
Ռուբեն Խաչատրյանը նաև հաստատել է փորձագետների կանխատեսումն այն մասին, որ 2013թ. կշարունակվի դեբետային քարտերի թողարկման ու սպասարկման համար գանձվող միջնորդավճարների նվազեցման միտումը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, ՙԱռէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ակտիվ քարտերի թիվը 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 31.7 հազար քարտ, տարեկան կտրվածքով աճելով 22.8%, իսկ տրանսակցիանրի ծավալը կազմել է 27.1 մլրդ.դրամ, տարեկան 16.4% աճով: