Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2013 15:38
ՙԱռէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է 2013 թվականին հասցնել վարկային պորտֆելը մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի:
ԱրմԻնֆո. 2013 թվականին ՙԱռէկսիմբանկ–Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն մտադիր է հասցնել վարկային պորտֆելը մինչև 105.2 մլրդ ՀՀ դրամի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, կորպորատիվ հաճախորդների վարկավորմանը կհատկացվի 85.1 մլրդ ՀՀ դրամ (8.7 մլրդ դրամ աճ), իսկ մանրածախ վարկավորմանը` 20.1 մլրդ ՀՀ դրամ (4.7 մլրդ ՀՀ դրամ աճ): Մանրածախ վարկավորման հատվածում հիմնական տեղը նույնպես կզբաղեցնելու են սպառողական (11.3 մլրդ ՀՀ դրամ), հիփոթեքային (2.9 մլրդ ՀՀ դրամ), ինչպես նաև քարտային և աշխատավարձային (5.5 մլրդ ՀՀ դրամ) վարկերը:
Դրանից բացի Բանկն այս տարի մտադիր է անցնել մանրածախ վարկավորման լրիվ ավտոմատացված համակարգի, որը կօգնի օպտիմիզացնել ֆիզիկական անձանց վարկավորման գործընթացը:
Բանկը նախատեսում է ընդլայնել ընդհանուր վարկային պորտֆելը ինչպես միջազգային ծրագրերի շրջանակներում, այնպես էլ տեղական միջոցների հաշվին: Այսպիսով` 2013 թվականին ՙԱռէկսիմբանկ–ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն շարունակելու է վարել ակտիվ վարկային քաղաքականություն`պահպանելով առկա վարկային պորտֆելի բարձր որակական մակարդակը:
Նշենք, որ 01.01.2013թ. դրությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված վարկերը կազմել են 91.8 մլրդ ՀՀ դրամ` 2012թ, համեմատ ավելանալով 22.9%-ով: Ընդ որում` կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը նախորդ տարվա համեմատ ավելացել է 23.3%-ով` մինչև 76.4 մլրդ ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը ավելացել է 21.1%-ով` մինչև 15.4 մլրդ ՀՀ դրամ: