Երկուշաբթի, 18 Մարտի 2013 16:48
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ուսումնամեթոդաբանական կենտրոնը մեկ տարեկան է
ԱրմԻնֆո. Լրացել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ուսումնամեթոդաբանական կենտրոնի գործունեության մեկ տարին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, կենտրոնն զբաղվում է Բանկի աշխատակիցների վերապատրաստմամբ` նպաստելով վերջիններիս մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը:
ՙԱռէկսիմբանկը մեծ ուշադրություն է դարձնում հաճախորդների սպասարկման որակին` փորձելով այն համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Սեփական ուսումնամեթոդաբանական կենտրոնի ստեղծումը նշանակալից քայլ էր տվյալ խնդրի լուծման համար: Կենտրոնի նպատակն է նպաստել բանկի աշխատակիցների մասնագիտական հմտությունների զարգացմանն ու կատարելագործմանը: Կենտրոնի խնդիրն է կազմակերպել գործնական դասընթացներ` հաշվի առնելով իրական պահանջներն ու առաջնային նպատակները: Ուսուցման մեթոդիկայում հիմնական շեշտը դրվում է աշխատանքային հմտությունների ձեռքբերման, սպասարկման տեխնիկայի կատարելագործման, աշխատակիցների կողմից բանկում ներդրվող նոր պրոդուկտների և ծառայությունների տիրապետման վրա: Մեկ տարվա ընթացքում Կենտրոնի կողմից անցկացվել է թվով 22 սեմինար` 498 աշխատակիցների մասնակցությամբ: Այս տարի նախատեսում ենք կազմակերպել մոտ 24 սեմինար ամենաակտուալ թեմաներով: Կենտրոնն իրականացնում է նաև արտագնա ուսուցողական սեմինարներ մասնաճյուղային ցանցի աշխատակիցների համար: Կենտրոնի կարևոր գործառույթներից է հանդիսանում նաև սպասարկման որակի ստուգումը, որի արդյունքների հիման վրա մշակվում են Բանկի հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված հետագա քայլերը: Մրցակցությունը բանկային ոլորտում շատ խիստ է. պայքար է գնում յուրաքանչյուր հաճահորդի համար: Այսպիսով փորձում ենք մշտապես բարձրացնել մեր աշխատակիցների որակավորումը` ապահովելով ավելի որակյալ և արդյունավետ սպասարկում՚, - նշել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ ուսումնամեթոդաբանական կենտրոնի ղեկավար Էլիզա Մհերյանը` խոսելով Կենտրոնի ստեղծման նպատակների և խնդիրների մասին: