Չորեքշաբթի, 20 Մարտի 2013 15:39
ՀՀ ԿԲ հավանություն է տվել Ամերիաբանկի մասնակցությանը դրամական փոխանցումների UNIstream համակարգին
ԱրմԻնֆո. Այսօր ՀՀ Կենտրոնական բանկը հավանություն է տվել Ամերիաբանկի մասնակցությանը UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից, մարտի 19-ին կայացած նիստում: Ըստ Ամերիաբանկի տվյալների, բանկը միջազգային դրամական փոխանցումներ է իրականացնում նաև MoneyGram, CONTACT, Intelexpress, ՙԲիստրայա Պոչտա՚ համակարգերով:
Նշենք, որ UNISTREAM համակարգն ակնթարթային դրամական փոխանցումներ է իրականացնում ԱՊՀ երկրների, ինչպես նաև որոշ արտասահմանյան երկրների միջեւ: Փոխանցումները կատարվում են ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով: Ամերիաբանկից բացի UNISTREAM համակարգին են միացած Հայաստանում` ACBA-Credit Agricole Bank-ը, Զարգացման Հայկական Բանկը, Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբը, Արցախբանկը, Պրոմեթեւս Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինինվեստբանկը, Ինեկոբանկը, Արարատբանկը, Հայբիզնեսբանկը, Հայէկոնոմբանկը եւ Կոնվերս Բանկը: UNISTREAM համակրգի գործընկերների թիվը հասնում է 14-ի, Յունիբանկի հետ միասին:
Հիշեցնենք, որ այսօր, UNISTREAM հանդիսանում է դրամական փոխանցումների ամենապահանջված համակարգը Հայաստանում եւ շուկայի առաջատարը` ծավալային, այնպես էլ փոխանցումների քանակի առումով: Յունիբանկը հանդիսանում է UNIStream համակարգի ռազմավարական գործընկերը Հայաստանում: Այսօր Հայաստանի շուկայում UNISTREAM համակարգի մասնաբաժինը կազմւմ է մոտ 50%, և նախատեսվում է այս ցուցանշը հասցնել 80%-ի, հաճախորդների հավատարմության բարձրացման ծրագրի մշտական իրականացման հաշվին: UNIstream համակարգի գործընկերային ցանցի ընդլայնման գործընթացը Հայաստանում սկսվել է 2011 թվականի դեկտեմբերից: UNIStream համակարգի ծառայություններն իրականացվում են երեք արժույթներով` ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով: Հայաստանից դուրս դրամական փոխանցումների համար հաճախորդների համար բացվում են նաև անհասցե հյաշիվներ: UNIStream համակարգի ունիֆիկացված քարտը տիրապետողների թիվը գերազանցել է 1 մլն.-ը: Ընդհանուր առմամբ, համակարգում այս քարտերի միջոցով են իրականացվում դրամական փոխանցումների գրեթե 65%-ը: Հայաստանում այս ցուցանիշը կազմում է մոտ 80%:
Ամերիաբանկը գործում է 1996 թվականից: Բանկի խոշորագույն բաժնետերն է հանդիսանում Ամերիա խումբը` տիրապետելով բանկի կապիտալի 99,99%-ին: