Հինգշաբթի, 18 Ապրիլի 2013 18:27
Յունիբանկը գործարկել է քարտապանների սպասարկման շուրջօրյա ծառայություն
ԱրմԻնֆո. Քարտապանների սպասարկման հարմարավետության բարձրացման նպատակով, Յունիբանկը գործարկել է հաճախորդների սպասարկման շուրջօրյա ծառայություն: Այսուհետ Յունիբանկի քարտապաններին բանկի մասնագետները շաբաթը 7 օր, 24 ժամ պատրաստ են օգնելու բանկային քարտի հետ կապված ցանկացած հարցի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է զանգահարել (+37410) 555 385 հեռախոսահամարով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Յունիբանկի մամուլի ծառայությունից,
քարտապանների սպասարկման ծառայությունում կարել է` հարցում կատարել քարտային հաշվի և բանկոմատների վերաբերյալ, խորհրդատվություն ստանալ քարտի օգտագործման ընթացքում ծագած խնդիրների վերաբերյալ, արգելափակել քարտը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական Տեղեկագրի, 2012 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Յունիբանկի ակտիվ քարտերի քանակը կազմել է ավելի քան 119 հազար, գրանցելով տարեկան 63% աճ և այս ցուցանիշով տեղ գրավելով առաջատարների հնգյակում: Աճը հիմնականում ապահովվել է տեղական ArCa քարտերի ավելացման հաշվին, տարեկան կտրվածքով թողարկելով 38 հազ.քարտ: Յունիբանկի ակտիվ քարտերի մեջ աշխատավարձային նախագծերը 2012-ի հոկյտեմբերի 1-ին կազմել են 31%, գրանցելով տարեկան 18.4% աճ: Պլաստիկ տրանսակցիաների գծով բանկը գտնվում է առաջատարների տասնյակում, գրանցելով տարեկան 20% աճ: POS-թերմինալների քանակով բանկը գտնվում է 3-րդ տեղում, գրանցելով տարեկան 25% աճ, իսկ բանկոմատնրեի քանակով` 6-րդ տեղում, տարեկան կտրվածքով տեղադրելով 6 նոր բանկոմատ, ընդ որում, շեշտը դնելով մարզերի վրա, ինչի արդյունքում, բանկի բանկոմատների ընթհանուր քանակը կազմել է 85, որոնցից 47-ը տեղադրվեծ է Երևանում: Յունիբանկը թողարկում և սպասարկում է տեղական ArCa և միջազգային Visa քարտերը: Յունիբանկը թողարկում է նաև չիպային Visa քարտեր: