Երկուշաբթի, 17 Հունիսի 2013 16:31
Հայաստանում հողամասերի առք և վաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 26.2 տոկոսով
ԱրմԻնֆո. 2013 թվականի ապրիլին Հայաստանում կատարվել է 1,360 միավոր հողի օտարման գործարք, 596.02 հա ընդհանուր մակերեսով: Այս մաիսն են վկայում ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը:
Աղբյուրի համաձայն, օտարված հողամադերիվ 158-ը (10.50 հա) գտնվել է Երևանում: յուղատնտեսական նշանակության հողերը կազմել են 688 միավոր (541.65 հա), որից 6-ը (1.56 հա) գտնվել են Երևանում: Բնակարանաշինության նպատակով օտարվել 463 հողամաս (38.15 հա), որից 79-ը (3.06 հա) Երևանում: Արդյունաբերական նշանակության հողամասերից օտարվել է 14 հողամաս (2.36 հա), որից 4-ը (0.51 հա) Երևանում:
Ապրիլին օտարված 1104 (478.43 հգա) հողամասերից 124-ը (7.27 հա) տեղի է ունեցել Երևանում:
Հոզամասերի առք և վաճառքի գործարքներն ապրիլին տարեկան կտրվածքով աճել են 26.2%, ընդ որում, գյուղատնտեսակամն հողերի գծով այս ցուցանիշն աճել 26.3%, բնակարանային շինարարության նպատակով` աճը կազմել է 26.3%, արդյունաբերական նպատակով` նվազել է 6.7%: Ամենմեծ ծավալով գործարքները գրանցվել են Արմավիրի մարզում`150.60 հա, որից 145,34 հա` գյուղատնտեսական նշանակության հողեր:
Նվիրատվության գործարքները կազմել են 246 միավոր (117.11 հա), որից 28 միավորը (3.12 հա) Երևանում, իսկ փոխանակության գործարքները կազմել են 10 միավոր (0.48 հա), որից 6 միավորը (1.11ga) Երևանում:
Հողի գրավադրումով գործարքները կազմել են 145,37 հա, որից 13,50 հա` Երևանում: Ընդ որում, 87.8% - ը կամ 127,63 հա եղել են գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնց մեծ մասը կատարվել է Արմավիրի մարզում` 55,90 հա, որից 55,63 հա` գյուղատնտեսական շանականության: