Երեթշաբթի, 18 Հունիսի 2013 20:31
Երևանում ապրիլին անշարժ գույքի գները բարձրացել են
ԱրմԻնֆո. Հայաստանում անշարժ գւյքի միջին շուկայական գինն ապրիլին մարտի համեմատ աճել է 0,5%, կազմելով 183,3 հազ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 4.6%: Ինչպես վկայում են Անշարժ գույքի պետական կադաստրի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, բնակարանների գներն ընդհանուր առմամբ 2013 թվականի ապրիլին հասել են 279 հազա.դրամ/1քմ, իսկ մարզերում `87,7 հազ,դրամ/1քմ: Մայրաքաղաքում գները տարեկան կտրվածքով աճել են 6.7%, իսկ մարզերում` 2.6%:
Ըստ աղբյուրի, 1 քմ բնակարանային տարածքի գներն ապրիլին միջին հաշվով աճել են 0.6%, մինչեւ 178.5 հազ.դրամ, այդ թվում, մայրաքաղաքում` մինչեւ 271.4 հազ.դրամ, իսկ մարզերում` մինչեւ 85,7 հազ դրամ: Բազմաբնակարան շենքերում տարեկան աճը կազմել է 4.1%, ինչը պայմանավորված է եղել մայրաքաղաքի բնակարանների գների` 7.7% և մարզերի բնակարանների գների 0.5% աճով: Միևնույն ժամանակ, մասնավոր տների գները Հայաստանում աճել են 0,4%, կազմելով 188.1 հազ.դրամ, ընդ որում, մայրաքաղաքում` 0.4%, մինչեւ 286.6 հազ դրամ, իսկ մարզերում` 0.4%, մինչեւ 89.7 հազ.դրամ: Մասնավորե տների գների տարեկան աճը միջին հաշվով երկրում կազմել է 5.5%, այդ թվում, մայրաքաղաքում տարեկան աճը կազմել է 5.7%, իսկ մարզերում` 4.6%:
Ըստ պետական կադաստրի տվյալների, ապրիլին Երեւանում ամենաբարձր գները գրանցվել են Կենտրոն համայնքում` 428 հազ.դրամ, ամսվա աճը` 0,4%, իսկ տարեկան աճը` 5.7%: Այնուհետև հաջորդում են Արաբկիրը` 383 հազ.դրամ, ամսական աճը` 0,5%, իսկ տարեկան աճը` 5.1%: Մայրաքաղաքում մասնավոր տների ամենաբարձր աճը գրանցվել է Կենտրոնում` 476,1 հազ.դրամ, ամսական աճը` 0.4%, իսկ տարեկան աճը` 3.7%: Հաջորդում են Արաբկիրը` 383 հազ.դրամ, ամսական աճը` 0.5%, իսկ տարեկան աճը` 5.1%: Ամենացած գները գնարցվել են` մայրաքաղաքում` Նուբարաշենում` 155.5 հազ.դրամ, ամսական աճը` 0,6%, տարեկան աճը` 4.2%, իսկ բնակարանների գները կազմել են 271.4 հազ դրամ, միջին հաշվով ամսական աճելով 2%, իսկ տարեկան աճը կազմել է 7.8%:
Հայաստանի մարզերում բնակելի անշարժ գույքի գներով առաջատարներն են Ծաղկաձորը` 292.5 հազ.դրամ, Վաղարշապատը` 154 հազ.դրամ, ամսական աճը` 2%: Մասնավոր տների գներով մարզերում առաջատարներն են` Ծաղկաձորը`305 հազ.դրամ Աբովյանը`155.8 հազ.դրամ և Վաղարշապատը`153.1 հազ.դրամ: