Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2013 18:33
Հայաստանյան ապահովագրական ընկերությունների հատուցումներն աճել են մոտ 2 անգամ, մինչեւ 5 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 4.916 մլրդ դրամ ($ 11.7 մլն), տարեկան աճը` 83%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումներ ամենամեծ ծավլն արձանագրել է Ռոսգոսստրախ Արմենաին` 1.7 մլրդ դրամ (ընկերությունը զբաղեցնում 1 - ին տեղը նաեւ ապահովագրավճարների գծով), իսկ ամենափոքր ցուցանիշն արձանագրել է Արմենիան Ինշուրանսը` 204 մլն:
Հատուցումների կառուցվածքում ԱՊՊԱ մասնաբաժինը կազմել է 64.7% կամ 2.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 7.8%: Պարտադիր ապահովագրության գծով հատուցումների ամենամեծ ծավալը գրանցել է Ռոսգոսստրախ Արմենաին` 927,3 մլն դրամ: Բժշկական ապահովագրության գծով ապահովագրական հատուցումների ծավալը հաշվետու եռամսյակում կազմել է հատուցումների ընդհանուր ծավալի 33% - ը կամ 1.6 մլրդ դրամ, տարեկան աճը`15.8%: Այստեղ նույնպես ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Ռոսգոսստրախ Արմենիան` 604,6 մլն դրամ: ԿԱՍԿՈ գծով հատուցումները կազմել են 390 մլն դրամ կամ ընդհանուր հատուցումների 7.9%-ը (տարեկան աճը` 32%): Այս հատվածում ամենամեծ ծավալը նույնպես գրանցել է Ռոսգոսստրախ Արմենիան` 136,1 մլն դրամ: Արտասահման մեկնողների ապահովագրությա գծով հատուցումները կազմել են 19.8 մլն դրամ (ընդհանուր հատուցումների 0,4% - ը), տարեկան աճը` 18,4% - ով:
Ֆինանսական վնասների գծով հատուցումները կազմել են ավելի քան 19 մլն դրամ: Ընդ որում, ողջ ծավալն ընկել է ԻՆՈ Արմենիային: ույքային ապահովագրության հատվածում հատուցումների ծավալը կազմել է 17 մլն դրամ (ընդհանուր հատուցումների 0,4%-ը), տարեկան անկումը` մոտ 74.1%: Բեռնափոխադրումների գծով հատուցումներն աճել են ավելի քան 40%, ապրիլի 1-ին կազմելով 9.2 մլն դրամ:
Ըստ Ռենկինգի, 2013 թվականի առաջին I եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերություններն արձանագրել են 53.504 ապահովագրական պատահար, որից 36 262-ը` բժշկական ապահովագրության գծով: ԱՊՊԱ գծով պատահարները կազմել են 16.233, ԿԱՍԿՈ գծով` 809 պատահար: Ոչ մի ապահովագրական պատահար չի արձանագրվել օդային տրանսպորտի եւ դրա շահագործումից բխող պատասխանատվության, ջրային տրանսպորտի եւ դրա շահագործումից բխող պատասխանատվության, ինչպես նաեւ երաշխիքների տրամադրման եւ վարկային ռիսկերի ապահովագրությունների գծով:
Հարկ է նշել, որ Հայաստանի ապահովագրական շուկայի տարեկան հզորությունը 2013 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 0.3%, մինչեւ 11.4 մլրդ դրամ ($ 27.2 մլն):