Հինգշաբթի, 8 Օգոստոսի 2013 21:23
ՀՀ գյուղնախարարությունը և ՙԻնգոսստրախ՚ ԲԲԸ-ն պայմանավորվում են գյուղ ապահովագրության ոլորտում համատեղ գործողությունների շուրջ
ԱրմԻնֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի շուրջ բանակցել է ՙԻնգոսստրախ՚ ԲԲԸ-ի ագրոարդյունաբերական ապահովագրության վարչության ղեկավար Դելյարա Սանհաջիևայի, նույն ընկերության հատուկ նախագծերի գործադիր տնօրենի և ՙԻնգո-Արմենիա՚ ՓԲԸ ապահովագրական ընկերության տնօրինության հետª վերջիններիս խնդրանքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ն հասարակայնության հետ կապերի բաժինից, հյուրերը նախ շնորհակալություն են հայտնել նախարարին և տեղեկացրել, որ գյուղատնտեսական ապահովագրության առումով իրենց աշխարհագրությունը ձգվում է Կալինինգրադից մինչև Կամչատկա: Քանի որ 2013 թվականի կառավարության ծրագրով նշված է, որ Հայաստանում ստեղծվելու են նախադրյալներ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար, նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն կմշակի առաջիկա 5 տարիների աշխատանքային ուղեցույցներª այն գնահատելով որպես երկարատև պրոցես:
Նախարարը հյուրերին մասնավորապես առաջարկել է ներկայացնել համապատասխան նախագծեր և որպես մեկնարկ սկսել կոնկրետ ոլորտիցª նախանշելով գյուղտեխնիկայի և անասնապահության ապահովագրությունը: Բանակցող կողմերը, կարևորելով գյուղատնտեսության ապահովագրությունը, այն համարել են գյուղատնտեսության հետագա զարգացման համար անհրաժեշտ նախապայման և երկարաժամկետ ու հուսալի պաշտպանություն բնական աղետներից և այլ ֆորսմաժորային իրավիճակներից: յուղատնտեսության նախարարն առանձնահատուկ շեշտել է, որ ապահովագրության ներդրումը զբաղվածության ապահովման, միգրացիայի կանխարգելման, ինչպես նաև աղքատության կրճատման առումով եզակի գործիք է, ինչն իրեն հաստատել է աշխարհի զարգացած տնտեսություններում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է 7 ապահովագրական ընկերություն, որոնք իրականացնում են 16 տեսակի ապահովագրական գործունեություն, ընդ որում, ապահովագրության ամենաշատ տեսակներն իրականացնում է ԻՆՈ Արմենիան: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 7 ընկերութունների ապահովագրական պրեմիաները կազմել են 11.2 մլրդ.դրամ, հատուցումները` 4.7 մլրդ.դրամ: Այս ցուցանիշներով ԻՆՈ Արմենիան զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանի ապահովագրական շուկայում: