Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2013 18:16

Անելիք Բանկի նոր ռազմավարությունը կուղղվի դեպի մանրածախ ծառայություններ հատված


ԱրմԻնֆօ:Անցած աշնանը Հայաստանի հնագույն բանկերից մեկում՝ Անելիք Բանկում տեղի ունեցավ բաժնետերերի փոփոխություն, և բանկի բաժնետոմսերի ամբողջական փաթեթն անցավ լիբանանյան CreditBank-ին: Բանկում տեղի ունեցավ նաև ղեկավարության փոփոխություն, այն գլխավորեց Ներսես Կարամանուկյանը, ով նախկինում զբաղեցնում էր Արդշինինվեստբանկի, իսկ այնուհետև երկրի լեռնահումքային ընկերություններից մեկի՝ «Լիդիան Ինտերնեյշնլ»-ին պատկանող «Գեոթիմ» ընկերության ղեկավարի պաշտոնը: Այս ամենը վկայում է նոր ղեկավարի մասնագիտական բազմաբնույթ փորձի մասին, ինչը բանկի համար կստեղծի մրցակցային առավելություններ երկրի տնտեսության իրական հատվածի պրոբլեմները և կարիքները հասկանալու առումով:

Պրն.Կարամանուկյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանի ետխորհրդային շրջանի առաջատար բանկերից մեկի ղեկավարի նոր պաշտոնում: Չէ՞ որ Անելիքն ակտիվների չափերով միջին բանկ է, և աշխատելով մրցակցային կոշտ միջավայրում, հնարավոր է անհրաժեշտություն ունենա զբաղեցնել շուկայի չիրացված նիշաներ, կիրառել նոր մոտեցումներ և նոր լուծումներ:

Ինձ լիովին վստահ եմ զգում: Եվ ընդհանրապես, շնորհակալ եմ մասնագիտական-աշխատանքային ճակատագրիս, որ ինձ թույլ չի տալիս տխրել, հնարավորություն տալով ինձ աշխատել ավելի ու ավելի հետաքրքիր պաշտոններում: Իրականում, Անելիք բանկը շատ հայտնի է, ունի բարի համբավ, դրա համար էլ լիովին արդարացված են նոր բաժնետիրոջ լուրջ ամբիցիաները կապված բանկի հետագա ինտենսիվ զարգացման հետ: Հանդիսանալով լիովին հուսալի ֆինանսական կառույց, բանկն, այնուամենայնիվ, վերջին տարիներին վարում էր բավականին պահպանողական քաղաքականություն, այն ժամանակ, երբ ետճգնաժամային իրավիճակը թելադրում էր էական ակտիվացման անհրաժեշտություն, բանկային ծառայությունների շուկայի իրացման առումով արդարացված ագրեսիա, ինչպես նաև դիրքերի ընդլայնում և ամրապնդում: Մենք սկսեցինք հաշվեկշռի մաքրումից` ազատելով անցած տարիների ընթացքում կուտակված ավելորդ բալաստից: Իմ աշխատանքի առաջին երեք ամիսների ընթացքում գնահատվեց բանկում ստեղծված իրավիճակը, հասկանալու համար, թե ինչն է բանկին խանգարում շահութաբերություն ապահեվլ, որտեղ են թաքնված այն բացերը, որոնք էլ պատրաստվում ենք լրացնել ակտիվ աշխատանքով:

Առաջին հերթին մենք ուշադրություն դարձրեցինք բանկի չարդարացված մեծ ծախսերին: Ընդ որում հաճախ այդ ծախսերը ոչ մի ընդհանուր բան չունեին բանկային գործունեության հետ: Առանց մանրամասնելու ասեմ, որ արդեն 4-րդ եռամսյակի վերջին բանկի հաշվեկշիռը զգալիորեն փոխվեց: Բալաստից բացի մենք գնացինք ոչ տոկոսային այլ ծախերի կրճատմանը, զգալիորեն կրճատեցինք բարձրագույն ղեկավարության աշխատավարձերն ու տարբեր տեսակի բոնուսները, թողնելով դրանք միջին բանկային մակարդակի վրա, մի փոքր կրճատեցինք աշխատակազմը, ազատվելով նրանցից, ում անմիջական օգուտը բանկին կասկածելի էր: Չեմ ցանկանում ոչ ոքի վիրավորել, բայց, հնարավոր է, որ տարիների միապաղաղ աշխատանքը մարդկանց մոտ բթացնում է զգոնությունն այն մանրուքների նկատմամբ, որոնք հետագայում գնալով բազմանում են, և, հետևաբար, ավելի շատ ռեսուրսներ են ծախսվում այդ ուղղությամբ: Բաժնետերը որոշեց այդ ամենից ազատվել, օպտիմալացնել աշխատանքը, սկսել, այսպես ասած, մաքուր էջից, և սահմանել բանկի նոր տեսլական:

Բանկի զարգացման ուղիների նոր տեսլականը և նոր ռազմավարությունն արդեն պատրա՞ստ են:

Ելնելով բանկի հիմնական խնդիրներից, բաժնետերը փոխեց բանկի ողջ ղեկավար կազմը: Նոր թիմում ներգրավվեցին երկրում և արտասահմանում աշխատանքի փորձ ունեցող երիտասարդ մասնագետներ, գաղափարներով և մասնագիտական ամբիցիաներով լեցուն անձինք: Այժմ մենք բոլորս էլ ընդգրկված ենք մեկ թիմային աշխատանքի մեջ, որը մշակում է բանկի զարգացման ռազմավարական միջնաժամկետ ծրագիրը: Կարծում եմ, որ հաջորդ տարվա փետրվարին այդ փաստաթուղթն արդեն կլինի բաժնետերերի խորհրդի սեղանին և կյանքի ուղեգիր կստանա: Չնշելով մշակվող ռազմավարական ծրագրի մանրամասները, ասեմ, որ այն կոչված է բանկային ծառայությունների շարքն ընդլայնելու և տեխնոլոգիապես կատարելագործելու միջոցով էապես ամրապնդել բանկի դիրքերը: Հատուկ ուշադրություն կդարձվի մանրածախին, քանի որ այդ ոլորտում բանկը չարդարացված ձևով պասիվ է եղել, չնայած նրան որ ուներ բարձր հեղինակություն և վայելում էր բնակչության վստահությունը, այդ թվում նաև Anelik.ru դրամական փոխանցումների համակարգի գործունեության շնորհիվ: Այնպես որ, մենք չենք կասկածում, որ մանրածախի ծառայությունների տրամադրման ոլորտում կկարողանանք բանկային նոր, հետաքրքիր և ձեռնտու ծառայությունների ու վարկային պրոդուկտների միջոցով հետաքրքրել մեր պոտենցիալ հաճախորդին:

Չնայած դեպի ֆիզիկական անձանց սպասարկման ոլորտում շեշտադրումների որոշակի փոփոխություններին, այնուամենայնիվ, նույն ակտիվությամբ կզարգացնենք նաև բանկինգի մյուս ուղղությունները, որոնք բնորոշ են ձեռնարկությունների, կազմակերպությունների ու բիզնես-կառույցների, այդ թվում նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատելու լավ ավանդույթներ ունեցող ունիվերսալ բանկին:

Մեզ անհրաժեշտ է նորացնել համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների հետ: Այսօր ՓՄՁ ֆինանսավորման ուղղությամբ բանկն աշխատում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ: Նման ծրագրեր մտադիր ենք ակտիվացնել նաև ֆինանսական մյուս կառույցների հետ, ինչպես ՓՄՁ վարկավորման, այնպես էլ մյուս ոլորտներում, ինչպիսինն են էներգետիկան և էներգախնայող տեխնոլոգիաներն են: Հատուկ ուշադրություն կհատկացնենք նաև առևտրի ֆինանսավորմանը: Այս, ինչպես նաև մյուս բոլոր ոլորտներում, այդ թվում նաև մանրածախում, մենք պետք է ընդօրինակենք լավագույն միջազգային փորձը, այդ թվում նաև մեր բաժնետիրոջ: Ի դեպ, լիբանանյան CreditBank-ը հանդիսանում է իր տարածաշրջանի ամենադինամիկ զարագացող բանկերից մեկը, ինչես մանրածախ սպառողական վարկավորման և հիփոթեքի, այնպես էլ ՓՄՁ ֆինանսավորման ոլորտներում, տիրապետելով կատարյալ տեխոլոգիաների և ծրագրային պրոդուկտների, որոնք մենք հնարավորությույն ունենք վերցնել և հարմարեցնել մեր պայմաններին: Մենք ունենք նաև խոշոր կորպորատիվ հաճախորդների ֆինանսավորման մրցակցային որոշակի առավելություններ: Դա ոչ միայն բանկի կողմից տարիների ընթացքում մշակված փորձն է, այլ նաև լիբանանյան կառույցի ֆինանսական հնարավորությունները, որը պատրաստ է ֆինանսավորել մեզ կամ համաֆինանսավորել երկրի տնտեսության համար նշանակություն ունեցող հետաքրքիր ու հեռանկարային նախագծեր` երկարաժամկետ վարկավորման միջոցով:

Կցանկանայի նշել որ բանկի նորացված ռազմավարությունը ենթադրում է նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ: Դեռևս մինչև իմ կողմից բանկը գլխավորելն այստեղ ներդրվեց ռիսկերի կառավարման հուսալի համակարգ՝ առանձին դեպարտամենտ, որտեղ աշխատում են երիտասարդ և տաղանդավոր մասնագետներ: Այժմ մենք առաջարկում ենք ստեղծել մանրածախ վարկավորման ևս մեկ դեպարտամենտ, քանի որ մտադիր ենք, ինչպես արդեն ասացի, էապես ակտիվացնել այդ ուղղությունը: Այստեղ առկա են մանրածախի ռիսկերը, որոնց հաջող կառավարման համար անհրաժեշտ է ներդնել մի շարք ծրագրային պրոդուկտներ, առաջին հերթին, փոխառուի գնահատման ավտոմատացված սքորինգային համակարգը: Եվ այստեղ էլ է մեզ պատրաստ ընդառաջել CreditBank-ը:

Գլխավորելով լեռնահումքային ընկերությունը, Դուք, տեղյակ եմ, աշխատել եք նախագծային ֆինանսավորման ոլորտում: Ի՞նչն է հայկական բանկերին խանգարում այդ ուղղությամբ ակտիվանալուն: Ես չեմ մտաբերում մեր բանկերի կողմից սինդիկատիվ վարկի տրամադրման գոնե մեկ դեպք:

Մեր երկրում այդ ուղղությամբ աշխատելու փորձ չկա: Հնարավոր է, որ կան նախագծեր, որոնք արժանի են ուշադրության, բայց, կրկնեմ, չկա անհրաժեշտ փորձ, չկա սինդիկատիվ վարկավորման տեխնոլոգիա: Մեր բանկերի կապիտալացման մակարդակն էլ այնքան բարձր չէ այդ ոլորտում աշխատելու համար, նաև ռիսկերն են շատ մեծ՝ մեկ փոխառուի կտրվածքով`անգամ կրեդիտորների փուլի առկայության դեպքում: Խոշոր լեռնահումքային և մյուս ընկերությունները, որպես կանոն, աշխատում են օտարերկրյա կապիտալով և երկարաժամկետ, ու ոչ թանկ, միջոցներեն ներգրավում օտարերկրյա ֆինանսական կառույցներից: Իսկ մեր բանկերը կարող են այդ աշխատանքին միանալ որպես լրացուցիչ ֆինանսական «ենթակապալառու», որը կսպասարկի ֆինանսական հոսքերը կամ էլ կարճաժամկետ ռեսուրսներ կտրամադրի`ֆինանսավորելով այդ խոշոր նախագծերը:

Բանկի մասնաճյուղերի ցանցը մեծ չէ, այն կազմված է 12 մասնաճյուղերից, ընդ որում, դրանցից 6-ը գտնվում է Երևանում: Ինչպե՞ս եք կարգավորում մարզերում ոչ բավարար ներկայացվության և սպառողական վարկավորման և շուկայական մյուս ծառայությունների մատուցման ռազմավարության ակտիվացման փաստերը:

Մենք դա հասկանում ենք, բայց մասնաճյուղերի ցանցի ընդլայնման մասին չենք մտածում: Պետք չէ մոռանալ, որ երկրի տնտեսական ակտիվությունը կենտրոնացված է մայրաքաղաքում: Մանրածախ առևտրի և ծառայությունների հիմնական շրջանառությունը նույնպես կենտրոնացած է մայրաքաղաքում՝մոտ 85 %, այստեղ է նաև ֆինանսական հոսքերի առյուծի բաժինը: Առայժմ չի հաջողվել ապակենտրոնացնել տնտեսությունը, չնայած, որ այդ պրոբլեմի արդիականության մասին խոսվում է արդեն տասը տարի: Հետևաբար, բանկը չի շտապի, մենք կուսումնասիրենք տնտեսական ակտիվությունը մարզերում և ներկայացված կլինենք այն շրջաններում, որտեղ կզգանք Անելիք Բանկի ներկայության անհրաժեշտությունը:

Թող իմ հարցը տարօրինակ չթվա, բայց երկրի առևտրային բանկերի հաշվեկշիռները վկայում են հիպերիրացվելիության առկայության մասին, ինչը, ինչպես քաջատեղյակ եք, «խժռում է եկամտաբերության» մակարդակը: Լավ կյանքից չէ, որ բանկերն այն կուտակել են, պարզապես, երկրի տնտեսությունն ի վիճակի չէ կլանել այդ ռեսուրսները, որոնք ծանր բեռի նման նստած են բանկային պասիվներում: Որպես հետևանք, եթե խոսենք ընդհանուր պատկերի մասին, գոյություն ունի տոկոսային եկամուտների նկատմամբ տոկոսային ծախսերի գերակշռության միտում, ինչը վկայում է երկրի բանկային համակարգի միջնորդ դերի նվազման մասին: Հարկավոր է ընդունել, որ միջազգային վարկերի միջոցով բանկային ֆինանսավորմամբ ՓՄՁ ոլորտի ակտիվացման ամբիցիոզ ծրագրերը կաղում են, իսկ պոտենցիալ փոխառուների վարկունակությունն ընկնում է: Շուկան նոր հաճախորդների չի ծնում: Մյուս կողմից, խեղդվում է նաև մանրածախ վարկավորման ոլորտը, քանի որ նվազել են քաղաքացիների իրական եկամուտները, իսկ բանկերն, իրենց հերթին, զգում են անվերադարձելի վարկերի բեռը՝ պորտֆելների որակն ընկնում է: Ի՞նչ եք կարծում, որտեղ է ստեղծված իրավիճակից ելքը:

Հարցը բավականին մասշտաբային էր, բայց պատասխանը կենտրոնացած է մեկ արտահայտության մեջ՝ անհրաժեշտ են երկրի տնտեսական իրավիճակի աշխուժացման ակտիվ միջոցառումներ: Եթե դիտենք Անելիք Բանկի ֆինանսական հաշվետվությունները, ապա մեր հաշվեկշռից նկատելի է, ինչպես ասացիք, հիպերիրացվելիության նշանները: Պոբլեմն առկա է, բայց այն կրիտիկական չէ և բանկերն այն լուծում են պասիվ-ակտիվ գործառնությունները գրագետ կառավարելու միջոցով: Այստեղ մեզ օգնում են նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունների ռեսուրսները: Մեր դեպքում դրանք EBRD և Հայ-գերմանական Հիմնադրամի ռեսուրսներն են: Նրանց կողմից տրամադրվող ռեսուրսները ոչ միայն թանկ չեն, այլ նաև երկարաժամկետ են, իսկ դա կարևոր է: Շուկայից ներգրավվող միջոցները, հատկապես ֆիզիկական անձանց ավանդները, իհարկե, ավելի թանկ են, բայց սխալ կլիներ դրանք անտեսելը, չնայած, որ դրանց հետ կապված ծախսերը մեծ են: Դրա համար էլ, ինչպես նկատեցիք, բանկերը շեշտը դնում են ոչ տոկոսային եկամուտների մեծացման վրա, ընդլայնելով ու տարաբնույթ դարձնելով իրենց բանկային ծառայությունները, ակտիվացնելով բանկային քարտերի շուկան, դրանցով տրամադրելով հետաքրքիր և բարձր տեխնոլոգիական ծառայություններ: Լիբանանի մեր բաժնետեր բանկն աչքի է ընկնում բանկային ռիթեյլի զարգացման բարձր դինամիկայով: Նա ունի մանրածախ ծառայությունների մատուցման մշակված և շատ լավ փորձ, որոնք հիմնված են ամենաժամանակակից ծրագրային ապահովման վրա: Այդ գործիքները մենք նույնպես մտադիր ենք ծառայեցնել մեր հաճախորդներին: Հարկավոր է դրանք հարմարեցնել տեղական շուկային, տեղական պայմաններին ու լայնորեն կիրառել:

Առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև առևտրի ֆինանսավորման ոլորտը` ելնելով մեր տնտեսության առանձնահատկություններից: Անելիք Բանկը նույնպես մտադիր է բարձրացնել ակտիվությունն այս հատվածում: Այստեղ նաև շատ կարևոր է տիրապետել միջազգային ստանդարտների ու չափանիշների համապատասխանող հետաքրքիր գործիքների:

Այո, ետճգնաժամային փուլում բանկերը բախվեցին եկամտաբերության անկման ռիսկերին: Դա կապված է երկրում տնտեսական ակտիվության նվազման հետ: Որպես այդ ամենի հետևանք, ինչպես նաև յուրաքանչյուր հաճախորդի համար մղվող մրցակցության հետևանք, բանկերն էապես կրճատեցին մարժան, ինչը թույլ տվեց որոշակիորեն թեթևացնել պոտենցիալ հաճախորդների մուտքը դեպի փոխառու միջոցներ: Տնտեսության ակտիվացման առումով ես անձամբ հույսեր եմ կապում Մաքսային Միության անդամակցության և Կառավարության ենթակառուցվածքային նախագծերի հետագա իրականացման հետ, ինչպիսին, օրինակ, վերջերս ստեղծված Արտահանումների երաշխիքների գործակալությունն է: Ենթակառուցվածքային ցանկացած ծրագիր ակտիվացնում է բիզնեսը երկրում, բարելավելով գործարար և ներդրումային մթնոլորտը, որն էլ անմիջականորեն ազդում է բանկային ոլորտի վրա, քանի որ հայտնվում են վարկունակ և ֆինանսավորման պահանջարկ ունեցող նոր տնտեսվարող սուբյեկտներ: Երկիրն ունի նաև արտահանումային ներուժ, հատկապես գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում, որը լիովին մրցունակ է Մաքսային Միության երկրներում: ՄՄ շուկան շատ հետաքրքիր է նաև մեր գինեգործների, կոնյակագործների համար: Հեռանկարային է նաև հանքային ջրերի, հյութերի, դեղագործական պրեպարատների արտադրությունը: Արտահանման ծավալների աճը վերջին տարիներին ակնհայտ է, այդ թվում նաև զարգացող միջազգային լոգիստիկայի, վերամշակման տեխնոլոգիաների և բեռների, հատկապես մրգերի ու բանջարեղենի փոխադրման շնորհիվ: Այնպես որ, իրական հատվածի և արտահանման ակտիվացումամբ բանկային համակարգի գործերն ավելի կհեշտանան:

Շնորհակալություն հարցազրույցի համար

Զրույցը վարեց Էմմանուիլ Մկրտչյանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Ի՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBankԻ՞նչ նվիրել տղամարդկանց հունվարի 28-ին․ Idram&IDBank
Իդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համարԻդրամը ֆինանսական գրագիտության դաս է անցկացրել ՌոբոՏոնի մասնակիցների համար
Հայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025 թվականին 11% - ով ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունըՀայաստանում նշում են Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը
Հայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի բանկային համակարգը 2025 թվականին 41,4% - ով ավելացրել է հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունըՀայաստանում շինարարության ոլորտում աշխատանքի ցածր որակի համար կփակեն ընկերության պետական տենդերների հասանելիությունը
Թուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակումԹուրք-ադրբեջանական դաշինքը հանդես է գալիս Հայաստանի հետ սահմանի Ալիջան անցակետի բացման օգտին և պահանջում  ՀԱԷԿ-ի փակում
Atlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային ԿովկասումAtlantic Council․ TRIPP նախագիծը կարող է նվազեցնել Ռուսաստանի եւ Իրանի տնտեսական ազդեցությունը Հարավային Կովկասում
Արդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակումԱրդշինբանկն ամրապնդվում է Հայաստանի խոշոր հարկատուների առաջատար հնգյակում
Նախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվըՆախարար․ վերջին 5 տարում Հայաստանում գրեթե կիսով չափ կրճատվել է աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասինԻդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին
Ռուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ովՌուսաստանում ալկոհոլի վաճառքը 2025 թվականին նվազել է 9.3%-ով
Վերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումըՎերաթարմացումը կպատի Հայաստանը․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն անհրաժեշտություն է համարում երկրի բնակֆոնդի թարմացումը
ԱԺ պատգամավոր․ Երեւանի ԱԺ պատգամավոր․ Երեւանի "Զվարթնոց" օդանավակայանի աշխատանքը գրեթե կրկնակի գերազանցում է նրա նախագծային հզորությունը
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետԻսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը հանդիպել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարի հետ
ՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերըՀՀ կենտրոնական բանկ․ 2026 թվականի հունվարի 31-ին ուժի մեջ կմտնեն կրիպտոակտիվներով գործարքները կարգավորող կանոնակարգերը
«Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների վճարումների ընդունման դադարեցում «Իզի Փեյ» վճարային հարթակներում
Հայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարարՀայկական դեպի ԵՄ արտահանումը մեկ տարում աճել է 9,2 տոկոսով. Էկոնոմիկայի նախարար
2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788,8 հազար դոլարի արտադրանք
Թանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանելԹանկարժեք մետաղները շարունակում են նոր ռեկորդներ սահմանել
Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերինՀայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2025 թվականի վերջին վերադարձել է բնական աճի տեմպերին
ԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծինԵՏՀ խորհուրդը հավանություն է տվել ԵԱՏՄ-ում ապրանքների էլեկտրոնային առևտրի շուրջ համաձայնագրի նախագծին
ՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցերՀՀ վարչապետի մոտ քննարկվել են առաջիկա տարիներին հարկային քաղաքականությանն առնչվող հայեցակարգային հարցեր
«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները«Մեր ձեւով» շարժում․ Հայաստանում ղեկավարության պետք է գան տնտեսագետները
Փորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն էՓորձագետ․ Իրանը Հայաստանի համար էներգետիկ հաշվեկշռի անբաժանելի մասն է
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել էՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2026թ. հունվարի 19-23-ը դոլարային գործարքները կրճատվել են, իսկ ռուբլով գործարքների աճը պահպանվել է
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովՄինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտով
Փորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերըՓորձագետը նշել է փոքր բիզնեսին հարկերից ազատելու ռիսկերը
Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են Մհեր Գրիգորյանը և Մարտին Էռնեկյանը ստորագրել են "Զվարթնոց" օդանավակայանի կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացումը
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումըՍամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պարզաբանել է ՀԷՑ-ի գործով Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի որոշումը
Հայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիքՀայաստանի կառավարությունը «արծրունհովհաննիսյանական ոճով» Ստոկհոլմում պարտությունը հաղթանակ է ներկայացնում․ Կարապետյան ընտանիք
Ստոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջներըՍտոկհոլմի արբիտրաժը մերժել է ՀԷՑ-ի գործով ապահովման միջոցների վերաբերյալ Կարապետյանների ընտանիքի պահանջները
Ռուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումըՌուսական առաջատար Sitronics Group ընկերությունը ստանձնեց Մերգելյանի անվան ԵրՆԻՄՄ-ի կառավարումը
Գևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառելԳևորգ Պապոյան․ Բենզալցակայանների խոշոր ցանցերից մեկը կսկսի ադրբեջանական վառելիք վաճառել
Հայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորություններըՀայաստանի ՆԳ նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանը քննարկել են կիբեռանվտանգության ոլորտում համատեղ գործողությունների հնարավորությունները
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համարՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հաշվետվություն է ներկայացրել 2025 թվականի համար
2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար2025թվականի վերջին Հայաստանում կար 822 622 աշխատատեղ. էկոնոմիկայի նախարար
Մխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափՄխիթար Հայրապետյան․ Հայաստանում R&D ծրագրերի շուրջ 900 մասնագետների համար սահմանվել է եկամտահարկի 10% դրույքաչափ
ՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համարՎՏԲ-Հայաստան Բանկը թողարկել է MIR Travel քարտը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հարմար վճարումների և փոխանցումների համար
Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»Դրախտ Երկրի վրա՝ բիզնեսի համար. Նարեկ Կարապետյանը պատմել է Հայաստանը այնպիսի երկիր դարձնելու հնարավորության մասին, «որտեղ փոքր բիզնեսը չի հարկվում և չի շփվում հարկայինի հետ»
Հայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինՀայաստանը մասնակցում է FITUR-2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր2027 թվականից Հայաստանում խոստանում են գործարկել ագրոապահովագրության  նոր, բարեփոխված ծրագիր
2025 թվականին 2025 թվականին "Զվարթնոց" միջազգային օդանավակայանը սպասարկել է 5 615 789 ուղևորի
«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ«Դիսկաշխարհ»՝ Ջենսեն Հուանգ
Societe Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղSociete Generale-ը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրճատել 1800 աշխատատեղ
Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»Fitch-ը բարելավել է Արդշինբանկի հեռանկարը՝ «կայուն»-ից «դրական»
2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին2027 թվականի հունվարից Հայաստանում կսահմանափակվի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հետ փոխկապակցված ընկերությունների մասնակցությունը գնումների գործընթացներին
ՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ ենՀՀ նախկին արտգործնախարար. Ինքնիշխան տարածքները երրորդ երկրի լիակատար վերահսկողությանը հանձնելը և երրորդ կողմին զիջում տրամադրելը անհամեմատելի բաներ են
Հայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրումՀայաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում վարկային և դրամաշնորհային համաձայնագրում
ԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիանԱրարատԲանկն ամփոփել է Mastercard-ի հետ իրականացված «Ուղղությունն ընտրում ես դու» ակցիան
Իտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն էԻտալիան ադրբեջանական նավթի հիմնական գնորդն է
ՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորություններըՁԻՀ-ը դիտարկում է չեխական ընկերությունների հետ արհեստական բանականության ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համարՀայաստանը ԱԶԲ-ից կստանա 150 միլիոն դոլարի վարկ՝ դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Մինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքումՄինչև 2% քեշբեք, անվճար Mastercard և անվճար ArCa քարտ IDSalary-ին միանալու դեպքում
Երևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներումԵրևանում քննարկվել են ԳԴՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերը ջրամատակարարման և էներգետիկայի ոլորտներում
Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում   Արդշինբանկը բացել է մասնագիտացված IT-հաբ Երևանում  
Փաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր էՓաշինյան․ TRIPP նախագիծն, առաջին հերթին, ներդրումային ծրագիր է
Հայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ ՊապոյանՀայաստանն ու Մեքսիկան համագործակցության զգալի ներուժ ունեն. Գևորգ Պապոյան
Վերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն ԿարայանՎերամշակող արդյունաբերության բաժինը ՀՆԱ-ում նվազել է 9% - ով․ մենք հասել ենք պատմական նվազագույնի․ Սուրեն Կարայան
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
26.01.2026
RUB4.95-0.04
USD378.86-0.21
EUR449.334.49
GBP517.905.17
CAD276.961.93
JPY24.670.71
CNY54.480.05
CHF487.598.00