Երեթշաբթի, 29 Ապրիլի 2014 18:58
Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հայտնվել են 11 բանկեր
ԱրմԻնֆո. Հայաստանի խոշորագույն հարկատուների առաջին հարյուրյակում 2014 թվականի առաջին եռամսյակում հայտնվել են Հայաստանում գործող 21 բանկերից 11-ը, որոնցից առաջին հնգյակում են` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, HSBC Բանկ Հայաստան, Արդշինինվեստբանկը և Յունիբանկը:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, հաշվետու եռամսյակում առաջատարն է ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, որն այդ ցուցակում զբաղեցրել է 17 – րդ հորիզոնականը, պետբյուջեին վճարելով 1,187 մլրդ դրամ, որից 1,149 մլրդ դրամ շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում են` ՎՏԲ-Հայաստան Բանկը` 22-տեղ, 1,043 միլիարդ դրամ, որից 923,6 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ, HSBC Բանկ Հայաստանը`28 - րդ տեղ, վճարել է 850 մլն դրամ, որից 753,7 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկի, Արդշինինվեստբանկը`731,4 մլն դրամ, որից 710,2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ և Յունիբանկը` 37 - րդ տեղ, վճարել է 714,7 մլն դրամ, որից 672,1 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ:
Խոշոր հարկատուների առաջին հարյուրյակումեն նաև Ամերիաբանկը`( 38 տեղ, 711,6 մլն դրամ, այդ թվում 695,5 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Հայբիզնեսբանկը (50 տեղ, 545.2 մլն դրամ, որից 478.8 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Արարատբանկը (63 տեղ, 454,2 մլն դրամ, որից 441.6 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Ինեկոբանկը (66 տեղ, 441.1 մլն դրամ, որից 432 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Կոնվերս Բանկը (76 տեղ, 377,8 մլն դրամ, որից 320.3 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Հայէկոնոմբանկը (88 տեղ, 336.9 մլն դրամ, որից 318.9 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Հայաստանի խոշորագույն հարկատուների երկրորդ հարյուրյակում են հայտնվել Պրոմեթեյ Բանկը` 107 տեղ, որը վճարել է 261,8 մլն դրամ, որից 258.5 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ, Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը (119 տեղ, 235,4 մլն դրամ, որից 810,8 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Հայկական զարգացման բանկը (121 տեղ, 228,3 մլն դրամ, որից 225,5 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Անելիք Բանկը (130 տեղ, 208,7 մլն դրամ, որից 197,2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), ՊրոԿրեդիտ բանկը (157 տեղ, 167,2 մլն դրամ, որից 106.2 մլն դրամ շահութահարկ և եկամտահարկ), Արմսվիսբանկը (162 տեղ, 164.7 մլն դրամ, որից 158.8 մլն.դրամ շահութահարկ և եկամտահարկ):
Միևնույն ժամանակ, Հայստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում են նաև Բիբլոս Բանկ Հայաստանը, որն զբաղեցրել է 224 տեղը, վճարելով 113.3 մլն դրամ, որից 101.8 մլն դրամ մլն եւ վճարել, Արցախբանկը`456 տեղ (54.4 մլն դրամ, որից 36.9 մլն դրամ Եկամտահարկի եւ եկամտահարկի), ԲՏԱ Բանկը`496 տեղ (49.6 մլն դրամ, որից 48.6 մլն դրամ Եկամտահարկի եւ եկամտահարկի), Մելլաթ Բանկը` 588 տեղ (39.7 մլն դրամ, որից 36.3 մլն դրամ Եկամտահարկի եւ եկամտահարկի):
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի ֆինանսական Վարկանիշի, 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կուտակված շահույթի գծով առաջատարների հնգյակում են` Արդշինինվեստբանկը` 25.4 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը`22 մլրդ դրամ, ՎՏԲ-Հայաստանբ Բանկը`19.1 մլրդ դրամ, ACBA-Credit Agricole Bank-ը`14.2 մլրդ դրամ և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ`13 մլրդ դրամ: