Երեթշաբթի, 4 Նոյեմբերի 2014 19:05
ՀՀ ԿԲ ամփոփել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրի արդյունքները
ԱրմԻնֆո. ՀՀ կենտրոնական բանկը հաջողությամբ ավարտել է «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրը: Ծրագրի կուլմինացիոն մասը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին, որի ընթացքում հայտարարվել են միասմյակի շրջանակներում անցկացված մրցույթի արդյունաները և տրվել այդ թվում նաև դրամական մրցանակները:
Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագիրի շրջանակներում ԿԲ հայտարարել էր նաև մի շարք այլ մրցույթներ, մասնավորապես, աշխատանքային պրոցեսը նկարագրող լավագույն պրոֆեսիոնալ լուսանկարի, ձեռքով նկարած դրամների, «Երբ առաջին անգամ որոշեցի խնայել» թեմայով շարադրության, ինչպես նաև ապահովագրության թեմայով լավագույն տեսահոլովակների համար: Միամսյակի ընթացքում իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ ֆինանսական շրջագայություն ավտոբուսով Երևանում, «Երազանքների ծառ» միջոցառում Երևանի կենտրոնում, ինչպես նաև առաջին անգամ տեղի է ունեցել «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» միջհամալսարանական ինտելեկտուալ խաղ-մրցույթը, ֆինանսական թեմաներով միջհամալսարանական բանավեճերի մրցաշար, սեմինարներ համալսարաններում և դպրոցներում, ֆինանսական արշավներ և ցուցահանդեսներ մարզերում: Նշենք, որ լավագույն լուսանկարի և տեսահոլովակի մրցույթների հաղթողները պարգևատրվել են 50-ից մինչև 100 հազար դրամով, կախված զբաղեցրած տեղերից:
Բացի այդ, Երևանում և երկրի մարզերում կազմակերպվել են նաև ֆինանսական բաս-շրջագայույթուններ, դպրոցական և համալսարանական սեմինարներ, ինչպես նաև թեմատիկ արշավներ և ցուցահանդեսներ: «Իմ ֆինանսական միամսյակ» մրցույթի նպատակը բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացումն է, սովորեցնելով անձնական ֆինանսները կառավարելու հմտություններին, ինչպես պահպանել, խնայել և ծախսեր փողերը: Միջոցառման հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի բնակչությունը ծանոթանա ֆինանսական զանազան գործիքներին ու պրոդուկտներին, սովորի ռացիոնալ և գրագետ ձևով պահել և բազմապատկել խնայողությունները»,-ԱրմԻֆո գործակալության հետ զրույցում նշել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը: Նա նշել է, որ «Իմ ֆինանսական միամսյակ» մրցույթը Հայաստանում կանցկացվի ամեն տարի և կդառնա յուրօրինակ ինստիտուցիոնալ ավանդույթ, ինչպես դա ընդունված է եվրոպական երկրներում: Ա.Դարբինյանը նշել է նաև, որ այս անգամ միջոցառումն ավելի մասշտաբային էր, քան նախորդ տարի, քանի որ ներգրավված էին բազմաթիվ մասնակիցներ:
Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ից մեկնարկել էր «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը, որի շրջանակներում հոկտեմբեր ամիսը հայտարարվել էր անձնական ֆինանսների ամիս: Ծրագիրն իրականացվոմ էր ՀՀ կենտրոնական բանկի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հայաստանի բանկերի միության, Վարկային կազմակերպությունների միության, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան-ի, KfW-Kreditanstalt fur Wiederaufbau-ի, SBFIC–Գերմանիայի խնայբանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի, Հայաստանի պատանեկան նվաճումներ ՀԿ-ի, Գիտակների հայկական ասոցիացիայի, ինչպես նաեւ ֆինանսական առանձին կառույցների համատեղ ջանքերով: