Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2014 14:34
Նոյեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա «Հայաստանի ապահովագրական շուկա. առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով գիտա-տըեխնիկական կոնֆերանս
ԱրմԻնֆո. Նոյեմբերի 12–ին ժամը 11.00–ին Երևանի Սլավոնական համալսարանի կոնֆերանսների կապույտ սրահում (Երևան, Հովսեփ Էմինի 123) կայանալու է «Հայաստանի ապահովագրական շուկա, առաջադեմ զարգացման ռազմավարություն» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպել են ՀՀ Կենտրոնական Բանկը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, Սլավոնական համալսարանը՝ մասնակցությամբ «Փռայմ ինշուրանս բրոքերս» ընկերության։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «Փռայմ ինշուրանս բրոքերս» ընկերության մամուլի ծառայությունից, կոնֆերանսին ներկայացված կլինեն ավելի քան 40 կազմակերպություններ, որոնց թվում կլինեն` ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը, ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունները, Ֆինանսական հաշտարարի գրասենյակը, Հայաստանի բանկերի միությունը, Ավտոապահովագրողների բյուրոն, Երևանի պետհամալսարամը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ապահովագրական ընկերություններ, ապահովագրական բրոքերներ, բանկեր:
Աղբյուրի համաձայն, կոնֆերանսում քննարկվելու է Հայաստանի ապահովագրական շուկայի ներկայիս վիճակը, մշակվելու են ոլորտի զարգացման հնարավոր ուղիները և երաշխիքների համակարգը։ Ընդ որում, նշված հարցերը կքննարկվեն վերահսկող մարմնի ներկայացուցիչների, կազմակերպիչների, ապահովագրական ծառայույթունների սպառողների, ինչպես հաև պետական, առևտրային, ուսումնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ, որոնք զբաղվում են ապահովագրական ծառայությունների հետազոտություններով:
Կոնֆերանսի մասնակիցները կներկայացնեն Հայաստանի ապահովագրական շուկայի վերաբերյալ իրենց տեսակետները, ինչպես նաև հանդես կգան ապահովագրական հարաբերությունների կատարելագործման, ապահովագրական մեթոդաբանության, իրավական դաշտի, ապահովագրական մասնագետների որակավորման, հատվածի նկատմամբ վստահության ձևավորման, գրավիչ ապահովագրությունների տեղեկատվական առաջխաղացման վերաբերյալ գործնական առաջարկներով:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում ներկայումս գործում է 6 ապահովագրական ընկերություն և 2 ապահովագրական բրոքեր: