Երեթշաբթի, 4 Նոյեմբերի 2014 20:10
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդես է եկել որպես Աշտարակի կամուրջին նվիրված ցուցահանդեսի հովանավոր
ԱրմԻնֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հանդես է եկել որպես Երևանցի խոջա Գրիգորի կողմից 1664 թվականին Աշտարակում կառուցած կամրջի 350-ամյակին նվիրված ցուցահանդեսի հովանավոր:
Ցուցահանդեսը ազմակերպվել է Հայկական հուշարձանների ուսումնասիրության հիմնադրամի կողմից, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ և հովանավորությամբ: Ցուցահանդեսը բացվել է այսօր, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Ցուցահանդեսն անց է կացվել «Հայկական կամուրջներ» խորհագրի ներքո:
Ցուցահանդեսը կոչված է էլ ավելի ճանաչելի դարձնելու համաշխարհային քաղաքակրթության գանձարանում իր ուրույն տեղը զբաղեցնող բազմադարյան հայկական ճարտարապետության աշխարհիկ բնույթի տարատեսակ հուշարձանատեսակներից մեկը՝ կամուրջները, որոնցով այնքան հարուստ է գետառատ Հայկական բարձրավանդակը:
«Մեր հայրենիքը շատ հարուստ է մշակութային ժառանգությամբ, սական մի քիչ անարդարացի ձևով ավելի պաշտամունքային կառույցներից ենք տեղյակ, մինչդեռ մենք ունենք նաև այլ կառույցներ: Եվ քանի որ այս տարի բոլորում է Աշտարակի կառույցի 350 ամյակը, մտածեցի անդրադառնալ ամբողջ Մեծ Հայքի տարածքում դարերի ընթացքում ավելի քան 2000 տարվա կամուրջներին և ներկայացնել դրանց մի մասը»,-ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսն Պետրոսյանն էլ իր հերթին է նշել, որ բանկը բազմաթիվ անգամ հանդես է եկել միջոցառումների հովանավոր, որոնց նպատակը եղել է հայաստանցիներին ճանաչելի դարձնել Հայաստանը: «Յուրաքանչյուրիս հոգու պարտքը պետք է լինի ճանաչել և սիրել իր երկիրը: Ամեն ինչ պետք է բաժակաճառերի մակարդակից ավելի վեր լինի»,-ասաց Արսեն Պետրոսյանը:
Ցուցահանդեսը կընթանա մինչև նոյեմբերի 15-ը: