Չորեքշաբթի, 24 Դեկտեմբերի 2014 19:09
Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները մեկ տարում կրճատվել են 16%, իսկ հատուցումներն ավելացել են 36.9%
ԱրմԻնֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները մեկ տարում կրճատվել են 16%, իսկ հատուցումներն ավելացել են 36.9%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերություների Ռենկինգի, 2014 թվականի հոկտեմբերի 1-ին ապահովագրողների համախառն պրեմիաները 22.8 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 18 մլրդ.դրամ (թվերը բերված են ապահովագգրական ընկերությունների հաշվետվությունների հիման վրա, ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների): Արդյունքում, ապահովագրական համակարգը 2014-ի 9 ամիսները եզրափակել են 2,3 մլրդ դրամ զուտ շահույթով, 2013-ի նույն ժամանակահատվածի 339,7 մլն դրամի նասի փոխարեն: Ապահովագրական պրեմիաների ծավալների անկում է արձանագրվե% Հայաստանում գործող 3 ապահովագրական ընկերությունների պրեմիաների ծավալներում:
Ըստ Ռենկինգի, ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը` 8.1 մլրդ. Դրամ (տարեկան աճը` 2,3%): Երկրորդ տեղում է «ԻՆԳՈ Արմենիան»`5.7 մլրդ.դրամ (տարեկան անկումը`5.6%): Երրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը»` 3.5 մլրդ.դրամ (տարվա անկումը`28.5%): Այնուհետև հաջորդում են` «Սիլ Ինշուրանսը»` 2.4 մլրդ.դրամ (տարեկան աճը` 23.4%), «ՌԵՍՈ» ընկերությունը` 1,7 մլրդ.դրամ (այս ընկերությունը տարվա կտրվածքով գրանցվել է ամենամեծ անկումը`66.8%). Վերջին տեղում է «ԱՐՄԵՆԻԱ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ»` 1.4 մլրդ. դրամ (տարեկան աճը` 7.5%):
Ապահովագրական պրեմիաների կառուցվածքում ավանդաբար ամենամեծ մասնաբաժինը կազմել է ԱՊՊԱ-ն` 58.7% կամ 13,4 մլրդ դրամ (տարեկան աճը` 14.3%): Բժշկական ապահովագրության գծով պրեմիաները կազմել են 3,6 մլրդ. դրամ կամ ընդհանուր պրեմիաների 15.6%-ը, (տարվա անկումը`64.9%): Հաջորդ տեղում է ԿԱՍԿՈ ապահովագրությունը` 1.6 մլրդ դրամ կամ ընդհանուր պրեմիաների 7%-ը, գույքային ապահովագրությունը կազմել է 6.2% իսկ պրեմիաները կազմել են 1.4 մլրդ դրամ (տարեկան աճը` 12.1%):
Ապահովագրության մյուս դասերով պրեմիաները կազմել են մոտ 3 մլրդ դրամ: Հարկ է նշել, որ Հայաստանում վարկային ռիսկերի ապահովագրությունով զբաղվում է միայն մեկ ընկերություն` «Ռոսգոսստրախ Արմենիան», իսկ օդային տրանսպորտի ապահովագրության դասում գործում է 2 ընկերոթյուն` «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա»: Ապահովագրական 2 դասերով (ջրային տրանսպորտի ապահովագրություն և երաշխիքների տրամադրման ապահովագրություն) դասերով հայ ապահովագրողները հաշվետու ժամանակահատվածում պայմանագրեր չեն կնքել:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրենց գործունեությունն իրականացնում են ապահովագրական 16 դասերով: Բոլոր 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ Արմենիան, որի հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիան - 15-դաս: (Դոլարի հաշվարկային արժեքը 30.09.2014 թվականին կազմել է 407,6 դրամ/դոլար)