ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մասնաճյուղերի ներգրավվածությամբ զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: ՀՀ Կենտրոնական գրանցել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի «Սայաթ-Նովա» մասնաճյուղը, ինչի արդյունքում բանկի մայրաքաղաքում գտնվող մասնաճյուղերի թիվը հասավ 14-ի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, մասնաճյուղը գրանցվել է որոշումն ընդունվել է ԿԲ նախագահի ապրիլի 29-ի որոշմամբ: Մասնաճյուղի բացումը նախատեսվում է մայիսի 5-ին:
Այսպիսով, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասնաճյուղերի թիվը մայիսի 4-ի դրությամբ հասավ 55-ի, որից 14-ը գտնվում է Երևանում, իսկ 41-ը` Հայաստանի բոլոր մարզերում, առանց բացառության: Ընդ որում, «Անի» (Գյումրիում) և «Մեծամոր» (Մեծամորում) մարզային մասնաճյուղերը բացվել էին այս տարվա փետրվարի 24-26-ին: Բանկը շարունակում է մասնաճյուսերի ցանցի ընդլայնումը, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում: Մասնավորապս, մայիսին մայրաքաղաքում կբացվի ևս մեկ մասնաճյուղ, իսկ ընթացիկ տարում նախատեսվում է նաև մարզային նոր մասնաճյուղերի բացում: Մասնաճյուղերի ներգրավվածությամբ բանկն արդեն զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում, բայց մարզային նոր մասնաճյուղերի բացումից հետո դրանց ընդհանուր թվով բանկը կարող է դառնալ համակարգի առաջատարը:
Հիշեցնենք, որ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մեծամասնական բաժնետերն է Եվրոպայի խոշորագույն բանկային խումբը` Credit Agricole S.A.-ն, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 15,56%: Բանկի երկրորդ խոշոր բաժնետերն է «SACAM International» SJSC (Credit Agricole S.A. խմբի անդամ) - 12,44%, բացի այդ, բանկի բաժնետերեր են հանդիսանում նաև Գյուղփոխօգնության մարզային 10 միություններ:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 387.60 | -0.49 |
EUR | 420.12 | -1.81 |
GBP | 490.31 | -1.36 |
CAD | 284.16 | -0.61 |
JPY | 24.87 | -0.22 |
CNY | 53.63 | -0.14 |
CHF | 426.22 | -3.84 |