Մայիսի 14-15-ը Թբիլիսիում տեղի կունենա ՎԶԵԲ Ամենամյա նիստը և Գործարար Համաժողովը: Ամենամյա նիստի ընդհանուր թեման այս տարի կլինի - «Ներդրումներ փոփոխությունների աջակցմանը» խորագիրը, որի արդիականությունն այսօր ակնհայտ է համաշխարհային հաջողակ ընկերությունների օրինակով: Բիզնեսի փորձը, առաջատարությունը, ինովացիաները և շինարարարական ներդրումները կդառնան առաջին բանավեճային խմբի նիստի լեյտմոտիվը:
Թբիլիսիոմ մայիսի 14-15 կայանալիք ՎԶԵԲ ժողովում տեղի կունենա Արևմուտք Արևելք խաչմերուկում Հայաստանի նոր հնարավորություններին նվիրված նստաշրջան (New Opportunities at the Crossroad of East and West): Հայկական պատվիրակությունը ՎԶԵԲ Ամենամյա նիստում և Գործարար Համաժողովում կգլխավորի ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Հայաստանին նվիրված նստաշրջանում, մայիսի 15-ին, նախարարից բացի ելույթ կունենա նրա տեղակալը` Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև Հայաստանի Զարգացման հիմնադրամի (DFA) գործադիր տնօրեն Արամ Խաչատրյանը, DFA-ի ներդրումների գծով տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը: Բանկային համակարգի պրոբլեմների, իրավիճակի ու հեռանկարների մասին կպատմի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը: Ամուլսարի հանքավայրի շահագործման խոշոր ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ հանդես կգա «Լիդիան Ինտերնեյշնլ» ընկերության տնօրեն Հովարդ Սթիվենսոնը (Howard Stevenson): Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի տնօրեն Բագրատ Եբգիբարյանը ներկաներին կպատմի Հայաստանի ՏՏ ոլորտի հաջողությունների և զարգացման հեռանկաների մասին:
Ներկայումս ՎԶԵԲ-ն աշխատում է Հայաստանի համար նոր ռազմավարություն մշակելու ուղղությամբ, որը պետք է հավանության արժանանա այս տարի: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը (Mark Davis), նոր ռամավարությունը, կրճատ, ենթադրում է, որ իր քաղաքականության մեջ ՎԶԵԲ-ը կկողմնորոշվի երեք հիմնական ուղղություններով: Առաջինը, մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումն է` ներուժն ամրապնդելու միջոցով, թափանցիկության բարձրացումով և հավասար պայմաներով: Երկրորդը կապիտալի շուկաների զարգացումն է և տեղական արժույթով ֆինանսավորման ապահովումը, իսկ երրորդը, կոմունալ ենթակառուցվածքների ֆինանսապես կայուն ձեռնարկությունների զարգացումը` շուկայական սկզբունքերի հիման վրա:
Միևնույն ժամանակ, ՎԶԵԲ ներկայացուցչի խոսքով, բանկն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Կենտրոնական բանկի հետ` դրամական շուկայի զարգացման պայմաների բարելավման, արժութային ռիսկերի հեջավորման և կորպորատիվ պարտքային պարտավորություների հատվածի ակտիվացման պրոբլեմների ուղղությամբ: Նրա համոզմամբ, դրամային պարտքային գործիքները – պարտատոմսերը (corporate bonds) կարող էին ավելի հետաքրքիր լինել միջազգյին խոշոր խաղացողներին – տրանսազգային ներդրումային բանկերին և խոշոր հեջ-հիմնադրամներին, որոնք հետաքրքրված են իրենց ներդրումային պորտֆելների դիվերսիֆիկացման մեջ: Նա գտնում է, որ օտարերկրյա բանկերն ու հիմնադրամները, որոնք գործ են ունենում միլիարդների ակտիվների հետ, պատրաստ են ռիսկի դիմել իրենց համար ոչ մեծ, բայց Հայաստանի համար լիովին էական ռեսուրսների առումով, հետաքրքիր եկամուտ ունենալու ակնկալիքներով:
Միևնույն ժամանակ, Մարկ Դեյվիսը համաձայնվել է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից և մի շարք ընկերությունների սնանկացումից հետո, որոնց կապիտալներում ՎԶԵԲ-ն ուներ որոշակի ներդրում, կապիտալներին մասնակցելու քաղաքականությունը դարձավ ավելի պահպանողական, բայց վերջին տարիներին բանկն աշխուժացրեց այդ գործը: «Չնայած այն բանին, որ մենք կոչված ենք օգնելու երկրի տնտեսական զարգացմանը, և հանդիսանում ենք նրա դոնորը, այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք աշխատել, ինչպես աշխատում են բանկերը, համարժեք գնահատելով մեր ռիսկերը: Հայաստանում մենք ունենք բազմաթիվ հուսալի գործընկերներ, թե կապիտալի հետ կապված գործարքներով, և թե վարկային ռեսուրսների տրամադրման առումով, և մենք մտադիր ենք ընդլայնել մեր ինստիտուցիոնալ և վարկային պորտֆելը»,-ասել է ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը:
Մարկ Դեյվիսը տեղեկացրել է, որ մայիսի 11-ին սպասվում է ՎԶԵԲ նախագահ Սումի Չակրաբարտի այցը Հայաստան, ով երկրի ղեկավարության հետ կքննարկի բանկի նոր ռազմավարությունը, մի շարք բիզնես-ծրագրեր և ընթացիկ այլ հարցեր: ՎԶԵԲ նախագահը Հայաստանին կշնորհավորի էներգաարդյունավետության և բնապահպանության հարցերով Արևելաեվրոպական գործընկերությանն անդամակցելու կապակցությամբ: 2014 թվականին հիմնադրամը, որն իր սկզբնական գործունեությունն սկսեց Ուկրաինայում, իր գործունեությունը պաշտոնապես տարածեց նաև Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում: Հայաստանի էնեգետիկ ծավալը մոտ 2.6 անգամ գերազանցում է ԵՄ միջին մակարդակը: Հայաստանում էներգիայի համախառն սպառման 50%-ն ապահովվում է բնական գազի հաշվին, որը ներմուծվում է արտասահմանից: Ինչպես պարզվել է հետազոտությունների արդյունքում, որոնք կատարել էր Համաշխարհային բանկը, Հայաստանի էներգաարդյունավետության ոլորտում կատարված ներդրումները կարող են ապահովել տնտեսում, որը կկազմի ՀՆԱ-ի գրեթե 5%-ը: Առավել առաջնահերթ ուղղություններ են անդիսանում` ջրամատակարարումը, ջրահեռացումը և հավաքումը, ինչպես նաև կոշտ թափոնների հեռացումը: Հայաստանը վերջերս հիմնադրամին փոխանցեց առաջին տրանշը, 100 հազար եվրո գումարով` 1 մլն.եվրո սեփական քվոտայից, և ծրագրի շրջանակներում պետք է ստանա առաջին 20 մլն.եվրոն, որից 19 մլն.եվրոն կտրամադրեն դոնոր-երկրները: Վճարների մասին համաձայնագիրը, ծրագրի շրջանակներում, ստորագրվել է այս տարվա մարտի 17-ին:
ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը տեղեկացրել է, որ 2014 թվականի արդյունքներով ՎԶԵԲ ընթացիկ ներդրումային պորտֆելի Հայաստանում կազմել է 350 մլն.դոլար, իսկ միայն 2014 թվականին բանկը երկրի տնտեսության է ուղղել 114 մլն.դոլար: