Հայստանի ֆինանսական կազմակերպույթունների կողմից տրամադրված հիփոթեկային վարկերի ընդհանուր ծավալը 2015 թվականի մայիսի 1-ին կազմել է 189.7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 13%: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ապրիլի աճը եղել է աննշան - 0.9%:
Ֆինանսական կազմակերպույթունների վարկային ընդհանուր պորտֆելում հիփոթեքը կազմել է 8.2%: Մասնավորապես, բանկերի վարկային պորտֆելում հիփոթեքը կազմում է 8.3%, իսկ վարկային կազմակերպությունների պորտֆելում – 0.7%:
Հիփոթեքային պորտֆելում բանկերի մասնաբաժինը կազմել է 90% կամ 170.7 մլրդ դրամ, տարեկան աճը`15.5%, բայց միայն ապրիլին` 0,8%: Բանկային հիփոթեքային վարկերի կառուցվածքում 137 մլրդ.դրամ տրամադրվել է բնակարանների գնմանը, 26 մլրդ.դրամ - նորոգմանը և 7.6 մլրդ.դրամ – շինարարությանը:
Վարկային կազմակերպույթունների կողմից տրամադրված հիփոթեքի մասնաբաժինը կազմել է 10% կամ 19 մլրդ.դրամ տարեկան կտրվածքով անկումը`5.7%, իսկ միայն ապրիլի աճը`1,7%: Վարկային կազմակերպույթւոնների կողմից տրամադրված հիփոթեքի կառուցվածքում անշարժ գույքի ձեռքբերման վարկերը կազմել են 11 մլրդ դրամ, վերանորոգման վարկերը - 7 մլրդ.դրամ (Դոլարի փոխարժեքը 30.04.2015 թ. կազմել է 476,42 դրամ./դոլար):
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանում գործում է 21 բանկ և 27 ունիվերսալ վարկային կազմակերպություն: Բանկերից հիփոթեքային շուկայում աշխատում են գրոթե բոլորը: Վարկային ընկերություններից այդ շուկայում գործում է մի մասը, իսկ ամենից շատ ներգրաված են երկու ընկերություններ, որոնք մասնագիտանում են հիփոթեքային վարկավորման շուկայում («Առաջին Հիփոթեքային Ընկերություն» և «Ֆիդես» վարկային ընկերությունները): Իսկ ևս երկու ընկերություններ վերաֆինանսավորում են հիփոթեքային վարկերը («Ազգային հիփոթեքային ընկերություն» և «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ընկերությունները):
Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները 2015 թվականի հունվար-ապրիլին աճել են` 12,1%-ից մինչև 13.1%, միայն ապրիլին`12.6%, իսկ տարեկան կտրվածքով`12%: