Շաբաթ, 4 Հուլիսի 2015 14:06

Կառավարության փոխառությունների աճը 2015 թվականի հունվար-մայիսին գրեթե 170 մլն դոլարով խորացրել է Հայաստանի արտաքին պետական պարտքը` մինչև 3,9 մլրդ դոլար

Կառավարության փոխառությունների աճը 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին գրեթե 170 մլն դոլարով (92 մլրդ դրամ) խորացրել է Հայաստանի արտաքին պետական պարտքը՝ մինչև 3,9 մլրդ դոլար (1,9 տրլն դրամ): 2013-2014 թթ. նույն ժամանակահատվածում պատկերը հակառակն էր:

Մասնավորապես, 2014 թ. հունվար-մայիսին դիտվել է արտաքին պարտքի 33 մլն դոլարով անկում՝ կառավարության փոխառությունների ավելի քան 8 մլն դոլար, եւ Կենտրոնական բանկի փոխառությունների 25 մլն դոլար նվազման շնորհիվ, իսկ 2013 թ. հունվար-մայիսին արտաքին պարտքի 90 մլն դոլար անկումը պայմանավորված էր կառավարության եւ Կենտրոնական բանկի փոխառությունների գրեթե հավասար, համապատասխանաբար, 47 մլն դոլար եւ 43 մլն դոլար նվազմամբ:

Այս ֆոնին Հայաստանի ներքին պետական պարտքը, որը 2013 եւ 2014 թվականների վերլուծման ժամանակահատվածում նվազել է, համապատասխանաբար, 18 մլն եւ 5 մլն դոլարով, 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին կտրուկ աճել է 27 մլն դոլարով՝ արտարժութային եվրապարտատոմսերի գծով պարտքային բեռի էական աճի պատճառով (մոտ 43 մլն դոլար)՝ դրամային պետական պարտատոմսերի գծով դրա 14 մլն դոլար եւ վարկերի գծով 2 մլն դոլար անկման պայմաններում: 2015 թվականի մայիսի վերջին ոսկու-արտարժությային պահուստները ծածկում են արտաքին պարտքի 41% -ը, մինչդեռ 2010 եւ 2013 թթ. պահուստներով կարելի էր ապահովել 58% ծածկում՝ 2014 թ. մինչեւ 39% կտրուկ անկման դեպքում: Պատճառը հասկանալի է. պահուստները չէին աճում՝ տարեցտարի ավելացող արտաքին պարտքի ֆոնին: 2009-2013 թթ. Հայաստանի ՀՆԱ-ում արտաքին պարտքի մասնաբաժինը տատանվում էր 35-38% սահմաններում, 2010 թ. կազմելով նվազագույնը եւ 2012 թ.՝ առավելագույնը, սակայն արդեն 2014 թ. ընդհանուր պետական պարտքի գծով այդ շեմը հասավ 46,6%, որից միայն արտաքին պարտքի գծով՝ 39 7%: Արտաքին պարտքին առնչվող նման իրավիճակը կառավարությանն ստիպեց փոփոխություններ կատարել «Պետական պարտքի մասին» օրենքում, որոնք շտապ կարգով հաստատվեցին ՀՀ ԱԺ կողմից՝ ս.թ. հունիսի 23-ին: Մասնավորապես, մինչ այդ փոփոխություններն օրենքը նախատեսում էր պետական պարտքի մասով հետեւյալ սահմանափակումները. պարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշի 60%-ը, սակայն եթե գերազանցում է ՀՆԱ 50%-ը, պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի վերջին երեք տարիների ՀՆԱ 3%-ը:

Իսկ այժմ սահմանվել է, որ պետական պարտքի շեմով պետք է զբաղվի կառավարությունը, քանի որ նորացված օրենքի համաձայն, այժմ արդեն պետական պարտք են համարվում բացառապես կառավարության կողմից ներգրավված միջոցները, պարտքի հաշվարկից դուրս թողնելով Կենտրոնական բանկի պարտքերը, ինչին համապատասխան, «պետական պարտք» հասկացությունը փոխարինվել է «կառավարության պարտքով»: 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների համաձայն, արտաքին պարտքի կառուցվածքում 89% կամ 3.5 մլրդ դոլարը բաժին է ընկնում կառավարությանը, իսկ մնացած 11%-ը կամ 434.4 մլն դոլարը՝ ՀՀ Կենտրոնական բանկին: Ընդ որում կառավարության արտաքին պարտքը, հունվար-փետրվարին անկման 2.4% -ից մինչեւ 0.6% դանդաղումից հետո, մարտին աճել է 6% -ով, ապրիլին աճի մինչեւ 1% դանդաղմամբ, իսկ մայիսին 0.4% անկմամբ, 2015 թ. հունվար-մայիս ամիսներին ավելանալով 5% -ով, մինչդեռ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը հունվար-փետրվարին անկման 3,4%-ից մինչեւ 0,6% դանդաղումից հետո մարտին դրսեւորել է 0.4% աճ՝ ապրիլին տեմպերն արագացնելով մինչեւ 2.1%, սակայն մայիսին անցնելով 1.2% անկման, արդյունքում հունվար-մայիս ամիսներին կրճատվելով 1.3% -ով: Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2015 թվականի հունիսի 1-ի դրությամբ կազմել է 2.216 տրլն դրամ կամ 4.630 մլրդ դոլար, մայիսին նվազելով 0,6%-ով, սակայն հունվար-մայիս ամիսներին աճելով 4,2%-ով: Դրա կառուցվածքում ներքին պետական պարտքի բաժինը կազմում է 15% կամ 327 մլրդ դրամով (683.3 մլն դոլար), մայիսին 1% անկմամբ, հունվար-մայիսին՝ 4,1% աճով: Ներքին պետական պարտքում պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 2015 թվականի հունվար-մայիսին նվազել է 92,8% -ից մինչեւ 87.2%, բացարձակ մեծության 2.3% նվազմամբ, Հայաստանի եվրապարտատոմսերի մասնաբաժինն աճել է 6,2% -ից մինչեւ 12.2%, բացարձակ մեծությունն աճել է 2 անգամ, առեւտրային վարկերի մասնաբաժինը նվազել է 0,6%-ից մինչեւ 0,3%՝ բացարձակ մեծության 50% անկման պայմաններում, իսկ մնացած մասը՝ երաշխիքները, որոնց բաժինը պահպանվել է 0,3% մակարդակում, ցույց են տվել բացարձակ մեծության 3 , 8% անկում:

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը կանխատեսում է Հայաստանի պետական պարտքի աճ՝ 2014 թ. 4,442 մլրդ դոլարից մինչեւ 2015 թ, պետական բյուջեի նախագծում սահմանված 4.953 մլրդ դոլար: Արդյունքում, Հայաստանի պետական պարտքի տարեկան աճը կկազմի 6%, իսկ երկու տարում 8%: 2015 թ. բյուջեի նախագծում ամրագրված է արտաքին պարտքի մինչեւ 4,129 մլրդ դոլար աճ (տարեկան աճ 9%, իսկ երկու տարում՝ 5,8%), 2014 թվականի 3,785 մլրդ դոլարի եւ 2013 թվականին արձանագրված 3,904 մլրդ դոլարի դիմաց: 2013 թ.-ից մինչեւ 2015թ. -ը ներառյալ ընդհանուր պետական պարտքի կառուցվածքում արտաքին պարտքի բաժինը կնվազի 85% -ից մինչեւ 83.4%: Արտաքին պարտքի կառուցվածքում Կենտրոնական բանկին բաժին է ընկել 2013 թ. արդյունքներով 13%, 2014 թ. նվազելով մինչեւ 11.6%, իսկ 2015 թ. կանխատեսվում է մինչեւ12,2% (505 մլն դոլար) ավելացում: Հայաստանի ներքին պարտքը 2015 թվականին կհասնի 824 մլն դոլարի կամ երկրի ընդհանուր պետական պարտքի 16,6% -ի, 25.6%-ով գերազանցելով 2014 թ. ցուցանիշը, եւ 20,3%-ով՝ 2013 թ. ցուցանիշը: 2015 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի ընդհանուր պարտքը կազմել է 2.109 տրլն դրամ կամ 4.4 մլրդ դոլար (2013 թ. 1,9 տրլն դրամի դիմաց), որի կառուցվածքում արտաքին պարտքը՝ 1.8 տրլն դրամ կամ 3.8 մլրդ դոլար (2013 թ. 1,6 տրլն դրամի դիմաց), իսկ ներքինը՝ 311,7 մլրդ դրամ կամ 656,3 մլն դոլար (2013 թ. 277,7 տրլն դրամ): Ոսկու-արտարժութային պահուստներն այդ օրվա դրությամբ կազմել են 1.5 մլրդ դոլար՝ 2013 թ. 2,3 մլրդ, եւ 2012 թ. 1,8 մլրդ դիմաց: Նշենք, որ 2008 թ. ոսկու-արտարժութայի պահուստների 15.2% անկումից հետո (ճգնաժամի առնչությամբ) 2009 թ. ճգնաժամի գագաթնակետին եւ դրամի կտրուկ արժեզրկման տարում (մարտի 3-ին՝ 22%), արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը թույլ տվեց 42.4% ավելացնել ոսկու-արտարժույթի պահուստները: Այնուհետեւ 2010 թվականին ոսկուժարտարժույթի պահուտսները կրճատվեցին 7% -ով, աննշան աճի հասնելով 2011 թ. (3,5%), իսկ այնուհետեւ կրկին վերականգնելով 7% անկում 2012 թ.: 2013 թ. 3-րդ եռամսյակում պահուստների էական համալրմամբ հաջողվել էր տարեվերջին դրանք ավեալցնել 25.2%-ով, բայց դրամի զգալի արժեզրկումը 2014 թվականի վերջին եռամսյակում (հատկապես՝ դեկտեմբերին) եւ արժութային տատանումները մեղմելու համար պահուստներից հատկացված միջոցները վերջինները 34 %-ով կրճատեցին: 2014 թվականին Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 13.5%-ով, ՀՆԱ 3,4% աճի պայմաններում:

2009-2013 թթ. արտաքին պարտքն աճել է 32% -ով՝ ՀՆԱ աճի դանդաղ տեմպերի պայմաններում (հաշվի առնելով 2009 թ. 14 տոկոս անկումը): Համեմատության համար հիշեցնենք, որ 2008 թ. արտաքին պարտքի բաժինը ՀՆԱ-ում շատ ավելի ցածր էր, մոտ 30%, եվ դա՝ պարտքի մեծության 21% աճի պայմաններում, երբ ՀՆԱ տարեկան աճը ճգնաժամի առնչությամբ դանդաղել էր 13,7%-ից մինչեւ 6.9 %: Բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2015 թվականի 1-ին եռամսյակում 1500 դոլարից ավելացել է մինչեւ 1540 դոլար, ընդ որում միայն արտաքին պարտքի գծով ավելացել է 1300-ից մինչեւ 1305 դոլար (2009 թ. 550 դոլարի դիմաց): Փորձագետները կարծում են, որ, հաշվի առնելով բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թիվը վիճակագրական տվյալներից շատ ավելի ցածր է (2015 թ. I եռամսյակում 3.007 մլն մարդ՝ 2014թ. 3,010 միլիոն մարդու, 2013 թ. 3,017 մլն. եւ 2012 թ. 3,027 մլն. մարդու դիմաց), բնակչության մեկ շնչին բաժին ընկնող արտաքին պարտքի բեռն, այնուամենայնիվ, անհամեմատ ավելի մեծ է: -գ-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրելԿոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
IDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ումIDBank-ը և Իդրամը՝ Mantashyants Global Expo-ում
Ակբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսերԱկբա բանկը տեղաբաշխում է 11% և 6% եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր
Արդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակումԱրդշինբանկի փրայվիթ հաճախորդները սպասարկվելու են նոր գրասենյակում
էկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունենէկոնոմիկայի նախարար. Հայաստանը և Բելգիան տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցությունն ընդլայնելու շատ հնարավորություններ ունեն
ԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համարԱրարատԲանկը ներկայացնում է UBPAY՝ նոր համակարգ միջազգային փոխանցումների համար
ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել ԶԼՄ. Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել "ԿամԱԶ" - ի բաժնետերերի թվից
Կոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ինԿոնվերս Բանկը մասնակցում է տարվա խոշորագույն ֆինանսական միջոցառումներից մեկին՝ Sibos-ին
Մհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկաՄհեր Գրիգորյան. Երկաթուղու ապաշրջափակման հարցում առայժմ փոխհամաձայնություն չկա
IDBank-ը՝ HR Expo 2024 մասնակիցIDBank-ը՝ HR Expo 2024 մասնակից
Ամերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակըԱմերիաբանկը Real Business համաժողովում ներկայացրել է իր MyBusiness նորարարական թվային հարթակը
Արմսվիսբանկը հոտկեմբերի 21-ից տեղաբաշխում է երկու թողարկումների պարտատոմսերԱրմսվիսբանկը հոտկեմբերի 21-ից տեղաբաշխում է երկու թողարկումների պարտատոմսեր
ՏԿԵ փոխնախարարը KFW-ի պատվիրակության հետ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ընթացքըՏԿԵ փոխնախարարը KFW-ի պատվիրակության հետ քննարկել է Կապսի ջրամբարի կառուցման ընթացքը
Հայաստանի Կենտրոնական բանկը կապիտալի հակացիկլիկ շեմը 1,5 տոկոսից բարձրացնում է մինչեւ 1,75 տոկոսՀայաստանի Կենտրոնական բանկը կապիտալի հակացիկլիկ շեմը 1,5 տոկոսից բարձրացնում է մինչեւ 1,75 տոկոս
Մինչեւ հոկտեմբերի 1-ը տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելն աճել է 84.4%-ովՄինչեւ հոկտեմբերի 1-ը տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելն աճել է 84.4%-ով
Հայաստանի իշխանությունները կխստացնեն վերահսկողությունը կրիպտոակտիվների նկատմամբ ՝ ֆինանսական հոսքերին ավելի լավ հետեւելու համարՀայաստանի իշխանությունները կխստացնեն վերահսկողությունը կրիպտոակտիվների նկատմամբ ՝ ֆինանսական հոսքերին ավելի լավ հետեւելու համար
AmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղումAmCham-ի «Be My Guest»-ը՝ IDBank-ի «Հին Երևան» մասնաճյուղում
Հայաստանում կբարձրացվեն ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերըՀայաստանում կբարձրացվեն ներմուծվող նավթամթերքի ակցիզային հարկերի դրույքաչափերը
"Ռոսպոտրեբնադզոր"-ը շրջանառությունից հանել է Հայաստանից ներկրված ԿԱՀ-ի ավելի քան 118 հազար փաթեթ
Կառավարությունը հաստատել է Հայաստանի 2024-2040թթ. ժողովրդագրական ռազմավարությունըԿառավարությունը հաստատել է Հայաստանի 2024-2040թթ. ժողովրդագրական ռազմավարությունը
"Ռոսատոմ" ՊԿ-ն պատրաստ է Հայաստանին առաջարկել տարբեր հզորություններով բլոկներ
ATI.SU Հայաստանում աճում է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկըATI.SU Հայաստանում աճում է միջազգային բեռնափոխադրումների պահանջարկը
Արդշինբանկը անտառ է աճեցնելուԱրդշինբանկը անտառ է աճեցնելու
Ամերիաբանկն իր գործունեության տարիներին ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանըԱմերիաբանկն իր գործունեության տարիներին ավելի քան 500 մլրդ դրամ է ուղղել ՓՄՁ հատվածի ֆինանսավորմանը
«Իմ Ամերիա, իմ Հայաստան»  Ամերիաբանկի նոր նախագիծը«Իմ Ամերիա, իմ Հայաստան» Ամերիաբանկի նոր նախագիծը
Ստամբուլ այցի շրջանակում Գնել Սանոսյանը հանդիպել է Աբդուլքադիր Ուրալօղլուի հետՍտամբուլ այցի շրջանակում Գնել Սանոսյանը հանդիպել է Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ
Հաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBankՀաճախորդը միշտ ուշադրության կենտրոնում է․ IDBank
ՀՀ ԱԺ խոսնակ. Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներիցՀՀ ԱԺ խոսնակ. Մենք մտադիր ենք մինչեւ 2030 թվականը եռապատկել արեւային էներգիայի արտադրությունը՝ ապահովելով երկրի էներգաբալանսի առնվազն 15 տոկոսը վերականգնվող աղբյուրներից
Հունական ավիաընկերությունը նոյեմբերին կգործարկի Աթենք-Երևան-Աթենք ուղիղ ավիաչվերթՀունական ավիաընկերությունը նոյեմբերին կգործարկի Աթենք-Երևան-Աթենք ուղիղ ավիաչվերթ
Արման Խոջոյանն ընդունել է ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի պատվիրակությանըԱրման Խոջոյանն ընդունել է ԱՍԳ գործընկերության աջակցման գրասենյակի պատվիրակությանը
Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակըՆերկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը
AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումներըAI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները
Մեդիափորձագետը կոչ է արել պաշտպանել WhatsApp-ի և Telegram-ի հաշիվներըՄեդիափորձագետը կոչ է արել պաշտպանել WhatsApp-ի և Telegram-ի հաշիվները
Ֆրանսիական գրականության շունչը Հայաստանում. ՖրանկոֆեստՖրանսիական գրականության շունչը Հայաստանում. Ֆրանկոֆեստ
Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԳևորգ Պապոյանը Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենային անվտանգության նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
VWFA-ն հայկական գինիներն առաջ է մղում բրիտանական շուկա. Լոնդոնում և Մանչեստերում ներկայացրել են Հայաստանի գինու ժառանգությունըVWFA-ն հայկական գինիներն առաջ է մղում բրիտանական շուկա. Լոնդոնում և Մանչեստերում ներկայացրել են Հայաստանի գինու ժառանգությունը
«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն«Հայկական ավիաուղիներ»-ի չվերթները ժամանակավորապես կդադարեցվեն
Բացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցովԲացառիկ պայմաններով բժշկական գերժամանակակից սարքավորումներ՝ Ակբա Լիզինգի միջոցով
4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է4․093․527 դրամ՝ «Մունք» տեխնոդպրոցին․ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն է
«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի«Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն նոր գլխավոր տնօրեն ունի
ՏՏ ոլորտի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 5,5%, ցուցանիշ, որը համադրելի է զարգացած երկրների հետ. «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավարՏՏ ոլորտի բաժինը Հայաստանի ՀՆԱ-ում կազմում է 5,5%, ցուցանիշ, որը համադրելի է զարգացած երկրների հետ. «Սինոփսիս Արմենիա»-ի ղեկավար
Նելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձըՆելլի Քոչարյանը ներկայացրել է միջազգային փոխանցումների գործընթացի թվայնացման՝ Կոնվերս Բանկի փորձը
ՀՀ կենտրոնական բանկը կվերահսկի ոչ հրապարակային հիմնադրամների գործունեությունըՀՀ կենտրոնական բանկը կվերահսկի ոչ հրապարակային հիմնադրամների գործունեությունը
Հայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համարՀայաստանը վարկեր կներգրավի 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
Հակոբ Վարդանյան․Այո, ես դիմում եմ ներկայացրել, և դա արել եմ սեփական կամքովՀակոբ Վարդանյան․Այո, ես դիմում եմ ներկայացրել, և դա արել եմ սեփական կամքով
Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է տվելԷկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը հրաժարական է տվել
Փաշինյանն աշխատանքից ազատել է տարածքային կառավարման փոխնախարարին, ով պատասխանատու էր էներգետիկայի հատվածի համարՓաշինյանն աշխատանքից ազատել է տարածքային կառավարման փոխնախարարին, ով պատասխանատու էր էներգետիկայի հատվածի համար
ՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվելՀԾԿՀ նախագահը հրաժարական է տվել
Wizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարությունWizz Air Group-ը հաջողությամբ իրականացրել է արտաքին շուկաներում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը. Էկոնոմիկայի նախարարություն
ԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցությունԱրարատԲանկ և Մատենադարան. Գիտության և մշակույթի նորարարական համագործակցություն
OVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակումOVIO-ն՝ «Ներքին Աուդիտորների Ինստիտուտ-Հայաստան»-ի գործընկեր «Կառավարում, Ռիսկեր, Վերահսկողություն․ Խթանելով համագործակցությունը» խորագրով 2024 միջազգային կոնֆերանսի շրջանակում
Ֆինանսների նախարարությունը էլեկտրամոբիլներից գույքահարկի հաշվարկման նոր բանաձեւ կառաջարկիՖինանսների նախարարությունը էլեկտրամոբիլներից գույքահարկի հաշվարկման նոր բանաձեւ կառաջարկի
2024 թվականին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրման աննախադեպ ակտիվություն է նկատվում. կառավարությունը բաշխել է պահուստում մնացած 600 միավորը2024 թվականին Հայաստանում էլեկտրամոբիլների ներկրման աննախադեպ ակտիվություն է նկատվում. կառավարությունը բաշխել է պահուստում մնացած 600 միավորը
Հայաստանի մաքսային ծառայությունների աշխատանքը դեռ հեռու է կատարելությունից, խոստովանում է ՊԵԿ նախագահըՀայաստանի մաքսային ծառայությունների աշխատանքը դեռ հեռու է կատարելությունից, խոստովանում է ՊԵԿ նախագահը
Տաքսի ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների շրջանառությունն արդեն մի քանի միլիարդ դրամ է կազմում․ԲադասյանՏաքսի ծառայությունների ոլորտում աշխատող ընկերությունների շրջանառությունն արդեն մի քանի միլիարդ դրամ է կազմում․Բադասյան
Արցախից բռնի տեղահանվածները կկարողանան պարզեցված կարգով իրենց ավտոմեքենաների սեփականության իրավունքը գրանցել ՀայաստանումԱրցախից բռնի տեղահանվածները կկարողանան պարզեցված կարգով իրենց ավտոմեքենաների սեփականության իրավունքը գրանցել Հայաստանում
ՊԵԿ նախագահ. Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում կա ստվերային շրջանառությանն առնչվող ավելի քան լուրջ խնդիրՊԵԿ նախագահ. Հայաստանի գազալցակայաններում և բենզալցակայաններում կա ստվերային շրջանառությանն առնչվող ավելի քան լուրջ խնդիր
ԱրարատԲանկը երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներինԱրարատԲանկը երկու տարում ավելի քան 6 մլն դրամ է հատկացրել նորարարական գաղափարներին
Փաշինյան. «Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից էՓաշինյան. «Սինոփսիս Արմենիա»-ն Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից է
Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունըՀայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ստանձնել է Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի նախագահությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
21.10.2024
RUB4.030.01
USD387.16-0.09
EUR419.990.02
GBP504.20-0.97
CAD280.08-0.72
JPY25.82-0.01
CNY54.43-0.09
CHF448.000.88