2015թ.-ի հուլիսի 14-ից ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ՚ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 80,000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 7.25% եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն ARBKB9 բորսայական հապավմամբ:
Հիշեցնենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառությնա ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ թողարկման ծավալը` 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հինգերորդ, վեցերորդ և ութերորդ արտարժութային թողարկումների և յոթերորդ դրամային թողարկման պարտատոմսերը:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2014թ.-ին ևս, արդեն 4-րդ տարի անընդմեջ, հաղթող է ճանաչվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի կողմից կազմակերպվող ՙԲորսայի լավագույն անդամ՚ մրցանակաբաշխության ՙԲորսայի լավագույն անդամ՚ գեր-անվանակարգում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները 2015 թ. ապրիլի 1-ին կազմել են 132.3 մլրդ.դրամ`0,4% տարեկան աճով: Դրանց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները 2015-ի I եռամսյակում կազմել են 13% կամ 17 մլրդ.դրամ, տարեկան աճը` 30%, որի 12% աճը ձեռք է բերվել եռամսյակային կտրվածքով: Բանկի պարտավորությունները 2015-ի ապրիլի 1-ին կազմել են 110.5 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0,6%, իսկ ընդհանուր կապիտալը` 21.8 մլրդ.դրամ, տարեկան աճը` 6%: 2015 թվականի I եռամսյակը բանկը եզրափակել է 405,7 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը` 63.2%, իսկ եռամսյակային աճը` գրեթե 2 անգամ: ROA և ROE ցուցանիշներով բանկը 2015-ի առաջին եռամսյակում գտնվել է լավագույն տասնյակում, համապատասխանաբար ցուցադրելով 1.19% և 7,72% արդյունքներ: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 31.03.2015 թ. կազմել է 471.13 դրամ/դոլար): ՙԱՐԱՐԱՏԲԱՆԿ՚-ի մեծամասնական բաժնետերերն է ՙՖլեշ՚ ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%:
ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա՚ ԲԲԸ-ն Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է: 26.01.2009թ.-ից ՙՀայաստանի ֆոնդային բորսա՚ ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա՚ ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն ՙՀայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա՚ ԲԲԸ-ի միակ բաժնետերն է: