Ամերիաբանկը նոր հնարավորություն է ստեղծել հեռահար ծառայություններից օգտվողների համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, մինչև սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը կարող են միանալ անվճար:
Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանագահարելով 561111 հեռախոսահամարով և համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին: Հեռախոսային Բանկինգի միջոցով հնարավոր է մասնավորապես իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլ գործարքներ: Ծառայության միջոցով հնարավոր է նաև ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:
Նշենք, որ կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է նոր` արագ և հարմարավետ լուծումներ հեռահար բանկինգի տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով (լրացնելով կոմունալ վճարումների պարբերական գանձման հայտ` կոմունալ վճարումները յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով գանձվում են):
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Որպես Ամերիաբանկի միանձնյա սեփականատեր հանդես է գալիս «Ամերիա Գրուպ CY Ltd»-ն: 2015 թվականի մայիսին Fitch գործակալությունը բանկին շնորհել է "В+" վարկանիշ` երկարաժամկետ IDR արտարժույթով, Հայաստանի երկրի վարկանիշին համանման, ինչը համաշխարհային պրակտիկայում համարվում է բարձր գնահատական: