Ժամկետանց վարկերի ծավալը Հայաստանի բանկերում 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել է 40.9 մլրդ դրամ, աճելով առաջին կիսամյակում 25,6%: Միայն երկրորդ եռամսյակում աճը կազմել է 10%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի աճը կազմել է 60.9%: Իսկ ժամկետանց վարկերի մասնաբաժինը միագումար վարկային պորտֆելում այս տարվա հունիսին կազմել է 2%, մարտի` 1.8% -ի, տարեսկզբի` 1.5%-ի և նախորդ տարվա 1,4% -ի փոխարեն:
Միևնույն ժամանակ, ծավալը երկարաձգված վարկերի ծավալը կազմել է 119,6 մլրդ դրամ, վեց ամսում կրճատվելով 2.9%, իսկ երկրորդ եռամսյակում` 8.6%. Տարեկան կտրվածքով երկարաձգված վարկերն աճել են 7%: Ընդ որում, երկարաձգված վարկերի մասնաբաժինը կազմել է 5,8%, մարտի`6.3%-ի, տարեսկզբի` 5.7% -ի և նախորդ տարվա 6-ի համեմատ:
Ժամկետանց վարկերի պորտֆելում առյուծի բաժինը կազմում են կարճաժամկետ վարկերը`67,8%, իսկ մնացած 32.2% - ը կազմում են երկարաժամկետ վարկերը, որոնք բացարձակ արտահայտությամբ համապատասխանաբար կազմել են` 27.7 մլրդ դրամ և 13.2 մլրդ դրամ: Երկարաձգված վարկերում պատկերը հակառակն է, գերակշռում են երկարաժամկետ վարկերը` 66,7% կամ 79,8 մլրդ դրամ, իսկ կարճաժամկետ վարկերը կազմոմ են 33,3% կամ 39.8 մլրդ դրամ:
Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն առաջին կիսամյակում, ինչպես նաև մեկ տարում կրճատվել են 5%, հուլիսի 1-ին կազմելով 2.041 տրլն.դրամ: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,880 տրլն.դրամ: Բանկերի վարկային պորտֆելի կառուցվածքում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), երկարաժամկետ վարկերի մասնաբաժինը կազմել է 84.8%, իսկ կարճաժամկետ վարկերինը` 15.2%: (ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 06.30.2015 թ.դրությամբ կազմել 472,53 դրամ/դոլար):
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |