Հայաստանն ունի էներգիայի արտադրության հզորությունների շուկայի դիվերսիֆիկացված մոդել: Այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Բանկի նախագահի-Վարչության նախագահի տեղակալ Միխայիլ Օսեևսկին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, կապված բանկի կողմից էներգետիկայի արտադրության ոլորտի վարկավորման ակտիվացման և վերականգնվող էներգետիկայի զարգացման մախագծերի աջակցման հետ:
Մենք մանրազնին ուսումնասիրել ենք Հայաստանի էներգագեներացիայի շուկան: Այն բավականին լավ վիճակում է, նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ: Հաաստանի էներգետիկ արսենալում կա ատոմակայան, հիդրոէլեկտրակայաններ, ջերմային կայաններ, նոր իրականացվող ծրագրեր, բայց կան նաև հին, այսօրվա դրությամբ անարդյունավետ հզորույթուններ: Բայց էներգետիկան բավականին կապիտալածավալ ոլորտ է, միջոցների ետվերադարձի երկարատև ժամկետով, և միշտ էլ հարց է առաջանում, իսկ ո՞վ պետք է վճարի նոր հզորությունների ի հայտ գալու դեպքում – կամ դա անում է սպառողը, կամ էլ դա տեղի ունենում պետական աջակցոթյան գործիքների և սակագնային կարգավորման հաշվին»,-նշել է Օսեևսկին: Նրա խոսքով, նախկին խորհրդային հանրապետոթյուններում այդ խդրը փորձում են լուծել սակագնային կարգավորման միջոցով, ինչը հակասություններ է ստեղծում ներդրողների շահերի միջև, որոնք իրենց ներդրումների վերադարձին են սպասում` ընդունելի ժամկետներում (7-10 տարի): Բանկիրը, այնուամենայնիվ, գտնում է, որ ՀՀ կառավարությունն ընտրել է ներդրումային ակտիվությանն աջակցելու մոդելը, իսկ էներգետիկ նախագծերի ներդրումների ետվերադարձի ժամկետը կազմում է 7 տարի: «Ինչպես պետական ծառայությունում երկար տարիներ աշխատած մարդ, (2003-ի նոյեմբերից մինչև 2011 թ. - Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ, 2011 թ. դեկտեմբերից մինչեւ 2012-ի հուլիսը – ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ. խմբ.), կարող եմ ասել, ռեգուլյատորը Հայաստանում աշխատում է շատ պրոֆեսիոնալ և կոշտ մոտեցում է ցուցաբերում այն ծրագրերին, որոնք հայտարարում են մոնոպոլիաները, մասնավորապես, ոչ միայն գեներացնող ձեռնարկությունների, այլ նաև ցանցային ընկերությունների առումով: Իհարկե, միշտ էլ ուզում ես, որպեսզի մրցակցություն լինի նաև գեներատորների միջև և, հավանաբար, այդ խնդիրը կլուծվի Հայաստանում իրականացվող ինստիտոցիոնալ բարեփոխումների հաջորդ փուլում»,-ընդգծել է նա: Զարգացման այդ մոդելը, նրա կարծիքով, Բանկին թույլ կտա դիտարկել էներգիա արտադրող տարբեր հզորությունների ֆինանսավորման նախագծեր: «Մեզ հուզող պրոբլեմը գլոբալ է, կապված է վարկավորման շուկայի կառուցվածքի հետ: Իրականում կորպորատիվ հատվածի վարկերի մեծ մասը տրամադրվում է արտարժույթով, իսկ այդ նույն ձեռնարկույթունների հիմնական հասույթը ձևավորվում է ազգային արժույթով: Հետևաբար, փոխարժեքի ցանկացած փոփոխություն բերում է բիզնեսի մոդելի փոփոխության, իսկ դա շատ բարդ և լուրջ հարց է, որն անհրաժեշտ է քննարկել ռեգուլյատորի հետ և հաշվի առնել ֆինանսավորման ընթացքում: Իհարկե, ճիշտ կլիներ արտարժութային կախվածությունից հեռանալը և վարկավորել ազգային արժույթով: Բայց դրա համար անհրաժեշտ է բազային դրույքների իջեցումը շուկայում – դա կարևոր ռազմավարական ողի է, որին անհնար է անցնել ակնթարթորեն և, հավանաբար, այդ ճանապարհին անհրաժեշտ է աջակցություն, համապատասխան պետական աջակցության ձևավորման միջոցով»,-ընդգծել է բանկիրը:
Նշենք, որ չնայած էներգետիկայի արտադրության աղբյուրների դիվերսիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում մշտապես աճում են: Իսկ հունիսին 6.9 դրամով բարձրացնելու մասին որոշումը բերեց զանգվածային բողոքների, ինչի կապակցությամբ էլ որոշվեց առայժմ սառեցնել այդ սակագները և «Հայաստանի էլցանցեր» ընկերությունում իրականացնել աուդիտ:
Ըստ ԱրմԻՆֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, 2015 թվականի հուլիսի 1-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ վարկային պորտֆելը կազմել է 131.3 մլրդ դրամ, ընդհանուր վարկային պորտֆելը` 214.8 մլրդ դրամ: Կորպորատիվ վարկային պորտֆելի մեջ ավելի քան 17% բաժին է առևտրին, մոտ 16%` արդյունաբերությանը, 9%`շինարարությանը և ավելի քան 7%`գյուղատնտեսությանը: ՓՄՁ ոլորտը կազմում է վարկային պորտֆելի 46% -ը: Բանկի ընդհանուր ակտիվները 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել են 316.6 մլրդ դրամ: