Սպառողական գների 2.2% անկումը 2015 թվականի հուլիսին պայմանավորված էր պարենային ապրանքների 4.6% էժանացումով (ոգելից խմիչքի և ծխախոտի հետ միասին`4.1%): Ընդ որում, ոչ պարենային ապրանքները հաշվետու ամսում էժանացել են 0.7%, իսկ ծառայությունների սակագները նվազել են 0,1%:
Ինչպես օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, 2015-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը կազմել է 97.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) - 93.6%, ոչ պարենային ապրանքներինը - 103.3%, ծառայությունների սակագներինը - 101%: 2015 թվականի հունվար-հուլիսին, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել են` 105%, 105.2%, 105.8% և 103.7%, իսկ 2015-ի հուլիսին, 2015-ի հուլիսի համեմատ, համապատասխանաբար`104.2%, 102.8%, 106.5% և 103.6%: Սպառողական գների ամսական միջին անկումը 2015-ի հունվար-հուլիսին կազմել է 0.32%, նմախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.05%-ի համեմատ:
Նա նշել է, որ հուլիսի գնանկում պարենային ապրանքների շուկայում (4,6% - առանց ոգելից խմիչքի և ծխախոտի) պայմանավորված էր հիմնականում բանջարեղենի և կարտոֆիլի, մրգերի և ձվի 29,1-5,3% էժանացումով:
Իսկ ոչ պարենային ապրանքների խմբում հուլիսի գնանկումը պայմանավորված էր կոշկեղենի - 4,3%, հագուստի և տրիկոտաժի -3.1%, վառելիքի - 1.2%, կենցաղային էլեկտրական տեխնիկայի - 0.7%, ոսկերչական իրերի - 0.7% էժանացումով:
Իսկ ծառայույթունների սակագների նվազումը 2015-ի հուլիսին պայմանավորված էր տրանսպորտի - 1.9%, մշակույթի – 0.4% և կրթության 0,1% ոլորտների ծառայությունների էժանացումով:
Համեմատության համար նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014-ի հուլիսին գնանկումը կազմել էր 0,9%, այդ թվում, պարենային ապրանքների գնանկումը` 1.9%, ոչ պարենային ապրանքներինը` 0, 3%, իսկ ծառայություններինը`հուլիսին ավելացել էր 0,4%: 2014-ի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը կազմել էր 98.1%, որից, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) -96.8%, ոչ պարենային ապրանքներինը - 98.5%, ծառայությունների սակագներինը - 100.4%: 2014 թվականի հունվար-հուլիսին, 2013-ի հունվար-հուլիսի համեմատ, այս ցուցանիշները համապատասխանաբար կազմել էին` 103.4%, 101.8%, 102.2% և 107.3%, իսկ 2014 թ. հուլիսին, 2013-ի հուլիսի համեմատ, համապատասխանաբար` 100.4% 99,2%, 101.1% և 102.2%: Սպառողական գների միջին ամսական անկումը 2014-ի հունվար-հուլիսին կազմել էր 0,3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 0.5% աճի փոխարեն: