Հայաստանում ոչ պարենային ապրանքները 2015-ի հունվար-հուլիսին աճել են 3.3% (տարեկան կտրվածքով` 5,8%): Միայն հուլիսին ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0,7% (տարեկան աճը` 6,5%):
Ինչպես օգոստոսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության բաժնի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, ոչ պարենային ապրանքների գների հուլիսի անկումը հիմնականում պայմանավորված էր` կոշկեղնի - 4,3%, հագուստի և տրիկոտաժի - 3.1% վառելիքի - 1.2%, կենցաղային տեխնիկայի և ոսկերչական իրերի - 0.7%, դեղամիջոցների - 0.6%, կահույքի և մաքրող միջոցների - 0.5%, տեքստիլի - 0.4%, շինանյութերի - 0.3%, այգեգործական պարագաների - 0,1% էժանացոմով: Միևնույն ժամանակ, թանկացել են`կոսմետիկան - 1.5%, արվեստի գործերը - 0,7%, խոհանոցային և գրասենյակային պարագաները - 0,4, գորգերը - 0,1%: Բենզինը և դիզելային վառելիքը հուլիսին թանկացել են համապատասխանաբար` 2.0% և 1.8%, տարեկան էժանացումը` 8,7% և 8.1%, իսկ հունվար-հուլիսին, համապատասխանաբար`7.6% և 9.4%:
Ուսումնասիրվող քաղաքներից 3-ում ոչ պարենային ապրանքների գները հուլիսին նվազել են 1,3-0,1%, 4 – ում թանկացել են 0.1-0.8%, իսկ մնացած 4-ոի, չեն փոխվել: Ոչ պարենային ապրանքների գների ամենամեծ անկումն արձանագրվել է Երևանում:
Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2015 թվականի հուլիսին դեֆլյացիան կազմել է 2,2% (տարեկան գնաճը` 4.2%), իսկ հունվար-հուլիսին դեֆլյացիան կազմել է 2.2% (տարեկան դեֆլյացիան`5%):
RUB | 4.22 | 0.00 |
USD | 388.08 | -0.52 |
EUR | 416.29 | -0.44 |
GBP | 485.57 | -0.41 |
CAD | 284.16 | 0.14 |
JPY | 24.75 | -0.24 |
CNY | 53.55 | -0.08 |
CHF | 425.34 | -0.20 |