Արմինֆո. ՎՏԲ - Հայաստան Բանկն իր հաճախորդներին է առաջարկում կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագրի ձևակերպում, ինչը հնարավորություն կընձեռի նրանց խնայել ժամանակ և խուսափել ամեն ամիս կոմունալ վճարումներ կատարելուց առաջացող անհարմարություններից:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, կնքելով կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, Բանկի հաճախորդները կազատվեն կոմունալ վճարումների ընդունման կետերի ամենամսյա հաճախումների անհրաժեշտությունից: Ավելին, այն հաճախորդները, որոնք կձևակերպեն կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, յուրաքանչյուր ամսվա 12-ին կստանան SMS-հաղորդագրություն, որը պարունակում է բոլոր տեսակի կոմունալ ծարայությունների վարձավճարների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա նախապես ճշգրտել ավտոմատ գանձվող վարձավճարների գումարները:
Այն դեպքում, երբ հաճախորդը միաժամանակ վարձավճարներ է կատարում մի քանի բնակարանի համար, ապա այսուհետ այդ հաշվեհամարների տարանջատումը և հաշվառումը բարդություններ չի առաջացնի, քանզի նա պայմանագրի առկայության դեպքում նա հնարավորություն կունենա ձևավորելու ոչ միայն կոմունալ վարձավճարների վճարման խմբեր, այլև վերջիններիս տալ անվանումներ (օրինակ, “Տուն”, “Ծնողներ” և այլն) և ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով: SMS-հաղորդագրությունները կուղարկվեն հաճախորդներին յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ գումարի փաստացի գանձումը կկատարվի հաճախորդի կողմից պայմանագրում նշված ամսթվին: Ընդ որում, ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ, որից ավելի գումար հաշվեհամարից չի գանձվի: Այսպիսով, հաճախորդը ստանում է հնարավորություն վերահսկել հաշվից կոմունալ վճարումների դիմաց գումարի գանձման ողջ գործընթացը: Պայմանագրի կնքումն անվճար է Բանկի ցանկացած 65 մասնաճյուղերում: Կոմունալ վճարումների համար ուղարկված յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը - 30 դրամ (ներառյալ ԱԱՀ):
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: