Արմինֆո. Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 1-ը Վանաձորում կընթանա «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համարե ամենամյա ցուցահանդեսը, որը նախաձեռնել է ՀՀ Կենտրոնական բանկը: Սա թվով արդեն 11-րդ ցոցահանդեսն է: Ցուցահանդեսում Հ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ այն այցելուներին ոչ միայն ծանոթանցնում է ազգային դրամի ու դրամաշրջանառության պատմությունը, այլ ունի նաև ուսուցողական բնույթ:
«Ֆինանսական ծառայությունները մեր երկրում ստացել են լայն մասշտաբ, իսկ նման ցուցահանդեսների միջոցով ԿԲ բարձրացնում է շրջանների բնակչության ֆինանսական գրագիտությունը, ծանոթանցնելով բնակիչներին մեգառեգուլյատորի գործունեությանըե,-պարզաբանել է Ա.Դարբինյանը:
«2016 թվականին ԿԲ նախատեսում է նման ցուցահանդեսներ կազմակերպել նաև Սյունիքի մարզում կամ ԼՂՀ-ումե,-հայտնել է ԿԲ հաճախորդների սպասարկման Կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղանը:
Ցուցահանդեսում առանձին տաղավարներով ներկայացված են Տիգրան Մեծի պատկերով պղնձե մետաղադրամներ, Կիլիկյան դարաշրջանի արծաթյա և պղինձե մետաղադրամներ, Հայաստանի նորագույն ժամանակաշրջանի թղթադրամներ: Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Անդրկովկասյան Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական հանրապետության թղթադրամները (1923-1924 թթ.) 25 մլն ռուբլի, 250 մլն ռուբլի և 1 մլրդ ռուբլի անվանական արժեքով:
Ներկայացված են նաև ցարական Ռուսաստանի 1898-1915թթ. թղթադրամներ, մուրհակներ, Հայաստանի առաջին հանրապետության թղթադրամներ և մուրհակներ, ինչպես նաև 1961 թվականի և 1991-1992 թթ. խորհրդային թղթադրամներ և մետաղադրամներ: Իսկ վերջում ներկայացված են 1993-1995 և 1998-2003 թթ. հայկական դրամի նմուշները, սկսած 10 դրամից, 25 դրամից, 50 դրամից, 100 դրամից, 200 դրամից և 500 դրամից:
Իր կողմից, Հ ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը նշել է, որ միջոցառման նպատակը ծանոթությունն է ազգային արժույթին, որն սկիզբ է առնում մ.թ.ա. 3-րդ դարից: Նրա խոսքով, ներկայիս դրոյթամբ թողարկված է մոտ 260 ոսկե և արծաթե հոբելյանական մետաղադրամներ:
Նշենք, որ ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել են Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան, Իջևան, Եղեգնաձոր, Գավառ, Ստեփանակերտ, Արմավիր և Աշտարակ, Արտաշատ, Հրազդան քաղաքներում: